Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հուլիս 2022  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Ejmiatsin bells
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Учение Иисуса Христа об отношении к сект...
Բողոք հոգեվորսության դեմ
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Անկանիմք
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
ИНКВИЗИЦИЯ.pdf
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Կանայք Հայ Եկեղեցում
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Նոր Կտակարան. pdf
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Գլխավոր էջ » Պատարագի քարոզներ

«Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի` ընդ մեզ Աստուած»
(Մատթ. Ա 23, Եսայի Է 14):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Հոգու անհուն ուրախությամբ այսօր օրհնաբանում և փառաբանում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը` միմյանց փոխանցելով ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

Ի լրումն ժամանակի իրականացավ Եսայի մարգարեի խոսքը, թե «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ Նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:

Երկնքի անհասանելի բարձունքներից մարդասեր Տերը խոնարհվեց և որպես մանուկ ծնվելով քարայրում` աղքատացրեց Իրեն, որպեսզի մեզ հարստացնի հոգևոր բարիքներով: Պողոս առաքյալն ասում է. «Գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, Նա, որ հարուստ էր, որպէսզի դուք Նրա աղքատութեամբ հարստանաք» (Բ Կորնթ. Ը 9): Աստված մարդացավ, որպեսզի Աստծո պատկերով ստեղծված մարդը ճանաչի իր Ա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 816 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 06.01.2013


Օրհնյալ ես, Տեր Աստված ամենակալ, ամեն ինչում հզոր և սքանչելագործ, որ ոչնչից և անկազմ, խավար անդունդներից ստեղծեցիր երկինքը, երկիրն ու ծովը, և Քո Հոգին շրջում էր ջրերի վրա:
Որ ասացիր` թող լինի լույս, և համասփյուռ լույս եղավ, իսկ ակնարկովդ երկնքից վերև գտնվող ջրերը զատվեցին: Տարածեցիր երկնքի հաստատության վրա ջրեղեն կամարը և նրանց միջից ճառագայթել տվեցիր արեգակին, լուսնին ու աստղերին: Այս հրեղենները ընթանում են ջրերի միջով և չեն շիջանում, քանզի Քեզ համար ամեն ինչ հնարավոր է:
Դրեցիր երկրի հիմքերը ծովի վրա` պատրաստելով գետեր, ջրերը հավաքվեցին ծովում, և ցամաքը երևաց ողջ բուսականությամբ: Ծովը երկնեց, և մեծամեծ կետերն ու մանր ձկները նրանից առաջացան, իսկ տարատեսակ թռչունները` օդային վերին շերտերում: Երկիրը ծնեց կենդանի անասուններին և վայրենի գազաններին: Եդեմից աղբյուրներ բխեցրիր և գետերի քառակի բաժանումով երկրի չորս կողմը [ջրով] պատեցիր: Դու երկրի հողից ստեղծեցիր մարդուն և Քո ամենասուրբ փչմամբ կենդանություն տվեցիր և արևելքում ընծայեց ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 993 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 05.01.2013


«Խաչ Քո եղիցի մեզ ապաւեն, Տէ՛ր Յիսուս...», 
«Տե՛ր Յիսուս, Քո Խաչ թող մեզ ապավեն լինի...», 
(Ժամագիրք, Առավոտյան ժամ): 

 Սիրելիներ, այսօր Հայ Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է փրկչական Խաչին նվիրված չորս տոներից վերջինը` Վարագա Ս. Խաչի տոնը։
 
 Ս. Խաչին նվիրված չորս տոներից երեքը նշում են քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Ս. Խաչի տոնը հատուկ է միայն մեր Եկեղեցուն: Այն հաստատվել է 653 թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները, Աստծո ողորմությամբ Վարագա լեռան վրա գտան Քրիստոսի խաչափայտի մասունքը: 

 Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ընդունելով Հ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1283 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 01.10.2012


ՅԱՆՈՒՆ ՀՕՐ ԵՒ ՈՐԴՒՈՅ ԵՒ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ, ԱՄԷՆ.

«...եւ եղիցին երկոքեան ի մարմին մի:
...արդ զոր Աստուած զուգեաց`
մարդ մի՛ մեկնեսցէ»,
«...եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն...:
...արդ, ինչ որ Աստված միացրեց,
մարդը թող չբաժանի»
(Մատթ. ԺԹ ։ 6 - 7»։

  Սիրելիներ, մեր եկեղեցու հայրերն այսօրվա ճաշու ընթերցվածք են ընտրել Մատթեոսի Ավետարանի այս հատվածը, ուր խոսվում է ամուսնության և ամուսնալուծության մասին, որոնք, անշուշտ, անխուսափելի են մեր կյանքում և որոնց մասին պետք է քրիստոնեական ճիշտ մոտեցում ունենանք:

  Հիսուսի Հորդանանի մյուս կողմում գտնված ժամանակ, փարիսեցիները ա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1683 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 29.07.2012


Ընթերցվում է Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի արարողության ժամանակ:

Աստված սեր է, ասում է Որոտման որդին, Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. և (նա) ով սիրո մեջ է բնակվում, Աստծո մեջ է բնակվում և Աստված` նրա մեջ: Եվ արդ, եղբայրներ սիրո (մասին) այս ճառը լսեք և մտքներումդ պահեք: Ամեն ոք, ով Աստծուն է սիրում` նաև իր եղբորն է սիրում, որովհետև առ Աստված ունեցած սերը եղբոր հանդեպ ունեցած սիրով է երևում: Որովհետև եղբորը, ում մարդը տեսնում է և չի սիրում, ապա Աստծուն, որ չի տեսնում ինչպե՞ս պիտի կարողանա սիրել: Այսպես Աստծուն սիրողներ կճանաչվենք, երբ մեր եղբորը հոգևոր սիրով սիրենք և ոչ թե մարմնավոր, որովհետև այլ է հոգևոր սերը և այլ` մարմնավոր, որի մասին, առաջ անցնելով ասեմ, պետք է խոսենք, ավելի ուշ, իր տեղում: Բայց արդ, ամեն ոք, ով սիրում է ճանաչվում է Աստծուց և ինքը ճանաչում է Աստծուն և ամեն ոք, որ իր եղբորը ցավակցաբար չի սիրում` օտար է Աստծո համար, և չի կարող աստվածային շնորհներ ընդունել: Ամեն ոք, ո ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1283 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 06.04.2012


Լսեք ինձ, իմ սիրելի որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիներ. որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին ու կատարյալը:
Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով հանապազ զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել. եթե տեսնես, որ սուրը գալիս ու վրա է հասնում, և փողով չազդարարես, և նրանք չզգուշանան, և սուրը գալով որևէ մեկին անպատրաստ գտնի, նա կմահանա իր անօրենության մեջ, և նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ»:
Արդ, սուրը գեհենի սպառնալիքն է, իսկ փողը` Աստծո պատվիրանը, որն այսօր զեկուցում եմ ձեզ բեմի (խորանի) վրա: Ես, ով եղբայրներ, ձեզ նման մարդ եմ և առավել ևս ծանրաբեռնված եմ մեղքերով, բայց քանի որ ձեզ տեսուչ ու խրատող կարգվեցի, ուստի արտասուքներով և սրտի բազում հառաչանքով` սիրով ձեզ եմ ներկայացնում Աստծուն ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1124 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 04.04.2012


«Եթե մոռացայց զքեզ,
Երուսաղէմ մոռասցի զիս աջ իմ:
Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ `
թէ ոչ յիշեցից զքեզ»
Եթե քեզ մոռանամ, Երուսաղեմ,
թող չորանա իմ աջը, եթե քեզ մոռանամ,
թող պապանձվի իմ
լեզուն, քող իմ լեզուն կպչի իմ քիմքին:


Սաղմոսերգուն այս բառերով հիշում է Երուսաղեմը հեռավոր Բաբելոնում իր գերության մեջ: Եվ գուցե զարմանանք թե ինչու՞ այսքան խիստ խոսքերով է արտահայտվում սազմոսերգուն: Ի հարկե իր հայրենի ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1209 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 26.03.2012


«Դստերք Երուսաղէմի, մի լայք
ի վերայ Իմ, այլ լացէք
ի վերայ անձանց եւ ի վերայ
որդւոց ձերոց»:
(Ղուկ. ԻԳ 28)
 

Սիրելի հավատացյալներ, Երուսաղեմի նեղլիկ և քարքարոտ փողոցներով դեպի Գողգոթա բարձրացող Հիսուսի ազդու խոսքերն են սրանք՝ ասված այն ժամանակ, երբ հավաքված ամբոխը բղավում էր. «Խաչը հանեք դրան, մահապարտ է դա»: Սակայն խաչն իր ուսին դեպի Գողգոթա բարձրացող մեր Տերը՝ Հիսուս, խաղաղ էր: Այլևս ետևում էին մնացել Լերան քարոզը, առակներն ու պատգամներն Իր աշակերտներին և Իրեն հետևող ժողովըրդին, բժշկություններն ու հրաշքները:
Ետևում էր մնացել նաև օրեր առաջ Բեթանիայում Ղազարոսի գերեզմանի առջև կանգնած արտասվելը: Արտասուք, որ շատերին թվաց, թե Իր բարեկամ Ղազարոսի համար է, սակայն մոռանում էին, որ իրենց առջև կանգնած է աշխարհի Արարիչը, որ տեսնում էր այդ գերեզմանի մեջ ողջ մարդկության գերեզմանոցը: Տեսնում էր մահվան դեմ կյանքի խեղճությունը, տեսնում էր կյանքի ոչնչությունը մահվան ճիրաններում, ս ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1278 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 24.03.2012


Տ. ՎԻԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՅՔԱԶՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝
ԽՈՍՎԱԾ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ
ՄԱՏՈՒՑՎԱԾ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ 


«Ես եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց»։
(Հովհ. Ժ 11)
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»։
Այս խոսքերը կվերաբերին նաև այսօրվա մեր նորընծաներուն։ Քրիստոս զԻնքն կներկայացնե Իր աշակերտներուն և հավատացյալներուն որպես հովիվ, հովիվ մը, որ քաջ է, հովիվ մը, որ բարի է, հո ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1190 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 21.03.2012


Տոն է այսօր համազգային նշանակության, խանդավառության և հպարտության մեծ առիթ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերստին ոգեկոչում է Վարդանանց անմահ նահատակներին, իր աշխարհասփյուռ զավակներին կոչ անելով հավատարիմ մնալ նրանց ոգուն, կամքին ու նպատակին: Ավարայրի ճակատամարտից հետո անցել են դարեր, սակայն Վարդանանց ոգին կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանը, մեր կյանքին: Այն զուտ պատմական փաստ չէ, որով պարծենում ենք, այլ շարունակվող իրադարձություն: Մարդկության պատմությանը հայտնի են իրադարձություններ, որոնք հեղաշրջող նշանակություն են ունենում ազգերի կյանքում, հարստացնում են նրանց ինքնությունը և անմահացնում անունը: Այս ձեռքբերումներով են ազգերը ներկայանում աշխարհին, դրանք են գաղափար տալիս մարդկությանը նրանց կարողության, դավանած արժեքների և նպատակների մասին: Վարդանանց հերոսամարտը այսպիսի մի կերտող նշանակություն է ունեցել մեր ազգային ինքնության համար, խոհի ու մաքառման նոր հուներ բացելով պատմության անդաստանում: Վարդանանցով պատմության մ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1881 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.03.2012

1 2 3 4 »
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013