Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Էմանուել քահանա Նազարյանց. Պարզ քարոզներ...
Շարականների ուսուցում
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Վեհարանի վերանորոգում
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Տեր ողորմյա, Հատված Պատարագից.
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Р.М. Конь. Сектоведение. pdf
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Սրբադասման կարգը
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
Սուրբ Եփրեմ Ասորի. Հոգևոր խրատներ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Մանուկներուն առկայությունը. pdf
Առաքյալներ. pdf
Էջմիածին, Ամեն շաբաթ
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Ովքե՞ր են եկեղեցու հայրերը. pdf
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Անկանիմք
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՊԱՐԱԳ...
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Արևագալի ժամերգություն 4
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց. Եկեղեցին...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Ինքնասպանություն, Օր Վեցերորդ, Կամո Վարդ...
И. А. Глухов. Сектоведение. pdf
Գլխավոր էջ » 2013 » մարտ » 23 » Սամվել Կարապետյանի ամոթալի սուտը...

19:45
Սամվել Կարապետյանի ամոթալի սուտը...


ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՄ ՎԱՂԵՄԻ ՄՏԵՐԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ԱՍՈՒՄ Է ԻՐ ՏԵՍԱԲԼՈԳԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԵՋ, ԿԱՊՎԱԾ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԵՏ, ՍՏԻՊՈՒՄ Է ԻՆՁ ԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ /տեսանյութը դիտելուց հետո/ ՉԼՌԵԼ, ՈՐՊԵՍ ԱՅԴ ԱՄԵՆԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ:
Այսպես... Սամվելը ինքնավստահ տոնով, որպես անվերապահ իրողություն, պատմում է, թե իբր է Ուշիի Ս.Սարգիս եկեղեցու վերականգնման ժամանակ "տակնուվրա արված ու քանդված խորանի և բեմի" մասում Արմեն Հաղնազարյանն պատահաբար գտել Սուրբ Սարգսի մասունքները, միաժամանակ նշելով, որ եկեղեցին միանավ բազիլիկ է և ավանդատուն չունի...
Սկսեմ վերջից և ասեմ միանգամից. եկեղեցին մեկ բարձրադիր ավանդատուն ունի խորանի հյուսիսային կողմում և հենց այդտեղ էլ գտնվել են մասունքները, սակայն ոչ թե 2006թ.` Արմեն Հախնազարյանի կողմից, այլ` 1998-99թթ.` հնագետներ Ֆրինա Բաբայանի և Արամ Քալանթարյանի կողմից: Ուշիի Ս.Սարգիս վանքի պեղումները կատարվել են, 1998-2001թթ.: Հնագիտական արշավախմբի ղեկավարը հնագետ Ֆրինա Բաբայանն էր, մասնակիցը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, այժմ հանգուցյալ Արամ Քալանթարյանը, ճարտարապետը` առաջի երկու տարում` Գրիգոր Ղաֆադարյանը, ապա` ձեր խոնարհ ծառան: Պեղումների հովանավորը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, նույնպես այժմ հանգուցյալ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանն էր: Կրկնեմ. Սբ Սարգսի մասունք-ոսկորները հայտնաբերվել են 1998-99թթ., կիսագետնափոր ավանդատան փոքր տարածքում` մինչև իմ` 2000թ. արշավախմբին միանալը: Այդ մասին ինձ հետագայում, համատեղ ամենօրյա աշխատանքի ժամանակ, բազմիցս պատմել է Ֆրինա Բաբայանը և այս մասին կարող են վկայել Ուշի գյուղի բազմաթիվ բնակիչներ, ովքեր մասնակցել են պեղումներին: ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐԱՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԽՆԱՄՔՈՎ ՊԵՂՎԵԼ ՈՒ ՄԱՔՐՎԵԼ Է, ուստի առնվազն անհիմն է խոսել "տակնուվրա արված ու քանդված խորանի և բեմի" մասին, առավել ևս անհնար էր այնտեղ պատահաբար ինչ-որ բան գտնել: Ինչպես տեսաք, հանգուցյալ Արմեն Հախնազարյանը ոչ մի առնչություն չի ունեցել ոչ պեղումների, ոչ էլ մասունքների հետ` արշավախմբի աշխատանքի ողջ ընթացքում, ավելին` նա պեղումների ընթացքում երբևէ Ուշիի հնավայրում չի եղել /ամեն օր եղել եմ այնտեղ` վաղ առավոտից մինչև մութն ընկնելը/ և շատ ուշ է սկսել հետաքրքրվել Ուշիով, Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման կապակցությամբ: Այս առիթով նա զանգահարել է ինձ /հավանաբար հենց 2006թ./ և խնդրել իրեն տրամադրել հուշարձանի` Գր.Ղաֆադարյանի չափագրություններն ու դրա հիման վրա իմ կատարած վերականգնման էսքիզային նախագիծը, ինչը և արել եմ` նախապես ստանալով ճարտ. Գր.Ղաֆադարյանի համաձայնությունը և գնահատելով գործի կարևորությունը: Եթե պարզ դեպքերի իրական վիճակը ներկայացվում է այսպես գլխիվայր` վաստակաշատ Արմեն Հախնազարյանին հետմահու վերագրելով այն, ինչը նա երբեք չի արել, ուրեմն Սամվել Կարապետյանի հուշերի և դիտարկումների անկողմնակալության մասին դատեք ինքներդ...

Գրառում՝ Artak Ghulyan






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 2978 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Հեղինակություն: 5.0/19
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013