Անիրավ տնտեսի կիրակիից հետո, Մեծ Պահքի 24- րդ օրը կոչվում է միջինք, դա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին: Ազգայինժողովըրդական սովորության համաձայն, Միջինքի օրը, պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում, եւ ում բաժին է հասնում մետաղա դրամը հաջողություն է բերում ողջ տարին:
...
Շարունակել ընթերցել »
|

Մեծ պահքի այս օրերին մանավանդ, հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից , սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից, մի խոսքով` մեր լեզուն մաքուր պահենք: Օրհնենք և օրհնության արժանանանք: ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ Հակոբոս Առաքյալը իր Ընդհանրական Թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի մասին այսպես է արտահայտվում.’ «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի~ անտառներ է հրդեհում; Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության: Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է ու հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն` այդ չարը, անզսպելի և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրն
...
Շարունակել ընթերցել »
|

Եկեղեցական հեղինակները պահքի մասին արտահայտվում են տարբեր տեսանկյուններից: Ստեփանոս Սյունեցին նշում է, որ աղոթքն ավելին է, քան պահքը և ողորմությունն ավելին, քան աղոթքը, որովհետև Աստված ասում է` ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ (Օսեե 6.6, Մատթ. 12.7), նաև` «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. 2.13): Տաթևացին պահքն անբաժան է համարում խոստովանությունից և ասում, որ անմիտ են նրանք, ովքեր առանց խոստովանության պահք են պահում, քանզի մի օրվա խոստովանությամբ պահքն ավելին է, քան քառասուն օրերինն առանց խոստովանության: Պահքը և աղոթքը հոգևոր կերակուրներ են, իսկ կերակուրները պատրաստելուց և օգտագործելուց առաջ պետք է միշտ լվանալ: Եվ հոգևոր իմաստով խոստովանությունը հանդիսանում է այդ խորհրդանշական լվացումը: Գրիգոր Տաթևացին աղոթքն ավելի բարձր է դասում պահքից և բարեգործությունից, որովհետև պահքն ու ողորմությունը ժամանակ առ ժամանակ են լինում, իսկ աղոթքը` ամեն ժամ, ինչպես ասում է Քրիստոս. «Ամեն ժամ աղոթք արեք» (Ղուկ. 21.36), կամ առաքյալը, թե` ան
...
Շարունակել ընթերցել »
|
«Պահքը միայն կերակուր ուտել-չուտել չէ, այլեւ մեղքերի խափանումը»: Սուրբ Հովհան Մանդակունի: Ճշմարիտ կերպով պահք պահելը մեծ օգտակարություն է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգու փրկության համար, եւ Եսայի մարգարեի բերանով Տերը պատգամում է մեզ, թե ինչպես պետք է պահել պահքը, որ ընդունի եւ օրհնի պահողին Արարարիչը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը կարծես բողոքի ձեւով հարց է ուղղում Աստծուն. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ Դու չիմացար»: «Որովհետեւ ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ արհամարհում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, եւ Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի
...
Շարունակել ընթերցել »
|

Մեր Տերը այս հարցը ուղղեց նրանց, որոնք չէին հասկացել Պահքի բուն նպատակը: Նրանք չգիտեին, որ Հիսուսի աշակերտները ունեին մի ուրիշ կերակուր, որն ամեն օր ճաշակում էին Նրա բերանից բխող օրհնաբեր խոսքով և անմիջականորեն վայելում նույնինքն Աստծուն: Հետևաբար, կարիք կա՞ր մաքրվելու և մոտենալու Աստծուն, երբ Նա Ինքն էր մոտեցել մարդկանց: Մեր Տերը մեզ հետ չէ այսօր, սակայն մարդիկ զգո՞ւմ են արդյոք Նրա ներկայությունը իրենց մէջ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են շարունակվում զանազան տեսակի մեղքերի շարանները ոխը, ատելությունը, նախանձը, վիճաբանությունները և այլն: Տերը մեր կողքին է, բայց մենք մերժում և հեռացնում ենք Նրան մեզանից, ինչպես Անառակ Որդին, բայց երբ անդրադառնանք և ցանկանանք վերադառնալ, կարիքը պիտի ունենանք մի կողմ դնելու աշխարհային մտահոգությունները, որոնք խճողել են մեր մտքերն ու հոգիները կարիքը պիտի ունենանք վերանորոգվելու, մտածելու և մեր ներաշխարհում ամփոփվելու ու լռության մեջ լսելու Տիրոջ ձայնը: Այ'ս է իսկական պահքը: Աստված ուզում է, որ մենք իբրև Իր հարազատ զավա
...
Շարունակել ընթերցել »
|
Ավագ շաբաթվա գիշերային ժամերգության ժամանակ միայն ավագ խորանում են լույս վառում: Օրվա այս ժամի երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ թաղեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»: Իններորդ ժամին կատարվում է սուրբ Զատկի ճրագալույցը: Բեմն այդ պահին ծածկված է լինում: Նախքան պատարագի սկսվելն առաջնորդը կամ ավագ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ (որոնց ձեռքերում կան չվառվող մոմեր) գալիս են բեմի առջև: Լուսարարը՝ ձեռքում ունենալով այրվող ածուխներով լցված մի թաս կանգնում է քահանայի աջ կողմում: Վառում են երեք կանթեղ և ըստ օրվա կարգի սաղմոսելով ու շարականներ երգելով՝ Հին կտակարանից ընթերցում են Տիրոջ հարությունը վկայող մարգարեական գրքերը: Յուրաքանչյուր ընթերցվածից հետո ծնրադրում են և աղոթում: Երբ ըստ կարգի ընթերցելով հասնում են Մարիամ մարգարեի երգին (Ելից գրքից)՝ «Օրհնեսցուք զՏէր, զի փառօք է փառաւորեալ», քահանան օրհնում է հուրը և դրանից մի մոմ վառում: Սարկավագը մի մեծ մոմի վրա խաչաձև ամրացնում է խունկի հինգ հատիկ, որ
...
Շարունակել ընթերցել »
|
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության հիշատակը Հիշատակ վեցերորդ օրվա արարչության Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված արարեց ցամաքային շնչավոր արարածներին: «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ և գազաններ իրենց տեսակներով»: Եվ եղավ այդպես: Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, անասուններին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով: Աստված տեսավ, որ դրանք բարի են» (Ծննդ. Ա 24-25): Դրանից հետո Աստված արարեց մարդուն: Տերը, արարչությունն սկսելով նվաստագույն արարածներից, ավարտեց մեծագույնով: «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք Մեր պատկերով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. Ա 26): Աստված մարդուն արարեց հողից, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց կնոջը և նրանց դրեց Դրախտում: Աստված մարդուն մյուս եղականն
...
Շարունակել ընթերցել »
|
Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ եկիր և գալոց ես, ողորմեա՜ մեզ»: Այսօր հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը և իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան տարվա եղանակները, տոնական օրերն ու տարիները, թող լինեն, ծագեն երկնքի տարածության մեջ՝ երկիրը լուսավորելու համար» (Ծննդ. Ա 14-15): Եվ եղավ այդպես: Եվ արարեց Աստված երկու մեծ լուսատուներն ու աստղերը և դրեց երկնքի հաստատությունում: Արարչության օրերին ժամանակը գարնանային էր, և ցերեկն ու գիշերն իրար հավասար էին: Առաջին օրը լույսը լուսեղեն երկնքից տասներկու ժամ շարունակ տարածվում էր ջրերի վրա, ապա երեկոյան վերադառնում այնտեղ, որտեղից ծագել էր առավոտյան, և այդպես մնում տասներկու ժամ արփիին կից: Երկրորդ օրը լույսը դարձյալ տարածվում էր ջրերի վրա տասներկու ժամ և գիշերը հավաքվելով՝ մնում էր հյուսիսային կողմում՝ ծածկվելով անհալ ա
...
Շարունակել ընթերցել »
|
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան` միասնաբար կազմելով մի «ոսկե շղթա»: 1) Բուն բարեկենդան (տես ավելին) 2) Արտաքսման կիրակի (տես ավելին) 3) Անառակի կիրակի (տես ավելին) 4) Տնտեսի կիր
...
Շարունակել ընթերցել »
|
Մեծ պահքի վեցերորդ կիրակին ունի արարչության վեցերորդ օրվա ու այս կյանքի վեցերորդ դարի խորհուրդը և կոչվում է «Գալստյան կիրակի»: Այս անունը մեզ պատմում է Քրիստոսի առաջին գալստյան մասին՝ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, և ապա հայտնում Տիրոջ Երկրորդ գալստյան լուրը՝ այս անգամ արդեն որպես ահեղ Թագավոր: Ինչպես նախկին հինգ կիրակիները, այդպես էլ վեցերորդ կիրակին նույն շղթայի մասն է կազմում, որը վեցօրյա արարչության և վեց դարերի կատարյալ տիպն է:
ՏԻՐՈՋ ԳԱԼՈՒՍՏԸ
Տիրոջ առաջին գալուստը շնորհի ու ողորմության համար էր, որը եղավ ծածուկ, հեզությամբ ու խոնարհությամբ, առանց ոտնաձայների՝ ինչպես անձրևը գեղմի վրա, իսկ երկրորդը՝ արդարության ու տանջանքների, որը լինելու է բացահայտ՝ Հոր փառքով, լուսեղեն ամպով, հրեղեն կառքով, չորեքկերպյան աթոռով ու բարկությամբ՝ ըստ այս խոսքի. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի, Նրա առջև հուր պիտի բորբոքվի, և Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ» (Սաղմ. ԽԹ 3): Առաջին գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիայ
...
Շարունակել ընթերցել »
|
|