Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հունիս 2022  »
երկերեչորհինուրբշաբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
И. А. Глухов. Сектоведение. pdf
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Իզաբել Բայրաքդարյան. Ամեն հայր սուրբ mp3
Սահակ եպս. Մաշալյան Գայթակղության, ներմա...
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Կոմիտաս Ասլամազյան. Հաբրբան mp3
Կանայք Հայ Եկեղեցում
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Օրհնության մի խաչքար է տեղադրվել Աբովյան...
Սահակ եպս. Մաշալյան Անդամալույծի բժշկում...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Александр Щипков. Лекция девятая. Новые ...
Ս.Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ,...
Р.М. Конь. Сектоведение. pdf
կյանքի խոսքը և կռկ-ն վարում են թուրքամետ...
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Սրբասա...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
К.Бессер-Зигмунд. Магические слова. pdf
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Опасные тоталитарные формы религиозных...
կյանքի խոսքը և կռկ-ն զբաղվում են կախարդո...
Մանուկ Հիսուսը կերպարվեստում - Շողակաթ
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Դպրության տվչության կարգ Երևանում (եկեղե...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
7-րդ օրվա ադվենտիստներ.pdf
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Роль религии в диалоге цивилизации.pdf
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Երգարան հանրակրթական դպրոցների երեխաների...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Գլխավոր էջ » Քրիստոնեական դասընթացներ

 ՍԳՈ ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԻ ՔԱՐՈԶ` ԱՌԱՔԵԱԼԻ ՀԵՏԵՎՅԱԼ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ. «ԿՏԱԿԸ ՀԵՏ ՄԱՀՈՒ Է ՀԱՍՏԱՏՈՒՆ»

 Մարդիկ սովորություն ունեն, երբ մեկը մեռնում է ու կտակ է թողնում, և ուրիշ մեկը գնում է նրա ընտանիքին մահվան գույժը հաղորդելու, նրան շատ սիրողներն ավելի են ողբում: Այսպես էլ այսօր մեռավ մեր (հոգիների) Հայրը` Քրիստոս: Ես էլ գալով գույժ եմ բերում ձեզ, քանի որ ժամանակ կա լալու և ժամանակ կա ուրախանալու: Այսօր թեպետ մեր հոգիների համար ուրախություն է, քանի որ մեր հոգիները Քրիստոսի չարչարանքներով ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն: Ինչպես որ երկնքում լուսատուները խավարեցին, երկիրը շարժվեց, վեմերը ճեղքվեցին, Տաճարի վարագույրը պատռվեց, այնպես էլ մեր տաճարների լույսերն ենք հանգցնում այս գիշեր:
 Սրա համար մենք այսօր պետք է սգանք, ողբանք արարածների հետ և Քրիստոսին չարչարանակից լինենք: Մարդն իր հոր մահը տասը բանի համար է ողբում. նախ` եթե ծեր է մեռնում, մարդը չի կարող լաց լինել: Բայց եթե երիտասարդ հասակում ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 2239 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.03.2013


Հաւատամք եւ ի Մի միայն Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի: (Հանգանակ հաւատոյ)
Հաւատամք յԵկեղեցի սուրբ, զթողութիւն մեղաց, հաղորդութեամբ սրբոց (Հանգանակ Հաւատոյ Հայոց)

Այսօր մոդայիկ է խօսել ԵԿԵՂԵՑՈՒ «բարոյականութեան» և խնդիրների մասին, քարկոծել Նրան: Եւ դա բնական է, երբ դա անում են անհաւատները, աղանդաւորները, քրիստոնէութեան «թշնամիներ»-ը և ուրիշներ: Բայց ինձ համար անակնկալ էր երբ նոյնն անում են «հաւատացեալները» (այո՝ չակերտներով), ինչը իրական հաւատացեալը չէ՛ր անի: Ուստի, վերջին ժամանակների դէպքերը նորից ցոյց տուեցին՝ ո՞վ է ճշմարիտ հաւատացեալ, իսկ ով «հաւատացեալ»: Եւ դրանից ելնելով, նախ և առաջ հենց Եկեղեցու նուիրապետութիւնը և հոգևորականները պիտի «կողմնորոշուեն»՝ որտե՞ղ են Եկեղեցու սահմանները՝ որտե՞ղ է ինքը Եկեղեցին, ի՞նչ է պէտք Եկեղեցի մտնելու և Նրա մէջ մնալու համար, և դրանով իսկ օգնեն բոլոր նրանց, ով մնացել է Եկեղեցուց դուրս վերադառնալ Նրա գոգը կամ դառնալ Նրա անդամը:

Եւ այսպէս, ի՞նչ է ԵԿԵՂԵՑԻՆ, ո՞վ է Նրան պատկանո ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1322 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 26.03.2013


«Աստված պատիժները թույլ է տալիս անօրենների համար, ովքեր գիտակցորեն են իրենց խղճի դեմ գործում, բացահայտորեն մերժում ճշմարտությունը եւ այլն, իսկ խրատը թույլ է տալիս մեղանչող որդիների համար. «Ծեծում է ամեն որդու, ում ընդունում է»:
Իրո՞ք այդպես է, ամե՞ն որդու... Իսկ որտե՞ղ էիր կամենում թաքնվել, որ չպատժվես: Անկասկա՛ծ ծեծում է ամենքին, ոչ ոք պատժից ազատված չէ: Թող քեզ հայտնի լինի, որ Ինքն իսկ` Աստծո Միածին Որդին, Ով ոչ մի մեղք չէր գործել, զերծ չմնաց պատժից»: Հիանալի է այս խրատը, այն իսկապես վայել է երանելի Օգոստինոսին:
Հիշենք Հովսեփ Գեղեցկին` Եգիպտոսի թագավորից հետո առաջին պաշտոնյային: Ինչպիսի դժբախտությունների ու չար արկածների միջով անցավ նա, մինչեւ հասավ բարձրագույն պատվի ու իշխանության: Նրան պատահած դժբախտությունների սկիզբը եղավ եղբայրական նախանձը. սա էր պատճառը նրա հանդեպ ընտանիքի անդամների հակակրանքի, որն այն աստիճան մեծացավ ու զորացավ, որ Հովսեփին ծախեցին իսմայելացիներին, եւ նա տարվեց Եգիպտոս: Այստեղ էլ նրան ավելի լավ բա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1226 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 17.03.2013


Սուտը մեր կյանքի ամենաբացասական երևույթներից մեկն է, որից այդքան խուսափում ենք, որին այդքան քննադատում, այդքան արհամարհում ենք, բայց և շատ դժվարությամբ ենք կարողանում ապրել առանց դրա:
Սուտ, ստել, ստախոսել, սուտ երդվել, որոնք այդքան մեծագույն ցավ են պատճառում մեր հոգուն, երբ այդ ամենն ուղղված է մեր անձին: Բայց երբ մենք ենք ստում, փորձում ենք ամեն ինչում արդարացնել մեր սուտը և հեռու վանելմեզանից հոգու ցավը: Ինչքան թշվառ վիճակների մեջ ենք ընկնում, երբ ստում են մեզ, և մենք էլ մեր հերթին ստում ենք դիմացինին: Միշտ էլ մտածում և հասկանում ենք դիմացինի սուտը, բայց ցավալին այն է, որ միշտ էլ  ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1469 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 12.03.2013


Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ, եւ Դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը: Սաղմ. 31:5
Այսպիսով զղջացողը, խղճից՝ որպես արդարության ոստիկանից կամ սպասավորից տանջվելով, բերվում է խոստովանության ատյան, ուր որպես Աստծո կողմից մեղադրող՝ աստվածային օրենքն ամբաստանում է մեղավորին եւ դատավորից իրավունք պահանջում:
Եվ դատավորը, այսինքն՝ խոստովանահայրը, որ քաջատեղյակ է արդարության օրենքին, ըստ հանցանքների չափի՝ վճարում է դնում իր մեղքերը զղջալով խոստովանող պարտապանի վրա, ով ճանաչելով իր պարտքը՝ հոժար կամքով հանձն է առնում կատարել խոստովանահոր պատվերները, որպեսզի ազատվի մեղքի պարտապանությունից եւ հաշտվի Աստծո հետ: Եվ քանի որ Աստված դատը հանձնեց խոստովանահորը, ուստի երբ վերջինս երկրի վրա ազատում է պարտապանին մեղքերի կապանքներից՝ ըստ սուրբ Եկեղեցու կանոնների, Ինքն Աստված երկնքում նույնպես արձակում է պարտապանի կապանքներն ու ներում նրան՝ ըստ այսմ. ՙԵթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի, եւ եթե մեկի մեղքերը չներեք, ներվ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1838 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.03.2013


«ՈՎ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ, ԿԿՈՐՑՆԻ ԱՅՆ, ԻՍԿ ՈՎ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐ ԱՆՁՆ ԱՏՈՒՄ Է, ԱՅՆ ԿՊԱՀԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ» (ՀՈՎՀ. 12:25):

Այս կյանքում կան երկու արգելող պատճառներ, որոնք իբրև գլորելու պատրաստ քարեր, կանգնած են մեր ոտքերի առջև: Դրանցից առաջինը` ՄԱՐՄԻՆՆ Է, իսկ երկրորդը` ԱՇԽԱՐՀԸ: Մեղավոր մարդը սիրում է իր մարմինը հոգուց ավելի; Մարմինը հողից է ստեղծված, իսկ հոգին` Աստծու պատկերն է: Մեր մտածողներից մեկը ասել է. «Բայց ինչքան կարող ես, աշխատիր շահել մարմինդ… չէ՞ որ որոշ ժամանակ հետո պիտի կորցնես այն… Զվարճացրու ինքդ քեզ ոգելից խմիչքներով, բայց մի օր մի կաթիլ ջրի կարոտ պիտի քաշես և այն էլ հավիտյան չպիտի կարողանաս գտնել: Զարդարիր ինքդ քեզ փառավոր ու գունավոր զգեստներով, բայց մի օր սպիտակ սավանով պիտի փաթաթվես` փոսի մեջ դրվելու համար: Հանգստացրու ինքդ քեզ փափուկ անկողինների վրա, բայց մի օր անկողինն ու վերմակդ էլ հողից պիտի լինեն…»: Ահա այս է Տիրոջ վճիռը. «Ով որ իր անձը կորցնի, պիտի գտնի այն»:

Սա առաջին արգելող պատճառն էր` ՄԱՐ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 876 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.03.2013


Մեզանից յուրաքանչյուրը օժտված է յուրահատուկ մի պարգևով և շնորհքով: Ոմանք աշխատում են իրենց ուղեղներով, ուրիշներ` ավելի լավ են ձեռքի աշխատանքների մեջ, դրա համար էլ կան` բժիշկներ, գիտնականներ, ուսուցիչներ, քաղաքագետներ, երկրագործներ, արհեստավորներ, բանվորներ, հոգևորականներ և այլն:
Կարևորը շնորհների քանակը չէ, այլ օգտագործման ձևն ու եղանակը: Մեր կողմից ճակատագրական սխալ կլինի խոստանալ Աստծուն Իր կամքը կատարել վաղը, երբ մենք մեր լավագույնը կարող ենք կատարել այսօր:
Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղած իր առաջին նամակում ասում է. «Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին` գիտության խոսք` նույն Հոգուց, մյուսին` հավատ` նույն Հոգով, մյուսին` բժշկումների շնորհ` նույն Հոգով, մյուսին` զորավոր գործերի կարողություններ, մյուսին` մարգարեություն, մյուսին` հոգիները զանազանելու շնորհ, մյուսին` տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ…,» (Ա. Կորնթ. 12:8-11):
Եթե այս բոլոր շնորհներն ու տաղանդները ճիշտ կերպով իրար մոտ գան ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1082 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 04.03.2013


Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին եւ մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետեւ Երկնքի արքայությունը այդպիսիներինն է: Մատթ. 19;14
Մեր ժամանակներում ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում մեր երեխաների դաստիարակության խնդիրը:
Աշխարհում այսքան սրբապիղծ եւ պղծամեծար ինֆորմացիայի առկայության մեջ շատ բարդ ու դժվարին է դառնում երեխաներին սրբության եւ ճշմարտության մեջ հաստատել, եթե ծնողները չունեն համապատասխան հոգեւոր գիտակցություն: Փոխարեն մենք մեր երեխաներին հորդորենք եկեղեցի հաճախել, իրենց նպաստն ու ներդրումը ունենալ եկեղեցական կյանքից ներս, որպեսզի կրթվեն ու դաստիարակվեն հավատքի, մաքրության, սրբության շավիղներում, հեռու մնան մեղքից ու նյութապաշտությունից, կոմպլեքսավորում ենք նրանց, հորդորում ենք, որ ընդամենը մոմ վառեն կամ ընդհանրապես չգնան եկեղեցի` այսպիսով հաստատելով մեր մեղավոր լինելը, որի մասին իմաստունն ասել է. «Մեղավորի համար աստվածպաշտությունը գարշելի է» (Սիրաքի իմաստ. 1; 29), եւ այդ գարշանքը փաթաթում ենք երեխաների վզին: Կտրում ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1634 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 03.03.2013


Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ: Մատթ. 11;29
Քրիստոս ինքնիրեն կոչեց հեզ ու խոնարհ, ուստի Նա չի կարող աշխատել կամ գործակցել մեկի հետ, որ հպարտ ու ամբարտավան է։
Ամբարտավան մարդը անձնապաստան մարդ է, այսինքն, նա մեկն է, որ ինքն իր նկատմամբ կույր վստահություն ունի, մեկը՝ որի հույսը ինքն իր անձն է, մեկը, որի ապավենը ինքն իր կարողություններն են։ Այսպիսի մարդը չի կրող Սուրբ Հոգու օրհնությունը վայելել, որովհետեւ նա ինքն իրեն է օրհնություն համարում։
Աշխարհի մեջ չի ապրել մեկը, որ փորձած լինի ինքն իրեն բարձրացնել, եւ վայելած լինի Աստծո առաջնորդությունը։ Աստված չի մեծացնում մեկին, որի կյանքի նպատակը մեծանալն է։ Չի փառավորում մեկին, որ ուրիշներից է փառք փնտրում։
Աշխարհի ակնոցով դիտելիս հաջող մարդը ա՛յն մարդն է, որ մեծ հարստության տեր է դառնում եւ շրջապատվում կյանքի լավ պայմաններով, իսկ Աստծո ակնոցով դիտելիս հաջող ու երանելի մարդը ա՛յն մարդն է, որ դարձի է գալիս Քրիստոսով եւ ձեռք է բերում փրկություն, քավություն ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1259 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 27.02.2013


 Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ:
 ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն, կոչվում է ճշմարտախոսություն, անկեղծություն կամ ուղղամտություն: Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության:
 Ամեն մարդ, ուր որ էլ ապրի, ինչ պայմաններում էլ, որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով ու իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարկեշտությունն ու անկեղծությունը:
 Բարոյական գեղեցկությունը և բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը: Այս պատճառով Աստծու պատկերով ստեղծված մարդը Նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաև իր գեղարվեստական գեղեցկությամբ: Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է և գեղեցիկ, երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է՝ հավատքով ու երկրպագությամբ հիշել և փառավորել Աստծու գերակա խորհուրդը: Այն գեղեցկությունն է վսեմ անտեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառությունը Աս ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1564 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 26.02.2013

1 2 3 ... 28 29 »
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013