Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Վեհարանի վերանորոգում
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Ինքնասպանություն, Օր Վեցերորդ, Կամո Վարդ...
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
ՍԵՎԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԵՆԱՍՏԱՆԸ (ռեժիսոր`...
Կոմիտաս Ասլամազյան. Նուբար - նուբար mp...
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Ուր ես, Մայր իմ,
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻ...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
ՖԻԼՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ - Джузеппе Москати-...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
Մեկնություն Դանիելի Մարգարեության.Վարդան...
Աղանդագիտարան
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Խոսրով Անձևացի. Սուրբ Պատարագի մեկնութ...
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Սրբասա...
Կենարար Մյուռոնի պատմությունը
Տեսիլքներ և մարգարեություններ Հայոց մասի...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Անիրավ տնտեսի առակը ...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Գլխավոր էջ » 2013 » ապրիլ » 2 » Սամվել Կարապետյանի ներկայացրածը բարբաջանք է, խոսքի ազատության սոսկ չարաշահում, կատարածը` անընդունելի եւ դատապարտելի:

23:44
Սամվել Կարապետյանի ներկայացրածը բարբաջանք է, խոսքի ազատության սոսկ չարաշահում, կատարածը` անընդունելի եւ դատապարտելի:


Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ հայոց նախկին ու ներկա կաթողիկոսների մասին ներկայացրածը խոսքի ազատության չարաշահում է, որն անընդունելի եւ դատապարտելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Վահրամ Մելիքյանի հետ NEWS.am-ի հարցազրույցը.

Վերջին օրերին Հայկական հուշարձանների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սամվել Կարապետյանը հրապարակում է տեսագրություններ, որոնցով իր հուշերն է ներկայացնում Վազգեն Առաջին, Գարեգին Առաջին, Արամ Առաջին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսների հետ հանդիպման: Դուք դիտել եք այդ տեսաձայնագրությունները եւ ինչպիսի գնահատական կտաք դրանց:

Այո, այդ չորս տեսաձայնագրությունները դիտել եմ եւ իրականում բնավ չէի ցանկանա անդրադառնալ վիրավորական մատուցմամբ այդ շինծու եւ երեւակայական նյութերին: Ցավալի է, որ հայոց սրբավայրերի (իր ընկալմամբ հուշարձանների) ուսումնասիրությամբ զբաղվող տիար Կարապետյանը իր ողջ ներուժը ծառայեցնում է նման նենգամիտ նպատակի` վարկաբեկել Հայոց Եկեղեցին` սեւացնելով նրա արդեն հանգուցյալ եւ ներկայիս գործող գահակալներին:

Խստագույնս դատապարտելի է փորձել ստվերել Վազգեն եւ Գարեգին կաթողիկոսների եւ Արմեն Հախնազարյանի հիշատակը, ինչպես եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հեղինակությունը: Այդ «հուշապատումները», որ ներշաղախված են անհասկանալի մաղձով, պտուղն են իր խեղված սուբյեկտիվ ընկալումների:

Եթե ավելի հստակ անդրադառնանք հնչեցվող մեղադրանքներին…:

Անշուշտ, բոլոր պարագաներին հարկ չեմ էլ համարում անդրադառնալ, սակայն թերեւս նշեմ մի քանիսը, որոնք ակնհայտորեն փաստում են ներկայացվածի կեղծ լինելը: Նախ` Վազգեն Վեհափառին ներկայացվող «անհավատների երկրում» հորջորջման անհեթեթ մեղադրանքը եւ Լեռնային Ղարաբաղի կացությանն անտեղյակության վերաբերյալ վերագրումները: Սեփական անտեղյակությունը չպետք է վերագրել կաթողիկոսին, որովհետեւ նույն Վազգեն Կաթողիկոսը 1957 թ. սեպտեմբերին հովվապետական այցով եղել է Ադրբեջանի հայոց թեմում` ձեռքին ունենալով Արցախի թեմի վերջին առաջնորդ Վրթանես ծայրագույն վարդապետի մանրամասն զեկույցը թեմում տիրող իրավիճակի մասին: Նույն Վազգեն Կաթողիկոսը հանդիպում է ունեցել ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ն. Բուլգանինի հետ եւ երկու անգամ նամակ է հղել վերջինիս Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու, ինչպես նաեւ Սուրբ Էջմիածնին Ղարաբաղի մի քանի եկեղեցիներ, այդ թվում` Գանձասարի վանքը փոխանցելու պահանջով: Նույն Վազգեն Կաթողիկոսն ընդհուպ մինչեւ Արցախյան շարժում մշտապես եկեղեցականներ է ուղարկել Արցախի տարբեր համայնքներ` կապ պահպանելու եւ տեղեկանալու տիրող կացությանը:

Ուշիի Ս. Սարգսում կատարվող պեղումների եւ Ս. Սարգսի մասունքների առնչությամբ կարծում եմ լավագույնս լուսաբանություններ են տվել Մայր Աթոռի մասունքների ավանդատան պատասխանատու Ասողիկ քահանա Կարապետյանը եւ ճարտարապետ Արտակ Ղուլյանը, ով ի տարբերություն Ս. Կարապետյանի իրապես մասնակցել է պեղումներին: Զարմանալի է նաեւ Գարեգին Բ Կաթողիկոսին վերագրվող ցանկությունը` Խորեն Մուրադբեկյան Կաթողիկոսի աճյունը այլ վայր փոխադրելու եւ նոր մասունքներ ապահովելու Հայ Եկեղեցու համար: Այստեղ ակնհայտ է ժամանակագրական անճշտությունը, որովհետեւ Խորեն Կաթողիկոսի աճյունը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք է Ս. Գայանե վանքից փոխադրվել Մայր Տաճարի շրջափակ:

Ավելորդ է խոսել Արցախի երեխաներին Գարեգին Ա Կաթողիկոսի բաշխած օրհնության կարեւորության մասին: Արցախի ժողովուրդը քաջ գիտի, թե որքան օգնություն է իրեն ապահովել Հայոց Եկեղեցին, բայց եւ ավելիով գիտակցում է, թե որքան կարեւոր է իրեն համար Աստծու եւ Հայոց Հայրապետի օրհնությունը: Ցավոք, Ս. Կարապետյանի համար օգնությունն ավելի շոշափելի է, քան օրհնությունը, սրբավայրը սոսկ հուշարձան է, ինչն ընկալելի է դարձնում նրա մերժողական կեցվածքը Եկեղեցու հանդեպ:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ Վեհափառի հասցեին հնչեցվող մեղադրանքներին ու «ապշեցուցիչ բացահայտումներին», ապա նախորդիվ Հայրապետին վերագրված «էն սարերում գտնվող եկեղեցիների ու վանքերի հետ ես գործ չունեմ» արտահայտության առնչությամբ բազում առիթներ եմ ունեցել դիտարկումներս ներկայացնելու: Պարզապես պետք չէ սեփական բառապաշարը, անտեղյակությունը ու ընկալումները վերագրել ուրիշին, խեղաթյուրել պատմությունը եւ սեփական փառասիրության բավարարման ճանապարհին ոտնահարել ամենը:

Սամվել Կարապետյանի ներկայացրածը բարբաջանք է, խոսքի ազատության սոսկ չարաշահում, կատարածը` անընդունելի եւ դատապարտելի:

Աղբյուր՝ news.am






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 992 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Հեղինակություն: 5.0/8
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013