Քրիստոնեության հեթանոսական հալածանքները հետագայում շարունակվեցին մուսուլմանների կողմից: Սակայն արդարության համար պետք է ասենք, որ քրիստոնյաները հալածվել են ոչ բոլոր մուսուլման տիրակալների օրոք, քանզի իշխողներ են եղել, որոնց օրերում քրիստոնյաները խաղաղություն և ապահովություն են վայելել: Նրանցից մեկը իշխան Օմարն էր, ով հետաքրքրված էր քրիստոնյաների նվիրվածությամբ հանդեպ իրենց հավատքը և կարծում էր, որ քրիստոնեության, Քրիստոսի Ավետարանի մեջ կան աղավաղված հասկացություններ, որոնք իրենց սկզբնական մաքրությամբ պահպանվել են Ղուրանում: Եվ Օմարը նամակ գրեց Հռոմի Լևոն կայսերը տարբեր հարցադրումներ անելով: Հարցադրումներից մեկը վերաբերում էր
...
Շարունակել ընթերցել »
|
Մահմէտի կրօնը (ծնուած մօտ 570-ին, մարգարէական կոչումը 610-ին կամ 612-ին, մեռած 632) վերջին նշանաւոր, կրօնների խառնուրդներից յառաջ եկած, երևոյթն է արևմտեան և հարաւարևմտեան Ասիայում: Այդ նոր կրօնի հիմունքներն են, բացի Մահմէդի սեպհական ստեղծագործող անձնաւորութիւնից, նախ հրէութիւնը, որ մեծ ազդեցութիւն ունէր Հիջասում և գլխաւորապէս Արաբիայի հարաւում՝ Յեմենում և Բ. Գնոստիկական հերձուածողների քրիստոնէութիւնը, որ բազմազան ձևերով տարածուած էր ամբողջ թերակղզու վրայ (Խելքեսայիտներ): Այդ խառնուրդների եզրակացութիւնն էր՝ հաւատ առ մի Աստուծոյ բարձրագոյն և վերջին յայտնութիւնը իւր մարգարէ Մահմէդի միջոցով, մի կրօն բարոյական, կրօնական և ծիսական պատուէրներով, մասամբ շատ մաքուր ու խիստ. և մի շարք իրաւական որոշումներ, մասամբ շատ մաքուր ու խիստ. և մի շարք իրաւական որոշումներ, որոնք վերաբերում էին, թէ անհատական և թէ հասարակական կեանքին: Երկար աշխատանքներից ու կռիւներից յետոյ վերջապէս յաջողուեց միացնել կրօնական և քաղաքական տեսակէտից Արաբիայի ցան ու ցիր
...
Շարունակել ընթերցել »
|
Ինչպէս որ Նեստորականութիւնը Նեստորի անկմամբ չվերջացաւ, այլ երկար ժամանակ գոյութիւն ունէր ու ծաղկեալ դրութեան էլ հասել էր և քարոզչութեամբ էր պարապում Ասորիքից սկսած մինչև Չինաստան, այնպէս էլ Քաղկեդոնի ժողովից ու նրան հետևող կռիւներից յետոյ միաբնակութիւնը չվերջացաւ: Ամբողջ արևելքում կազմուեցան միաբնակ ազգային եկեղեցիներ, ինչպէս Եգիպտոսում Կոպտականը, և Ասորականը Անտիոքի պատրիարքութեամբ. վերջինս երկու մեծ խմբի էր բաժանուած՝ Յուլիանիտների և Սևերեան կամ Յակոբիկ ասորիների, Յակոբ Բարադէոսի կամ Ծանծալոսի անուամբ, որը 541-ին կամ 543-ին եպիսկոպոս ձեռնադրուելով, ամբողջ Ասորիքը անդադրում շրջում էր ու կազմակերպում միաբնակ համայնքները, քահանաներ ձեռնադրում, կարիքներն հոգում և այլն: Նրա մինչև 578 թուականն հասնող գործունէութիւնը ծատ արդիւնաւոր էր միաբնակութեան համար. նրա ջանքերի շնորհիւ անշուշտ յառաջ եկաւ Ասորիքում, չնայելով երկարատև հալածանքներին, կենսունակ և զօրեղ Յակոբիկների եկեղեցին: Այստեղ պէտք է յիշել նաև Հայոց եկեղեցին, որի կաթուղիկոս Քր
...
Շարունակել ընթերցել »
|

Բարեպաշտութիւնն ու աշխարհայեացքը արևմուտքում գտնում են այժմ անկման շրջանի մէջ. ո՛չ թէ Օգոստինոսի շնորհաց վարդապետութիւնն է իշխող, այլ Կիպրիանոսի իրաւաբանական ուսմունքը: Աստուած կրկին դառնում է մի օրէնսդիր և հատուցանող: Ամբողջ կրօնական աշխարհայեացքի միջուկը դառնում է վարձն ու պատիժը. այդ պատճառով էլ հետզհետէ մեծ տեղ են սկսում բռնել ապաշխարութիւնը, զոհը, հրեշտակների և սրբերի բարեխօսութիւնը, Մարիամ կոյսի պաշտամունքը, ժամերգութեան և աղօթքի յաճախութիւնը, բազմաթիւ տօնակատարութիւններ, սրբերի նշխարների և պատկերների պաշտամունքը և այլն: Նոյն դրութիւնն է իշխում նաև արևելքում. այն տարբերութեամբ միայն, որ այստեղ փրկութիւն ասելով հների նման հասկանում են մարմնի աստուածացումը և մարդու անմահ դառնալը: Վանականութիւնն էլ շարունակում է ծաղկած դրութեան մէջ մնալ և աւելի բարձրագոյն բարոյական աստիճան համարուել, քան թէ աշխարհիկ կեանքը: Միայն արևմուտքում Զ. դարու սկզբից մի քանի առանձնայատուկ կարգեր են մտնում վանքերում, ի միջի այլոց շնորհիւ Բենեդիկտ Նուրս
...
Շարունակել ընթերցել »
|

Ազգերի գաղթի ժամանակ, երբ պետութիւնն անզօր ու անկարող էր հռովմէական տարրի միութեան կապ հանդիսանալ, զգալի կերպով հեղինակութիւն ստանալ է սկսում Հռովմի եպիսկոպոսը: Ինչպէս Երուսաղէմը գերեալ և ցրիւ եկած Իսրայէլի միութեան կապն էր և սրբազան քաղաքը, այնպէս էլ, և դեռ աւելի, Հռովմը դառնում է հռովմէական տարրի սուրբ քաղաքը, յուսոյ և ակնկալութեան առարկան: Հռովմի եպիսկոպոսների համար այս վիճակը շատ բարեյաջող էր, և այդ դրութիւնից օգտուելու ոչ մի ջանք չխնայեցին նրանք: Դ. դարու վերջերից՝ Սիրիկիոսից սկսած մինչև Լևոն Մեծն անընդհատ յառաջադիմութեան մի շրջան էր Հռովմի եպիսկոպոսութեան համար. իսկ Լևոնի յաջորդները շարունակեցին նոյն ուղղութեամբ գնալ: Սիրիկիոս եպիսկոպոս եղաւ 384-ին, և 15 տարի շարունակ մինչև 399-ը ամենայն եռանդով աշխատեց այն բոլոր գաղափարների իրագործման համար, որոնք մեծ չափով նպաստել կարող էին Հեռովմի հեղինակութեան բարձրանալուն: Ամենից առաջ նա կարգաւորեց եկեղեցու իրաւունքը, իւր ժողովի վճիռներն յայտնելով ու պարտադիր դարձնելով գաւառի եպիսկոպ
...
Շարունակել ընթերցել »
|

-Քրիստոնէական եկեղեցու ընդհանուր դրութեան համար շատ մեծ նշանակութիւն ունէր ազգերի գաղթականութեան շարժումը, որ սկսուել էր 375 թուականին, երբ Հոները Դոն գետն անցնելով դէպի արևմուտք դիմեցին: Այդ ժամանակ Հռովմէական պետութեան հիւսիսային սահմանները, Սև ծովից մինչև Հռենոս բռնել էին գերմանական ցեղերը. Դանուբի ստորին հովտում հաստատուած Գոթերը վտանգի մէջ էին և նոցա մի մասը՝ Վեստգոթերը ստիպուած եղան Դանուբն անցնել և հռովմէական ծառայութեան մէջ մտնել, այն ինչ Օստգոթերը դէպի արևմուտք քաշուեցին: Սակայն Վեստգոթերն էլ Ալարիխի առաջնորդութեամբ Դ. դարու վերջին ու Ե.-ի սկզբին սպառնում էին արևմտեան պետութեանը: 402-ին Ստիլիխօ զօրապետն ստիպուած էր Բրիտանիայից յետս կոչել Հռովմէական Լեգէոնները Իտալիան պաշտպանելու համար, Բրիտանիան Կելտերին թողնելով: Գերմանական միւս ցեղերը՝ Վանդալները, Սուեբները և Ալանները 406-ին Պաննոնիայից Գալլիա, և 409-ին նաև Սպանիա են անցնում: Նրանց յետևից Գալլիա են մտնում Ֆրանկները, Բուրգունդները և Ալամանները: Այս ձևով Հռովմէական նահանգները
...
Շարունակել ընթերցել »
|

Հետևեալ 68 տարիների պատմութիւնը ամենախիստ դատապարտութիւնն է Քաղկեդոնի ժողովի որոշումների: Ո՛չ միայն ամենզօրեղ ապստամբութիւնն է սկսւում ժողովրդի և վանականների մէջ՝ գլխաւորապէս Եգիպտոսում, Պաղէստինում և Ասորիքի մի մասում, այլ և կայսրներն ստիպուած են լինում փորձել վերացնելու այդ ժողովի որոշումները, որ այնքան վտանգաւոր էին պետութեան միութեան և անդորրութեան համար: Առանձնապէս ստիպուած էին կայսրներն այդ փորձերն անելու նաև այն պատճառով, որ արևելքում այդ ժամանակ չկային դեռ այնպիսի հմուտ աստուածաբաններ, որոնք Քաղկեդոնի դաւանութիւնը պաշտպանել կարողանային: Միայն մեծ ժողովի հեղինակութիւնը, մայրաքաղաքի հոգևորականութեան մեծամասնութիւնը և Հռովմի եպիսկոպոսներն էին, որ պահել էին տալիս այդ ժողովի որոշումները: Սոքա մեծ զօրութիւններ էին, բայց պակաս զօրութիւն չունէր նաև հակառակ կուսակցութիւնը: Մի կողմից օրէցօր աւելացող ատելութիւնը Բիւզանդական կայսեր ու նրա պատրիարքի դէմ, միւս կողմից զանազան ազգութիւնների ինքնագիտակցութեան զարգանալը պետութեան սահմաններում,
...
Շարունակել ընթերցել »
|

Քանի դեռ կենդանի էին Յովհաննէս Անտիոքացին ու Կիւրեղը–միութիւնն յառաջ բերողները, խաղաղութիւն էր տիրում. հէնց որ նրանք մեռան, (առաջինը 441-ին/442-ին, Բ-ն 444-ին) խառնակութիւնն սկսուեց: Անտիոքի նոր պատրիարքն էր Դոմնոսը, Թէոդորէտի և Եդեսացի Իբասի մտերիմը. իսկ Աղէքսանդրիայի աթոռի վրայ բազմել էր Կիւրեղի նախկին սարկաւագ Դիոսկորոսը–մի մարմնացումն Եգիպտական վանականութեան մոլեռանդութեան, բռնակալութեան ևանկիրթութեան. Կիւրեղեան ուղղափառութեան բիրտ մոնոֆիզիտական ըմբռնմամբ, նոյնչափ բիրտ քաղաքականութեան մէջ, Եփեսոսի ժողովի տուած օրինակին համաձայն. մի խօսքով մի մարդ, որ կարծես կոչուած էր Աղէքսանդրիայի արդէն գագաթնակէտին հասած զօրութիւնը կամ աւելի ևս աւելացնելու, կամ խորտակելու այն: Երրորդ անգամ բռնկեց կռիւը Կ.Պօլսում, որ 446-ից կամ 447-ից սկսած դարձեալ մի նոր մարդ էր բազմել պատրիարքական աթոռի վրայ, Ֆլաւիանոսը, որը թէև Անտիոքի դպրոցին չէր պատկանում, բայց աւելի հեռու էր Աղէքսանդրացիներից: Աղէքսանդրիայի կողմն էին շնորհիւ եօթանասնամեայ Եւտիքէս վանահ
...
Շարունակել ընթերցել »
|

Հրամայուած էր ժողովը գումարել 431-ի Հոգեգալստեան տօնին Եթեսոսում. տեղի ընտրութիւնն արդէն անյաջող էր Նեստորի համար, որովհետև վերջինիս կողմնակիցները, Ասորիքի եպիսկոպոսները, բոլորն էլ ցամաքի ճանապարհը պիտի ընտրէին և նեղութիւններ կրելով ուշանային. այն ինչ Կիւրեղը իւր մարդկանցով նաւով ժամանակից էլ առաջ տեղ հասաւ: Կիւրղի համար նպաստաւոր էր մանաւանդ այն հանգամանքը, որ տեղական եպիսկոպոս Մեմնոնը բոլորովին նրա կողմն էր: Դորա փոխարէն Նեստորը, որ դեռ Եգիպտացիներից էլ առաջ էր տեղ հասել, վայելում էր ամբողջ կայսերական հովանաւորութիւնը. նրան առաջնորդում էր կոմս Իրենէոսը, իսկ մի երկրորդ կոմս՝ Կանդիդիան անուամբ յանձն էր առել հսկել ժողովի վրայ: Չնայելով այս պետական կոմիսսարի և դեռ ևս փոքրամասնութիւն կազմող հակառակ կուսակցութեան բողոքներին, չնայելով որ Հռովմի ներկայացուցիչները դեռ չէին եկել, իսկ Ասորիքի եպիսկոպոսների գալուստը ամեն օր սպասւում էր, Կիւրեղը ժամանակից առաջ բաց արեց ժողովը և Նեստորին ատեան հրաւիրեց: Վերջինս չներկայացաւ, որովհետև մի դատապարտեա
...
Շարունակել ընթերցել »
|

-Աղէքսնադրիայի և Անտիոքի դպրոցների տարբեր հասկացողութիւնների ու արևելեան պատրիարքութիւնների փառասիրական մրցման պատճառով յառաջ եկած այս վէճի նիւթը իսկապէս շարունակութիւն էր այն դաւանական վճռի, որ Նիկիայում տրուեց: Հայրն ու Որդին նոյն բնութիւնն ունին, ասուած էր այնտեղ. բայց դեռ անորոշ էր մնացել այն հարցը, թէ ինչ յարաբերութիւն ունին միմեանց հետ մարդկային մարմին առած Լոգոսն ու մարդկային բնութիւնը: Ուրեմն առաջը դրուած խնդիրն էր՝ Քրիստոսի բնութիւնը քանի՞ է. մէ՞կ, թէ երկու. ի՞նչ տարբերութիւն ունին նոքա: Խնդիրը բացուեց Կ.Պօլսի եպիսկոպոս Նեստորի անզգուշութեան առթիւ: Նեստորը ծննդեամբ Գերմանիկիայից էր (Ասորիքում) և իւր կրթութիւնն ստացել էր Անտիոքում, թերևս աշակերտելով նշանաւոր Թէոդոր Մոպսուեստացուն, և այստեղ իսկ դարձել էր նախ վանական և ապա երէց: Նա մեծ համբաւ էր վայելում իբրև փայլուն ճառախօս. այնպէս որ երբ 428-ին Կ.Պօլիս կանչուեց իբրև եպիսկոպոս, շատերն սպասում էին մի երկրորդ Ոսկեբերան տեսնել յանձին նորա: Սակայն նրա անզգոյշ ընթացքը մեծ յուզում յա
...
Շարունակել ընթերցել »
|
|