Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Խաչի քո Քրիստոս. mp3
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Առաքյալներ. pdf
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Տեր Հովհաննես. Հեթանոսության մասին
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Արևագալի ժամերգություն 4
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ. 2012Թ. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՊԱՐԱԳ...
Տեր Հովհաննես. Հարբեցողության մասին
Աղանդները արյան մեջ
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Нострадамус: Предсказания сбываются?. pd...
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Մանուկներուն առկայությունը. pdf
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց. Եկեղեցին...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Առակներ. Հավաքածու. pdf
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Սատանիստներ mp4
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 27 » Աստված չի փառավորում մեկին, որ ուրիշներից է փառք փնտրում

20:20
Աստված չի փառավորում մեկին, որ ուրիշներից է փառք փնտրում


Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ: Մատթ. 11;29
Քրիստոս ինքնիրեն կոչեց հեզ ու խոնարհ, ուստի Նա չի կարող աշխատել կամ գործակցել մեկի հետ, որ հպարտ ու ամբարտավան է։
Ամբարտավան մարդը անձնապաստան մարդ է, այսինքն, նա մեկն է, որ ինքն իր նկատմամբ կույր վստահություն ունի, մեկը՝ որի հույսը ինքն իր անձն է, մեկը, որի ապավենը ինքն իր կարողություններն են։ Այսպիսի մարդը չի կրող Սուրբ Հոգու օրհնությունը վայելել, որովհետեւ նա ինքն իրեն է օրհնություն համարում։
Աշխարհի մեջ չի ապրել մեկը, որ փորձած լինի ինքն իրեն բարձրացնել, եւ վայելած լինի Աստծո առաջնորդությունը։ Աստված չի մեծացնում մեկին, որի կյանքի նպատակը մեծանալն է։ Չի փառավորում մեկին, որ ուրիշներից է փառք փնտրում։
Աշխարհի ակնոցով դիտելիս հաջող մարդը ա՛յն մարդն է, որ մեծ հարստության տեր է դառնում եւ շրջապատվում կյանքի լավ պայմաններով, իսկ Աստծո ակնոցով դիտելիս հաջող ու երանելի մարդը ա՛յն մարդն է, որ դարձի է գալիս Քրիստոսով եւ ձեռք է բերում փրկություն, քավություն, արդարացում եւ հավիտենական կյանք։
Աստված բարձրացնում է ո՛չ թե ինքն իրեն բարձրացնողին, այլ Իրեն բարձրացնողին։ Փիլիպպեցիներին ուղղված նամակի մեջ կարդում ենք, որ Քրիստոս «ինքն իրեն խոնարհեցրեց եւ Աստծուն հնազանդվեց» եւ «դրա համար էլ Աստված նրան շատ ավելի բարձրացրեց եւ նրան տվեց այն անունը, որ վեր է բոլոր անուններից» (Փլպ. 2.8-9)։
Հովհաննես Մկրտիչը ինքն իրեն խոնարհեցրեց, երբ Քրիստոսի վերաբերյալ ասաց. «Նա ինձնից ավելի հզոր է, եւ ես նրա կոշիկների կապերն իսկ արձակելու արժանի չեմ» (Մտ. 3.11), իսկ Քրիստոս նրան բարձրացրեց ու պատվեց, երբ ասաց. «Վստահ եղեք, որ մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի ծնվել» (Մատթ. 11.11)։
Պողոս առաքյալը անչափորեն խոնարհ անձնավորություն էր։ Երբ նա խոսում է իր եւ առաքյալների մասին ասում է. «Առաքեալների մեջ հետինն եմ ես եւ արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծո Եկեղեցին հալածեցի» (Ա Կորնթ. 15.9), իսկ երբ խոսում է մեղավորների մասին, ինքնիրեն կոչում է «առաջին մեղավորը» (Ա.Տմ 2.15)։ Տարօրինակ չէ,՞ որ Պողոսի պես մեկը ինքնիրեն նկատում է հետինը առաքյալների մեջ եւ առաջինը մեղավորների մեջ։ Մարդիկ ընդհանրապես հակառակն են անում։ Մարդիկ միշտ ուրիշին են մատնացույց անում, երբ խոսքը մեղավոր կամ հանցապարտ լինելու մասին է, իսկ երբ խոսքը արդար ու բարի լինելու մասին է, իրենք իրենց են մատնացույց անում։
Գողիաթի ինքնավստահությունը նրան գոռոզության առաջնորդեց։ Նա նույնիսկ հանդգնեց Աստծուն նախատել (Ա Թագ. 17.26)։ Նա վստահեց իր հաղթակազմ եւ հուժկու մարմնին, ապավինեց իր տարիների պատերազմական փորձին, իր սրին, նիզակին ու գեղարդին, բայց Աստված նրան խոնարհեցրեց պատանի Դավթի ձեռքով, որ նրան տապալեց ու գլխատեց (Ա Թագ. 17.49-51)։
Ընդհանրապես մարդկանց հպարտության ու գոռոզության առաջնորդողը Գողիաթի հոգեբանությունն է։ Նրանք, որ Գողիաթի նման ապավինում են իրենց անձերի ճարպկությանը եւ կարողությանը, եւ կարծում են, որ իրենց սեփական զորությամբ ու միջոցներով կարող են իրագործել իրենց փափագները, երազները, աշխատանքները, տեսիլքները, հաղթանակները, նրանք վաղ թե ուշ հուսախաբ են լինում։
Հակոբոս առաքյալը ասում է. «Տերը հակառակ է ամբարտավաններին, մինչդեռ խոնարհներին շնորհ է տալիս»(Հակ. 4.6)։ Ինչո՞ւ է Աստված հակառակ ամբարտավաններին։ Ամբարտավան մարդը Աստծուն հուսալու եւ ապավինելու փոխարեն, ինքն իր անձին է ապավինում, եւ այս երեւույթը գրգռում է Աստծուն, որովհետեւ նա, որ ինքն իր անձի վրա է հույս դնում եւ ապավինում՝ ինքնիրեն է, որ պատվում եւ փառավորում է, մինչդեռ նա, որ Աստծո վրա է հույս դնում եւ ապավինում՝ Աստծուն է, որ պատվում եւ փառավորում է։
Աստված թույլ չի տա, որ մարդիկ հպարտությամբ հափշտակեն իր փառքն ու պատիվը։ նա հայտարարում է` ասելով. «Իմ փառքը ուրիշին չեմ տա» (Ես. 42.8, 48.11)։ Աստված մերժեց իր փառքը տալ Հերովդես Ագրիպպասին։ Երբ Հերովդեսը խնդիր լուծելու համար իր թագավորական զգեստը հագավ եւ եկավ ատյան նստեց ու սկսեց խոսել, ամբոխը աղաղակեց` ասելով. «Մարդ չէ՛ խոսողը, այլ Աստված»։ Այս խոսքի վրա «տեղնուտեղը Տիրոջ հրեշտակը հարվածեց նրան, քանի որ փառքը Աստծուն չվերագրեց» (Գործ. 12.21-23)։ Սա դաս պետք է լինի բոլոր նրանց, որոնք Հերովդես Ագրիպպասի հոգուց են կրում իրենց ներսում։
Հիշենք նաեւ Նաբուգոդոնոսորի օրինակը։ Երբ նա իր պալատի պատշգամբում ճեմում էր, շրջակա գեղեցիկ շինություններին նայեց եւ հպարտանալով ասաց. «Այս չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես իմ զորությամբ ու կարողությամբ, իմ փառքի համար շինեցի»։ Խոսքը տակավին չավարտած` երկնքից մի ձայն նրան ասաց, թե թագավորությունը խլվեց իր ձեռքից, եւ թե ինքը անասունների նման խոտաճարակ պիտի լինի, մինչեւ որ հասկանա «թե մարդկանց թագավորության վրա Բարձրյալն է տիրում եւ այն իր ուզածին է տալիս» (Դան. 4; 28-33)։

Աղբյուր՝«Սյունյաց Կանթեղ» N37






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 844 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Parasirutyun, Խոնհարություն, Xonharutyun, Փառասիրություն, Փառք, Parq | Հեղինակություն: 4.7/11
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013