Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Ричард Бендлер. Время перемен. pdf
Վասն հիվանդաց. Հրաչ Բեգլարյան. pdf
Սահակ եպս. Մաշալյան Երջանկության մասին ...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Աղանդները շարունակում են ծաղկել
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Ուր ես, Մայր իմ,
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Գլխավոր էջ » 2013 » մարտ » 7 » ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ

23:26
ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ


«ՈՎ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ, ԿԿՈՐՑՆԻ ԱՅՆ, ԻՍԿ ՈՎ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐ ԱՆՁՆ ԱՏՈՒՄ Է, ԱՅՆ ԿՊԱՀԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ» (ՀՈՎՀ. 12:25):

Այս կյանքում կան երկու արգելող պատճառներ, որոնք իբրև գլորելու պատրաստ քարեր, կանգնած են մեր ոտքերի առջև: Դրանցից առաջինը` ՄԱՐՄԻՆՆ Է, իսկ երկրորդը` ԱՇԽԱՐՀԸ: Մեղավոր մարդը սիրում է իր մարմինը հոգուց ավելի; Մարմինը հողից է ստեղծված, իսկ հոգին` Աստծու պատկերն է: Մեր մտածողներից մեկը ասել է. «Բայց ինչքան կարող ես, աշխատիր շահել մարմինդ… չէ՞ որ որոշ ժամանակ հետո պիտի կորցնես այն… Զվարճացրու ինքդ քեզ ոգելից խմիչքներով, բայց մի օր մի կաթիլ ջրի կարոտ պիտի քաշես և այն էլ հավիտյան չպիտի կարողանաս գտնել: Զարդարիր ինքդ քեզ փառավոր ու գունավոր զգեստներով, բայց մի օր սպիտակ սավանով պիտի փաթաթվես` փոսի մեջ դրվելու համար: Հանգստացրու ինքդ քեզ փափուկ անկողինների վրա, բայց մի օր անկողինն ու վերմակդ էլ հողից պիտի լինեն…»: Ահա այս է Տիրոջ վճիռը. «Ով որ իր անձը կորցնի, պիտի գտնի այն»:

Սա առաջին արգելող պատճառն էր` ՄԱՐՄԻՆԸ:

Երկրորդ պատճառը` ԱՇԽԱՐՀՆ Է: Աշխարհի համար փրկության ճանապարհից ետ կանգնելը նույնքան անմիտ մի գործ է, որովհետև անցավոր ու թշվառությամբ լի աշխարհը նշանակում է փոխել հավիտենական երջանկությամբ լցված մի այլ աշխարհի հետ:

Այս պատմությունը, որը վերցրել եմ հայրենի գրող Ավետիք Իսահակյանից, կարծում եմ հետաքրքիր է և ուսանելի.

«Արևելքի քաղաքներից մեկում մի աղքատ դերվիշ (թափառաշրջիկ) պառկած մայթի վրա ննջում էր: Այդ պահին քաղաքապետը իշխանների շքախմբով անցնում էր այդ ճանապարհից: Անցորդները խոնարհվելով մի կողմ են քաշվում, միայն ծերունին է մնում պառկած: Իշխանների առաջնորդը գավազանով խփում է ծերունուն, ասելով.
«Վեր կաց, չե՞ս տեսնում, թե ո՞վ է անցնում»: Իսկ ծերունին հանդարտորեն պատասխանում է նրան.
- Ես միայն ինձանից մեծերի առաջ եմ ոտքի կանգնում:
- Քաղաքապետը զարմանքով հարցնում է.
- Մի՞թե ես քեզնից մեծ (բարձր) մարդ չեմ:
- Իհարկե, ոչ; Պատասխանում է ծերունին,- քեզանից ավելի բարձրերն էլ կան: Այդպե՞ս չէ:
- Այո’:
- Դու քաղաքապետ ես, երբ պաշտոնդ բարձրանա` ի՞նչ կլինես:
Նահանգապետ:
- Հետո ի՞նչ կլինես;
- Վեզիր:
- Հետո՞:
- Փոխարքա:
- Վերջը՞:
- Այսքան: Վերևում շահը (թագավորը) կա:
- Ասենք թե \ահ դարձար. hետո՞:
- Հետո` ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
- Ահա,- ասում է ծերունին,- ԱՅԴ ՈՉԻՆՉԸ ԵՍ ԵՄ:
Քաղաքապետը զարմացած ]երունու իմաստությունից, ամոթից թողնում հեռանում է:

Քաղաքապետը պատրաստ մեկը չէր հասկանալու, որ իր այս կյանքը իրապես «Ունայնություն ունայնությանց» է, ինչպես կասեր Սողոմոն իմաստունը, այսինքն` բառիս բուն իմաստով ծերունու ասածի նման` «ոչինչ», քանի որ առաջին մարդուն` Ադամին տրված պատիժը մահն էր, որով Աստված նրան ասաց. «Որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3:19):
…Դատաստանի օրը փոխանակ օգնություն կամ մխիթարություն լինելու, ավելի դառնություն և դժոխային մի կյանք պիտի լինեն, որովհետև սրանք Հովնաթանի նման քեզ հավիտյան պիտի աղաղակել տան. «Ճաշակելով ճաշակեցի մի քիչ մեղր և ահա ես պիտի մեռնեմ», որովհետև սրանք ձեզ պիտի հիշեցնեն, թե ինչպես ձեր վայելած հեշտ կյանքը մի կաթիլ մեղրի նման ոչինչ ու րոպեական մի բան էր, սակայն նրանց համար սահմանված պատիժները սոսկալի ու հավիտենական են: Քանի դեռ այդ վիճակի մեջ չեք ընկել, ձեզ համար կա հույս ու հնարավորություն փրկվելու: Ձեր կամքով բաժանվեք մարմնից ու աշխարհից, քանի դեռ մահը ձեզ բռնությամբ չի բաժանել: Աստծուն հաճելի ու Նրա կամքը փնտրե'ք, ձեր սիրտն ու սերը ամբողջովին Նրա’ն նվիրեք և հաղթելով ձեր դեմ եղած արգելքներին, առա'ջ գնացեք փրկության նեղ ճանապարհով դեպի լայն ճանապարհը: Ամեն:






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 494 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Հեղինակություն: 5.0/9
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013