Դևերի համաժողովին (մոտ 1500 տարի առաջ) սատանայի գլխավորությամբ որոշում են, թե որ դևին արժանացնեն «Տարվա հայտնություն» տիտղոսին: Առաջին դևը վեր է կենում ու ասում, թե ինքը մարդկանց հավատացրել է, որ դժոխք գոյություն չունի և որ բոլորս գնալու ենք միանգամից դրախտ. հավատացինք, թե չէ, գնում ենք դրախտ, կեր խմի, քեֆ արա, սպանիր, գողացիր, մեկ է դրախտ ենք գնալու: Բոլորը ծափահարում են, բացականչություններ, սակայն սատանան ասում է, որ այնքան էլ զորավոր գործ չէր, քանի որ դեռ շատ մարդիկ կան, ովքեր միևնույն է հավատում են, որ դժոխք կա: Վեր է կենում երկրորդ դևն ու ասում, թե ինքն էլ մարդկանց հավատացրել է, որ Աստված չկա, նորից հիացական բացականչություններ ժողովականների կողմից, սակայն սատանան այս մեկին էլ չի հավանում: Վերջում դահլիճի մի անկյունից վեր է կենում ամենափոքր, կաղ, մի աչքով, խղճուկ մի դևիկ ու ասում, թե ինքը մարդկանց մեջ դրել է Սուրբ Գիրք կարդալու ցանկություն: Ժողովականները կատաղում են, հարձակվում այս դևիկի վրա, ու քիչ է մնում, թե
...
Շարունակել ընթերցել »
|
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր
...
Շարունակել ընթերցել »
|
Մի ծերունի երեք որդի ուներ: Եվ նրանք ոչ մի կերպ չէին կարողանում միասին համերաշխ ապրել: Ծերունին շատ էր ուզում, որ իր մահվանից հետո որդիները խաղաղ ապրեն: Նա որոշեց դաս տալ նրանց: Մի անգամ նա նրանց կանչեց իր մոտ և խնդրեց ավելը մեջտեղից երկու կես անել: Սկզբից փորձեց ավագ որոդին, բայց որքան էլ ջանաց՝ ոչինչ չստացվեց: Միջնեկ և կրտսեր որդիների մոտ էլ ոչինչ չստացվեց: Այդ ժամանակ հայրը քանդեց ավելի կապերը, ծղոտների փնջերն առանձնացրեց իրարից, և որդիներին խնդրեց մի քանի ծղոտ կոտրել: Ինչ խոսք, որդիները հեշտությամբ կարողացան կոտրել: Այդ ժամանակ հայրն ասաց. - Կյանքում էլ ճիշտ այդպես է: Եթե դուք միասին լինեք, ոչ ոք չի կարողանա կոտրել ձեզ, իսկ առանձին լինելիս ձեզ հաղթելը նույնքան հեշտ է, որքան երկու ծղոտ կոտրելը: Գրառում՝ Սմբատ սարկավագ Խանվելյան
|
«Տերը հակառակ է ամբարտավաններին, նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. 4:34):
Յուրաքանչյուր մարդ կարող է հարց տալ, թե` «Ի՞նչ է ամբարտավան և կամ ո՞վ է նա»: Հայերելն լեզվի բառագրքում «ամբարտավան» բառի դիմաց գրված է հետևյալ բացատրությունը. «Մի մարդ, որը հպարտ ու գոռոզ է»: Այս բառին իբրև հոմանիշ դրված են` «ինքնահավան» և «մեծամիտ» բառերը:
Այսօր 21-րդ դարում հոգեկան հիվանդագին մի վիճակ է տիրում մեր շուրջը: Մարդիկ ուղղակի տառապում են «մեծության» և «ինքնահավանության» մոլուցքից:
Այս պատմությունը ճիշտ սրա մասին է.
«Հին Հունաստանում ապրող մի ոմն իմաստուն ոսպ (աղքատի կերակուր) էր ուտում ծառի տակ: Նրան է մոտենում մի մեծահարուստ և հպարտ մի պալատական հռետոր ու ծաղրանքով խրատում. – Ո`վ իմաստուն մարդ, եթե դու քո խելացիությանդ հետ մի քիչ էլ շողոքորթություն ու հպարտություն ունենայիր և կարողանայիր կեղծավորություն անել, այժմ պալատում փառահեղ ճաշ կուտեիր: Իմաստունը անվրդով պատասխանում է. -
...
Շարունակել ընթերցել »
|
Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված : - Ի՞նչ եք այստեղ տեսնում, - հարցնում է իմաստունը: - Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը: - Սև գույնի կետ , - հաստատում է մյուսը: - Հաստ, սև գույնի կետ , - լրացնում է երրորդը: Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու սկսում լաց լինել: - Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- զարմացած
...
Շարունակել ընթերցել »
|
Մեր երկրում արագ տեմպերով զարգացող կրոնական կազմակերպությունները հոգեորսության հարցում գնալով ավելի պրոֆեսիոնալ են դառնում: Օրեցօր նորանոր մեխանիզմներ ու հնարքներ են գտնում` մարդկանց իրենց շարքերն ընդգրկելու համար:
Հերթական խորամանկ քայլն արված է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության կողմից: Չնայած այս կրոնական կառույցն առաջին անգամ չէ, որ մեզ զարմացնում է իր «խորամանկ» քայլերով, բայց, այնուամենայնիվ, պարտավոր ենք տեղեկացել մեր հասարակությանը` նրանց արատավոր գործունեության մասին:
«Словажизни» կոչվող ֆեյսբուքյան էջը, իրականում «Կյանքի խոսք» կրոնական կառույցի ռուսաստանյան ներկայացուցիչներին է պատկանում, ովքեր, ջանք ու եռանդ չեն խնայել իրենց հավանողների քանակը շատացնելու հարցում:
Այս ֆեյսբուքյան էջն ունի շուրջ 50 000 հավանող (Like), բայց նրանց թվում ընդգրկված են նաև մեծ թվով հայեր: Այստեղ տարօրինակն այն էր, որ այդ հավանողների թվում հայտնվում են մարդիկ, ովքեր անգամ տեղյակ էլ չեն ա
...
Շարունակել ընթերցել »
|
Մի հովիվ երեք ոչխար ուներ: Երբ արոտավայրում էր, քնով ընկավ, պառկեց խոտերի վրա ու քնեց: Արթնանալիս տեսավ, որ կորցրել է իր ոչխարներից երկուսին և սկսեց աղոթել Աստծուն, որ գտնի իր ոչխարներին, բայց այդպես էլ իր աղոթքը մնաց անպատասխան. փնտրեց ու չգտավ իր ոչխարներին: Վերադարձավ այնտեղ, ուր քնել էր: Հովիվը սկսեց գանգատվել Աստծուց, որ իրեն չի օգնում և այդ պահին աչքը ընկավ գետնի վրայի հետքերին, որոնք գայլերի հետքեր էին: Քայլեց այդ հետքերով և փոքր-ինչ հեռու տեսավ երեք գայլ, որոնք ննջում էին, իսկ նրանց մոտ իր ոչխարների ոսկորներն էին ընկած: Հովիվը սկսեց փառք տալ Աստծուն, որ կենդանի է մնացել ու զգուշությամբ հեռացավ այդ վայրից: Հաճախ Աստված չի իրագործում մեր աղոթքների խնդրանքները` մեզ փրկելով սատանայի թակարդներից, որը գայլերի պես հանկարծակի հարձակվում է, որպեսզի մեզ կործանի: Երբեմն Աստված մեզ համար կարևոր թվացող երևույթներ զոհում է հանուն մեր փրկության համար:
Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան
...
Շարունակել ընթերցել »
|
«Փարիսեցիներից մեկը նրան փորձելով՝ հարցրեց. «Վարդապե’տ, Օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22: 35-40):
ՀԱՎԱՏԱ ՄԻԱՅՆ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ - ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ
Ժամանակով մի բարի թագավոր կար: նա սովորություն ուներ ամեն իրիկուն հասարակ հագուստներով շրջելու քաղաքում, որպեսզի տեսնի, թե ինչպե՞ս է ապրում իր ժողովուրդը: Մի երեկո՝ իր սովորական պտույտի ժամանակ, տեսավ մի աղքատ մարդու, որն իր խրճիթի դռան առջև նստած, աղոթում էր ու մրմնջում. - Տեր Աստված ինձ 100 ոսկի տուր: Թագավորը լսեց ու անցավ: Քիչ այն կողմ գնալով՝ տեսավ մի ուրիշ աղքատ մարդու,որը նույնպես աղոթում էր ու ասում. - Տեր թագավոր ինձ 100 ոսկի տուր: Հետևյալ օրը թագավորը հրամայեց սկուտեղի վրա 100 ոսկի դնել,
...
Շարունակել ընթերցել »
|

Գրիգոր Տաթևացին ասում է. «Մի' նախանձիր ուրիշին, համարելով, թե նրա խաչն ավելի թեթև է: Խաչի ծանրությունն ու կշիռը ոչ ոք չի կարող իմանալ բացի նրանից, ով, այն կրում է: Անկասկած է միայն, որ դու ինչպիսի խաչ էլ, որ ընտրելու լինես քեզ համար, ոչ մեկը քեզ հարմար չի լինի, բացի քո խաչից»: … Տերն ավելի լավ գիտի, թե մեզնից ամեն մեկին ի՞նչ է պետք, ինչպիսի~ ծանրություն դնի յուրաքանչյուրիս ուսերին, ինչպիսի~ պայքար, ինչպիսի~ փորձություններ տա մեզ…»: Այս պատմությունը կարծում եմ հետաքրքիր է.
ԹՌՉՈՒՆԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ
Մարդը մոտավորապես նման է այն թռչունին, որն իր կյանքից դժգոհ է և ուզում է հավ դառնալ: «Ի՞նչ լավ բան է հավ լինելը, հավանոցում իրենց տերերի առատ կերը կուշտ ուտում են և ջուրը խմում ու զվարճանում են. Ի~նչ լավ կյանք… մինչդեռ մենք ձմեռը ցրտին ու ամառը տաքին, դրսում ու տների տանիքների քիվերի կամ ջրդոնի մեջ ենք պատսպարվում ու մեր կերը գտնելու և ջուր խմելու համար շատ հեռուներն ենք գնում, երանի~ նրանց.»: Այ
...
Շարունակել ընթերցել »
|
Հղի կնոջ որովայնում երկու «պտուղ» զրուցում են: Նրանցից մեկը (առաջինը) հավատացյալ է, մյուսը (երկրորդը) անհավատ: Երկրորդն ասում է. -Դու հավատու՞մ ես ծննդաբերությունից հետո կյանքի գոյությանը: Առաջինն ասում է. -Այո՛, իհարկե: Մենք այստեղ նրա համար ենք, որ դառնանք բավականաչափ ուժեղ և պատրաստ լինենք այն բանին, ինչ հետո սպասվում է մեզ: Երկրորդն ասում է. -Դա հիմարություն է: Ծննդաբերությունից հետո ոչ մի կյանք լինել չի կարող: Առաջինն ասում է. -Ես հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս կլինի, և որ միգուցե, ինքներս կքայլենք ու կուտենք մեր բերանով: Երկրորդն ասում է. -Ինչ անհեթեթություն: Այդ անհնար է ինքնուրույն քայլել և ուտել մեր բերանով: Դա ընդհանրապես ծիծաղելի է: Մենք պորտալար ունենք, որը մեզ սնում է: Անհնար է, որ ծննդաբերությունից հետո կյանք գոյություն ունենա, որովհետև մեր կյանքը` պորտալարը, առանց այդ էլ չափազանց կարճ է: Առաջինն ասում է. -Ես վ
...
Շարունակել ընթերցել »
|
|