Սիրելի այցելուներ, մեր կայքը տեղափոխվել է նոր հարթակ (ter-hambardzum.net), եթե ցանկանում եք պարբերաբար տեղեկատվություն ստանալ մեր նոր կայքից, ապա սեղմեք հավանել (Like) ներքևի էջին:
|
Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի տարբեր քաղաքներից Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Մոսկվայի Կաթոլիկ Եկեղեցու արքեպիսկոպոս Պաոլո Պեցցիի: Հանդիպմանը, ողջունելով Քույր Եկեղեցու ուխտավորների այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վեհափառ Հայրապետը նշեց, որ նրանց ներկայությունն ու աղոթքները ոչ միայն յուրահատուկ կերպով զորացնում են հայ ժողովրդին ու նրա հավատքը, այլև գալիս են միախառնվելու հանուն աշխարհի խաղաղության և մարդկության բարօր ու երջանիկ կյանքի մեր ժողովրդի զավակների աղոթքներին: Նորին Սրբությունը նաև շնորհավորեց Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին Հռոմի նոր Սրբազան Քահանայապետի ընտրության կապակցությամբ, ապա անդրադարձավ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների մտերիմ հարաբերություններին ու համագործակցությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Միջեկեղեց
...
Շարունակել ընթերցել »
|

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Վանական խորհրդի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի գրասենյակի տնօրեն Տ. Շահե աբեղա Անանյանը, Տաթևի վանքի վանահայր Տ. Միքայել աբեղա Գևորգյանն ու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի Ծիսա-հայեցակարգային հարցերի գրասենյակի Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը ստացան մասնավոր վարդապետության աստիճան:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նորընծա վարդապետներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նրանց բերելով իր օրհնությունն ու շնորհավորանքները: Ուրախություն հայտնելով տվչության առիթով` Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց անհրաժեշտությունը հավատքի խորը ապրում և խոնարհ սիրտ ու հոգի ունեցող եկեղեցականների` նշելով, որ առանց խոնարհության ու ծառայանվիրում
...
Շարունակել ընթերցել »
|
Ապրիլի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Մոմպելիե քաղաքից Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Հայր Քրիստիան Դամեռոնի: Հանդիպման սկզբում Հայր Դամեռոնն ուրախություն հայտնեց Սուրբ Էջմիածնում գտնվելու կապակցությամբ, ապա տեղեկացրեց, որ խումբն այցելել է Հայաստան` Հայ Եկեղեցուն ու հայկական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով: Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը` ողջունելով Քույր Եկեղեցու հավատավոր զավակների այցը Հայաստան: Նորին Սրբությունն ուխտավորներին համառոտ ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունը` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին, հակառակ պատմության ընթացքում կրած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, այսօր էլ շարունակում է իր ծառայությունը բերել հավատավոր հայ ժողովրդին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև կրթադաստիարակչական և սոցիալակա
...
Շարունակել ընթերցել »
|

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ հայոց նախկին ու ներկա կաթողիկոսների մասին ներկայացրածը խոսքի ազատության չարաշահում է, որն անընդունելի եւ դատապարտելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: Ստորեւ ներկայացնում ենք Վահրամ Մելիքյանի հետ NEWS.am-ի հարցազրույցը. Վերջին օրերին Հայկական հուշարձանների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սամվել Կարապետյանը հրապարակում է տեսագրություններ, որոնցով իր հուշերն է ներկայացնում Վազգեն Առաջին, Գարեգին Առաջին, Արամ Առաջին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսների հետ հանդիպման: Դուք դիտել եք այդ տեսաձայնագրությունները եւ ինչպիսի գնահատական կտաք դրանց:
Այո, այդ չորս տեսաձայնագրությունները դիտել եմ եւ իրականում բնավ չէի ցանկանա անդրադառնալ վիրավորական մատուցմամբ այդ շինծու եւ երեւակայական նյութերին: Ցավալի է, որ հայոց սրբավայրերի (իր ընկալմամբ հուշարձանների) ուսումնասիրությամբ զբաղվող տիար Կարապետյանը իր
...
Շարունակել ընթերցել »
|

Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ: Հայրապետական թափորի ամպհովանին կրում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը: Ս. Պատարագին Նորին Սրբության
...
Շարունակել ընթերցել »
|
Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը: Արարողության ընթացքում ընթերցվեցին Ս. Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը և յուղը: Ապա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի եկավ և շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ,
...
Շարունակել ընթերցել »
|
Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին: Արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու
...
Շարունակել ընթերցել »
|
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՄ ՎԱՂԵՄԻ ՄՏԵՐԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ԱՍՈՒՄ Է ԻՐ ՏԵՍԱԲԼՈԳԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԵՋ, ԿԱՊՎԱԾ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԵՏ, ՍՏԻՊՈՒՄ Է ԻՆՁ ԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ /տեսանյութը դիտելուց հետո/ ՉԼՌԵԼ, ՈՐՊԵՍ ԱՅԴ ԱՄԵՆԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ: Այսպես... Սամվելը ինքնավստահ տոնով, որպես անվերապահ իրողություն, պատմում է, թե իբր է Ուշիի Ս.Սարգիս եկեղեցու վերականգնման ժամանակ "տակնուվրա արված ու քանդված խորանի և բեմի" մասում Արմեն Հաղնազարյանն պատահաբար գտել Սուրբ Սարգսի մասունքները, միաժամանակ նշելով, որ եկեղեցին միանավ բազիլիկ է և ավանդատուն չունի... Սկսեմ վերջից և ասեմ միանգամից. եկեղեցին մեկ բարձրադիր ավանդատուն ունի խորանի հյուսիսային կողմում և հենց այդտեղ էլ գտնվել են մասունքները, սակայն ոչ թե 2006թ.` Արմեն Հախնազարյանի կողմից, այլ` 1998-99թթ.` հնագետներ Ֆրինա Բաբայանի և Արամ Քալանթարյանի կողմից: Ուշիի Ս.Սարգիս վանքի պեղումները կատարվել են, 1998-2001թթ.: Հնագիտական արշավախմբի ղեկավարը հնագետ Ֆրինա
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը` հովվական իր ծառայության վայրը լքելու համար: Այսուհետ կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Մազմանյան
...
Շարունակել ընթերցել »
|
|