Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Առակներ. Հավաքածու. pdf
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Աղանդները արյան մեջ
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ. 2012Թ. pdf
Սատանիստներ mp4
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՊԱՐԱԳ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Արևագալի ժամերգություն 4
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Տեր Հովհաննես. Հեթանոսության մասին
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Մանուկներուն առկայությունը. pdf
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Нострадамус: Предсказания сбываются?. pd...
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց. Եկեղեցին...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Խաչի քո Քրիստոս. mp3
Տեր Հովհաննես. Հարբեցողության մասին
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Առաքյալներ. pdf
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Գլխավոր էջ » 2013 » մարտ » 26 » Մի՛ հայհոյեք Եկեղեցուն, մանաւանդ, չիմանալով, թէ ինչ է Եկեղեցին

19:15
Մի՛ հայհոյեք Եկեղեցուն, մանաւանդ, չիմանալով, թէ ինչ է Եկեղեցին


Հաւատամք եւ ի Մի միայն Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի: (Հանգանակ հաւատոյ)
Հաւատամք յԵկեղեցի սուրբ, զթողութիւն մեղաց, հաղորդութեամբ սրբոց (Հանգանակ Հաւատոյ Հայոց)

Այսօր մոդայիկ է խօսել ԵԿԵՂԵՑՈՒ «բարոյականութեան» և խնդիրների մասին, քարկոծել Նրան: Եւ դա բնական է, երբ դա անում են անհաւատները, աղանդաւորները, քրիստոնէութեան «թշնամիներ»-ը և ուրիշներ: Բայց ինձ համար անակնկալ էր երբ նոյնն անում են «հաւատացեալները» (այո՝ չակերտներով), ինչը իրական հաւատացեալը չէ՛ր անի: Ուստի, վերջին ժամանակների դէպքերը նորից ցոյց տուեցին՝ ո՞վ է ճշմարիտ հաւատացեալ, իսկ ով «հաւատացեալ»: Եւ դրանից ելնելով, նախ և առաջ հենց Եկեղեցու նուիրապետութիւնը և հոգևորականները պիտի «կողմնորոշուեն»՝ որտե՞ղ են Եկեղեցու սահմանները՝ որտե՞ղ է ինքը Եկեղեցին, ի՞նչ է պէտք Եկեղեցի մտնելու և Նրա մէջ մնալու համար, և դրանով իսկ օգնեն բոլոր նրանց, ով մնացել է Եկեղեցուց դուրս վերադառնալ Նրա գոգը կամ դառնալ Նրա անդամը:

Եւ այսպէս, ի՞նչ է ԵԿԵՂԵՑԻՆ, ո՞վ է Նրան պատկանում:

Ոմանց համար (ցաւոք նաև հոգևորականներից շատերի համար) Եկեղեցին դա ինչոր հոգևորականների համայնք է Կաթողիկոսի գլխաւորութեամբ, որոնց վերապահուած է «հովուել» բոլոր հայերին: Միւսների համար՝ ազգապատմական հաստատութիւն կամ կազմակերպութիւն է: Իսկ երրորդների համար՝ քաղաքական կուսակցութիւններից մէկը:
Բայց բոլոր օրինակները սխալ են, չնայած մեր հոգևորականութիւնը մասնակից էր դառնում Հայաստանի՝ ինչպէս ներքին այդպէս էլ արտաքին քաղաքական գործընթացներում:


ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱ ՄԵՐ ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐՄԻՆՆ Է, ՈՎ ՆԱԵՒ ԳԼՈՒԽՆԷ ԱՅԴ ՄԱՐՄԻՆԸ

Եւ ինչպէս մեր մարմինն ունի բազմաթիւ անդամներ, Այդպէս էլ Քրիստոսի Մարմինն ունի բազմաթիւ անդամներ: Ինչպէս և մարմնի անդամներն ունեն տարբեր նշանակութիւն, այդպէս էլ Քրիստոսի Մարմնի անդամներն ունեն տարբեր նշանակութիւն, ինչի մասին ասում է Պօղոս Առաքեալն իր՝ Կորնթացիներին ուղղուած 1-ի թղթում`

«Այսպէս, մարմինը մէկ անդամ չէ, այլ՝ բազում։
Եթէ ոտքն ասի՝ քանի որ ձեռք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց։
Եւ եթէ ականջն ասի՝ քանի որ աչք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց.
եթէ ամբողջ մարմինը աչք լինէր, ո՞ւր կը մնար ականջը. եւ եթէ ամբողջ մարմինը ականջ լինէր, ո՞ւր կը մնար հոտոտելիքը։
Բայց արդ, Աստուած դրեց անդամները, նրանցից ամէն մէկը՝ մարմնի մէջ, ինչպէս որ կամեցաւ։
Իսկ եթէ ամբողջը մէկ անդամ լինէր, ո՞ւր կը մնար մարմինը։
Բայց արդ, բազում անդամներ կան, սակայն՝ մէկ մարմին։
Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. եւ կամ նոյն ձեւով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք։
Եւս առաւել, մարմնի այն անդամները, որ թւում է, թէ աւելի տկար են, կարեւորնե՛րն են.
եւ նրանք, որ թւում է, թէ մարմնի համար աւելի անարգ են, առաւելագո՛յն պատիւ ենք անում նրանց. եւ մեր ամօթոյքները առաւել եւս անհրաժեշտ է պարկեշտութեամբ ծածկել։
Բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում։ Որովհետեւ Աստուած կազմեց մարմինը եւ նուազ պատուաւորին առաւել պատիւ տուեց,
որպէսզի մարմնի մէջ բաժանումներ չլինեն, այլ որպէսզի այդ անդամները նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ։
Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից»։

Պէտք է նշել, որ Եկեղեցու մարմին չեն դադարում լինել բոլոր նրանք, որոնք մահացել են ի Քրիստոս, այսինքն Բոլոր Սրբերը, որոնք Երկնքում են: Ուստի Եկեղեցին դա ոչ միայն նրանք են ով կենդանի է մարմնի մէջ և ապրում է Երկրում, այլ նև նրանք, որոնք Երկնքում են և աղօթում են մեզ համար՝ օգնում են մեզ...

Եկեղեցու իւրաքանչիւր անդամ չի կարող լինել Եկեղեցի, բայց իր մէջ կարող է տանել Եկեղեցու լիութիւնը։ Իսկ եթէ մէկը հեռանայ Եկեղեցուց, ապա դրանից Եկեղեցին չի կորցնի Իր լիութիւնը։ Այդ իսկ պատճարով Եկեղեցին ոչ թէ քանակի մէջ է, այլ ՈՐԱԿԻ։

Նշենք՝ Եկեղեցու անդամ լինելու և նրա մէջ լինելու համար հարկաւոր է՝

1. ամուր հիմք, ինչը հաւատքի խոստովանութիւնն է՝ ԴՈՒ ՔՐԻՍՏՈ՛ՍՆ ԵՍ՝ ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆ: Այսինքն, հաւատալ, որ Յիսուս Քրիստոսը Աստուծոյ Որդին է։ Ինչպէս նաեւ խոստովանել Եկեղեցւոյ Հաւատոյ Հանգանակը։


2. Իսկ հաւատքի հաստատման համար պէտք է Ծնունդ ունենալ ջրից և Հոգուց, այսինքն ջրով մկրտուել ըստ առաքելական աւանդութեան:

3. Հաւատքի պահպանման և աւելացման համար հարկաւոր է առաքինի կեանք, մասնակցել Եկեղեցու Խորհուրդներին, որպէսզի հաղորդակից լինել Սուրբ Հոգու Շնորհներին։

Եւ այսպէս, եթէ անձը մկրտուել էր մանուկ հասակում, բայց հասունանալով «կորցրեց» հաւատքը կամ մեծացաւ առանց հաւատքի՝ հաւատք չունի, ապա նա դուրս է ընկնում Եկեղեցուց:
Եթէ մկրտուել է և հաւատք ունի, բայց չի ապրում առաքինի կեանքով, այսինքն մեղքեր է գործում ու չի զղջում, նոյնպէս դուրս է ընկնում Եկեղեցուց:
Եթէ մկրտուել է, հաւատք ունի և ապրում է առաքինի կեանքով, բայց չի մերձենում Սուրբ Հոգու Սուրբ Խորհուրդներին՝ նոյնպէս Եկեղեցուց դուրս է:
Կան նաև այնպիսիները (ցաւօք և հոգևորականների մէջ), որոնք մկրտուած են, բայց հաւատք չունեն և միևնոյնն է մասնակցում են Խորհուրդներին՝ նրանք նո՛յնպէս դուրս են ընկել Եկեղեցուց:

Եւ այդ պատճառով, Եկեղեցու Հաւատոյ Հանգանակներում ասւում է նաև Եկեղեցո՛ւ հանդէպ՝ հաւատքի մասին:
Այսինքն մենք հաւատում ենք, որ Նա Սուրբ է և Անբիծ: Մենք հաւատում ենք, որ Եկեղեցին դա Սրբերի ժողովն է, որոնք Երկնքում են և Երկրում: Մենք հաւատում ենք, որ Եկեղեցին չի դադարում Եկեղեցի լինել իր անարժան անդամների պատճառով և Նրա մէջ արատաւոր բան չկայ: Մենք հաւատում ենք, որ եթէ մեղք գործենք, ապա Ապաշխարութեան Սուրբ Խորհդով մենք կարող ենք վերադառնալ Եկեղեցի: Հաւատում ենք, որ լինելով Եկեղեցում, սիրով միաւորուած ենք բոլոր Սրբերի հետ, որոնք Երկնքում են և բոլոր հաւատացեալների հետ, որոնք Երկրի տարբեր անկիւններում են: Մենք հաւատում ենք, որ հաղորդութիւն ունենք Սրբերի հետ, երբ դիմում ենք իրենց օգնութեան համար: Եւ մենք հաւատում ենք, որ Եկեղեցին դա մեր Տէր Յիսուս Քրիստոսի Մարմինն է, Ով և Գլո՛ւխն է այդ Մարմնի:

Իսկ նրանք (ով իրենց համարում են Եկեղեցու հաւատացեալ), որոնք մեղադրում են Եկեղեցուն, ասում, որ Եկեղեցին խառնւում է քաղաքականութեան մէջ, որ Եկեղեցին ինչոր՝ իրեն բնորոշող կազմակերպութիւն է և այլն, նրանք հայհոյում են բոլոր Սրբերին սկսած Սուրբ Աստուածածնից մինչև հասարակ հաւատացեալը: Նրանք հայհոյում են ՔՐԻՍՏՈՍԻՆ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ:

Նրանք կարող են ասել, թէ ա՜յ այս հոգևորականը մեղք է գործում, սրա մօտ շատ թանկ մեքենայ կայ, իսկ ա՜յ նա «ընկերակցել» է իշխանութեան հետ: Եւ ի՞նչ: Եթէ Տէրը չի դատում նրանց այսօր, ապա ո՞վ ենք մենք որ դատենք նրանց, ով չի համապատասխանում սրբութեան մեր հասկացութեան և Հայրենիքի հանդէպ սիրո մեր հասկացութեան հետ:

«Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել» (Հռ 14:4)։

Դու նրան շարունակում ես դատել, իսկ Աստուածն արդէն իրեն ներել է. և ի՞նչ ես պատասխանելու Աստծուն:

Եթէ Ինքը Տէրն է «թողել» Եկեղեցու մէջ «մեղաւորին ու անարժանին» (լինի նա աշխարհիկ կամ հոգևորական) մինչև Դատաստանը «Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ» (Մտ 13:30), ապա ո՞վ ենք մենք, որ դատենք Եկեղեցու անդամներին:

Եկեղեցին չի դադարում Սուրբ լինելուց, իսկ դու, որ դատապարտում ես՝ դուրս ես ընկնում Եկեղեցուց:

«Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը։
Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»։
Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին։
Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար» (Յդ 1:17-21)։


Յ.Գ. Իսկ նրանք (որ իրենց չեն համարում Եկեղեցու հաւատացեալ), որոնք նոյնպէս դատապարտում են Եկեղեցին, նոյնպէս հայհոյում են բոլոր Սրբերին և պարզ հաւատացեալներին, հայհոյում են բոլոր Սրբերին, որոնք արիւն էին թափում յանուն Հայաստանի՛: Դո՛ւք, որոնք պայքարում եք հայ ժողովուրդի իրաւունքների համար, ի՞նչ էք ուզում Եկեղեցուց։ Ի՞նչ գործ ունէք Նրա հետ:
Գոնէ մի հայհոյէք Ձեր տատիկի յիշողութիւնը (հայոց ազգի դուստրին), որը քեզ մանուկ ժամանակ Եկեղեցի էր տանում, իսկ հիմա աղօթում է քեզ համար Երկնքում:


Ղևոնդ Վարդապետ Երուսաղէմ 2013 Մարտ






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 868 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Հեղինակություն: 5.0/16
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013