Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց. Եկեղեցին...
Խաչի քո Քրիստոս. mp3
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Արևագալի ժամերգություն 4
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աղանդները արյան մեջ
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Տեր Հովհաննես. Հեթանոսության մասին
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՊԱՐԱԳ...
Нострадамус: Предсказания сбываются?. pd...
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Առակներ. Հավաքածու. pdf
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ. 2012Թ. pdf
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Տեր Հովհաննես. Հարբեցողության մասին
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Մանուկներուն առկայությունը. pdf
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Սատանիստներ mp4
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Գլխավոր էջ » 2013 » մարտ » 17 » Աստծո պատիժն ու խրատը

20:49
Աստծո պատիժն ու խրատը


«Աստված պատիժները թույլ է տալիս անօրենների համար, ովքեր գիտակցորեն են իրենց խղճի դեմ գործում, բացահայտորեն մերժում ճշմարտությունը եւ այլն, իսկ խրատը թույլ է տալիս մեղանչող որդիների համար. «Ծեծում է ամեն որդու, ում ընդունում է»:
Իրո՞ք այդպես է, ամե՞ն որդու... Իսկ որտե՞ղ էիր կամենում թաքնվել, որ չպատժվես: Անկասկա՛ծ ծեծում է ամենքին, ոչ ոք պատժից ազատված չէ: Թող քեզ հայտնի լինի, որ Ինքն իսկ` Աստծո Միածին Որդին, Ով ոչ մի մեղք չէր գործել, զերծ չմնաց պատժից»: Հիանալի է այս խրատը, այն իսկապես վայել է երանելի Օգոստինոսին:
Հիշենք Հովսեփ Գեղեցկին` Եգիպտոսի թագավորից հետո առաջին պաշտոնյային: Ինչպիսի դժբախտությունների ու չար արկածների միջով անցավ նա, մինչեւ հասավ բարձրագույն պատվի ու իշխանության: Նրան պատահած դժբախտությունների սկիզբը եղավ եղբայրական նախանձը. սա էր պատճառը նրա հանդեպ ընտանիքի անդամների հակակրանքի, որն այն աստիճան մեծացավ ու զորացավ, որ Հովսեփին ծախեցին իսմայելացիներին, եւ նա տարվեց Եգիպտոս: Այստեղ էլ նրան ավելի լավ բան չէր սպասում. նրա հանդեպ նրա տիրուհու սերն ավելի վնասակար ու կործանարար դուրս եկավ, քան եղբայրական ատելությունը: Երբ այդ գեղեցիկ պատանին, ով սիրում էր բարոյական մաքրությունն ու ողջախոհությունը, տեղի չտվեց իր տիրուհու հրապուրիչ առաջարկություններին` իր հետ անմաքուր կապի մեջ մտնելու, զրպարտվեց նրա կողմից նրա ամուսնու առաջ եւ առանց մեղք գործած լինելու` գցվեց բանտ, ուր անցկացրեց երեք տարի: Իսկապես, նա անմիջապես Եգիպտոս մուտք գործելիս չէ, որ պատվով բազմեց հանդիսավոր կառքի մեջ, այլ մեծ վշտերի ու դժբախտությունների փշոտ աստիճաններով բարձրացավ նրա վրա: Իսկ այս ամենը տեղի ունեցավ Աստծո անհասանելի նախախնամությամբ. սրանում մեզ վստահեցնում է ինքը Հովսեփը, ով հետագայում ասում է իր եղբայրներին. «Դուք չէ, որ ուղարկեցիք ինձ այստեղ (Եգիպտոս), այլ Աստված» (Ծննդ. 45; 8): «Մի՛ վախեցեք (Աստծո կամքին հնարավոր չէ հակառակել). ահա դուք իմ մասին չարը խորհեցիք, սակայն Աստված դա բարու վերածեց, որպեսզի անի այն, ինչ եղավ այսօր. այն, որ կերակրեցի մեծաթիվ ժողովրդի» (Ծննդ. 50; 19-20): Այս մասին սբ. Ոսկեբերանն այսպես է դատում. «Բավական չէ այս մասին միայն լսել, այլ պետք է նաեւ ինքներս այսպես վարվենք: Ուրեմն, հանգստացնենք ու մխիթարենք նրանց, ովքեր մեզ չարիք են հասցրել` չմեղադրելով նրանց, այլ ամեն ինչ տանելով համբերությամբ ու մեծահոգաբար: Որովհետեւ խնամարկող իմաստուն Աստված Իր բարեկամներին պատահած դժբախտությունները վերածում է ուրախալի իրադարձությունների: Հաճախ մեզ հասցված վիրավորանքը մեզ մեծ բարեբախտություն է բերում. շատերն են ընկել եւ իրենց այդ անկմամբ բարձրացել իրենց համար ավելի լավ բանի: Աստծո նախախնամությունը, իր նախատեսած նպատակների իրագործման համար, գործածում է ոչ միայն բարի արարքները, այլեւ մեղքով անկումները: Իմացա՛ր Հովսեփին պատահածները. վերացրու նրա եղբայրների չարությունը, հեռացրու նախանձը, ոչնչացրու նրանց չար խորհրդակցությունը, որ կատարեցին նրան սպանելու համար, եւ դու կվերացնես այն ամենը, որ նպաստեց ամբողջ Եգիպտոսի պահպանմանը.... Կամենո՞ւմ ես հասկանալ Քրիստոսի կողմից ամբողջ մարդկային ցեղի փրկության անհասանելի գաղտնիքը: Վերացրու Հուդա Իսկարիովտացու սրտից արծաթսիրությունը, Քրիստոս Փրկչի հանդեպ հրեաների նախանձը, եւ դրանով դու վերացրած կլինես ամբողջ աշխարհի փրկությունը, Քրիստոսի արյունն ու մահը: Ոչնչացրու դեւերին, եւ իսկույն խիստ կպակասեն բարեպաշտության սխրանքները, հաղթանակները եւ դրանց դիմաց վարձատրությունը: Բնաջնջիր չարչարողներին. այլեւս որտեղի՞ց կլինեն նահատակներ: Այսպիսին են Աստծո նախախնամության օրենքները` բարուն հասնելու ոչ միայն առաքինի, այլեւ չար մարդկանց միջոցով եւ նույնիսկ դեւերի: Եղբայրների կողմից Հովսեփի վաճառքն իրականում Աստծո կողմից էր պատրաստված, սակայն դրա իրագործումը` եղբայրների չարությամբ ծածկված, նրանց չար կամքի գործն էր»:
Երբ Դավիթ թագավորը փախչում էր իր դեմ ապստամբած իր անհնազանդ որդի Աբեսաղոմի երեսից, Սավուղի ցեղից մի մարդ` Սեմեի անունով, Դավթից առաջ վազեց եւ սկսեց նրան դաժանագույն բառերով անարգել. «Հեռացի՛ր, հեռացի՛ր, մարդասպա՛ն, անօրե՛ն: Տերը քեզ վրա է բերել Սավուղի տան ամբողջ արյունը, որովհետեւ նրա փոխարեն դու թագավորեցիր: Տերը թագավորությունը տվել է քո որդի Աբեսաղոմին, եւ դու դժբախտության մեջ ես, որովհետեւ դու արյունարբու մարդ ես» (Բ Թագ. 16; 5-8): Ահա, մարդկային չարության ապշեցուցիչ օրինակ: Դավթին այսպես անարգելը տեսնելով` զորահրամանատար Հովաբի եղբայր Աբեսսան ասաց. «Ինչո՞ւ է այս սատկած շունն անիծում իմ տեր արքային: Գնամ, նրա գլուխը կտրեմ»: Բայց թագավորը, իր այսպիսի անարգման մեջ տեսնելով Աստծո թույլտվությունը, պաշտպանեց իրեն հետապնդողին` ասելով իր ուղեկիցներին. «Թողե՛ք նրան, թո՛ղ անիծի այդպես, քանզի Տերն է նրան ասել, որ անիծի Դավթին: Եվ ո՞վ կարող է ասել` ինչո՞ւ այդպես արեցիր»: Սեմեին մեծ հանցանք գործեց` Դավթին անիծելով, որովհետեւ, թեեւ Աստված նրան գործածեց իբրեւ գործիք` թագավորին անարգելու համար, սակայն Սեմեիի չար կամքի պատճառը Նա չէր: Նա պարզապես իմաստուն կերպով գործածեց այն` Դավթին պատժելու համար:
Մեզանից յուրաքանչյուրը Դավթի պե՛ս պետք է նայի չար մարդկանցից իրեն հասցվող հարվածներին ու թշնամությանը. այդ մարդկանց կամքը ամենողորմ Աստված գործածում է կամ անհնազանդներին խրատելու, կամ մեղավորներին պատժելու համար:
Օգոստինոսն ասում է. «Հավատա՛ Տեր Աստծուն առանց որեւէ կասկածի եւ քեզ ամբողջապես Նրա՛ն հանձնիր, որքան կարողություն ունես, եւ այդժամ Նա քեզ չի մերժի, չի դադարի քեզ Իր մոտ բարձրացնելուց եւ ոչ մի չար բան թույլ չի տա քեզ համար, թեկուզ դու լինես աղքատ ու աննշան մեկը»: Այս խրատը յուրաքանչյուր ոք պիտի կատարելապես իմանա եւ ամուր մտապահի հետեւյալը. առանց Աստծո կամքի կամ թույլտվության ոչ մի վատ բան չի կարող մեզ պատահել. ոչ սատանան, ոչ էլ որեւէ մարդ չի կարող մեզ վնաս հասցնել, եթե Աստված թույլ չտա: Պետք է սրտանց հավատալ, որ թեեւ ամենածանր դժբախտություններն անգամ մեզ պատահում են Աստծո` որպես գերագույն Թագավորի, տնօրինությամբ, սակայն դրանք մեզ ուղարկվում են ողորմած Հորից մեր օգտի համար` մեզ խրատելու եւ ուղղության բերելու համար մեր կեղծիքների ու մեղքերի պատճառով: Հետեւաբար, ոչ ոք չի կարող մեզ վնասել, մեզանից բացի:

«Սյունյաց կանթեղ»






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 841 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Հեղինակություն: 5.0/12
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013