Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս. Մաշալյան Անիրավ տնտեսի առակը ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Կենարար Մյուռոնի պատմությունը
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
ՖԻԼՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ - Джузеппе Москати-...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
ՍԵՎԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԵՆԱՍՏԱՆԸ (ռեժիսոր`...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Ինքնասպանություն, Օր Վեցերորդ, Կամո Վարդ...
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Կոմիտաս Ասլամազյան. Նուբար - նուբար mp...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Աղանդագիտարան
Ուր ես, Մայր իմ,
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Տեսիլքներ և մարգարեություններ Հայոց մասի...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Սրբասա...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻ...
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Մեկնություն Դանիելի Մարգարեության.Վարդան...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վեհարանի վերանորոգում
Խոսրով Անձևացի. Սուրբ Պատարագի մեկնութ...
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 26 » Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

22:38
Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ


 Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ:
 ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն, կոչվում է ճշմարտախոսություն, անկեղծություն կամ ուղղամտություն: Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության:
 Ամեն մարդ, ուր որ էլ ապրի, ինչ պայմաններում էլ, որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով ու իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարկեշտությունն ու անկեղծությունը:
 Բարոյական գեղեցկությունը և բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը: Այս պատճառով Աստծու պատկերով ստեղծված մարդը Նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաև իր գեղարվեստական գեղեցկությամբ: Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է և գեղեցիկ, երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է՝ հավատքով ու երկրպագությամբ հիշել և փառավորել Աստծու գերակա խորհուրդը: Այն գեղեցկությունն է վսեմ անտեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառությունը Աստծու փառքի: Արվեստը ձգտում է Աստծու անհուն գեղեցկության և օժանդակելու մարդկային հոգիների դարձը դեպի Աստված:
Ուրեմն ճշմարտությունը, բարությունն ու գեղեցկությունը իրար հետ կապված են և կախում ունեն իրարից:
 Այս պատմությունը արվեստի ուժի մասին է, որն անշուշտ կապված է Աստծու զորության հետ: Բանաստեղծը առանց Աստծու ներշնչման, չի կարող գլուխ-գործոցներ ստեղծել: ՆՐԱ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ` ԱՍՏՎԱԾ Է: Առանց Աստծու, բանաստեղծի միտքը չի կարող լուսավորվել; ՆՈՒՅՆԻՍԿ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԵՆ ԳԱԼԻՍ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՖԻԶԻ ՄԻՋՈՑՈՎ; ԿԱՐԴԱՑԵ’Ք ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԶԳԱՔ, ԹԵ ԱՍՏՎԱԾ ԻՆՉՔԱ~Ն ՈՒԺԵՂ Է:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՐԴԵՐԸ
Այս պատմությունը Պարսկաստանի հայտնի բանստեղծներից մեկի~ ՀԱՖԻԶԻ ՄԱՍԻՆ Է: Նա հրաշալի վարդերի պարտեզ ուներ և ամեն օր մի աղջիկ մի փունջ վարդ էր գողանումՙ վաճառում և խնամում էր մի հիվանդ կնոջ: Հաֆիզը զայրանում է, սակայն հետևելովՙ տեսնում է աղջկա բարի գործը, գնահատում է նրան ու որդեգրում, քանի որ աղջիկը որբ էր:
Որոշ ժամանակ հետո լուր է տարածվում, թե Լենկթեմուրը արշավում է Պարսկաստանի վրա: Նա ավերելով գալիս ու շրջապատում է Շիրազ քաղաքը: Պարզվում է, որ այդ արյունարբուն ծանոթ լինելով Հաֆիզի բանաստողծություններին, սիրում էր դրանք: Լենկթեմուրը ոչ մի խնդրանք հաշվի չառնելով պատրաստվում էր հրաման տալու, որ երկրի երեսից ջնջեն Շիրազ քաղաքը: Մեկ կողմում կանգնած էին անվանի քաղաքացիները, որոնք խնդրում էին խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան իր ցանկությունն է; Այնտեղ էր նաև բանաստեղծ Հաֆիզը: Սակայն Լենկթեմուրը անդրդվելի էր: Հանկարծ աղջիկը դիմում է ծերունուն ու խնդրում, որ ինքը դիմի նրան: Ծերունին ու աղջիկը մոտենում են բռնակալին. - Ո՞վ է այդ ծերունին,- հարցնում է Լենկթեմուրը:
- Բանաստեղծ Հաֆիզն է.- պատասխանում է աղջիկը:
Լենկթեմուրի դեմքը մեղմանում է: Նրա աչքերն այնպես սպառնալից չէին: Տիրում է մի րոպեաչափ լռություն: Վերջապես բռնակալն ասում է,
- Հաֆիզ, ես վաղուց էի ուզում քեզ տեսնել: Ամբողջ աշխարհում ես և դու ենք մեծ դու քո բանստեղծություններով, ես իմ հաղթություններով: Մի բան կարդա ինձ համար:
Այլայլված բանաստեղծը չէր իմանում ի՞նչ ընտրեր: Այդ ժամանակ փոքրիկ Դանիան շշնջում է,
- Թո’ղ վարդը իր թփին,,,
Հաֆիզը հասկանում է աղջկա միտքը, ուժ է առնում ու սկսում,
- «Թո’ղ վարդը իր թփին: Եթե քաղվի նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո’ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո’ղ’ վարդը իր թփին: Եթե չքաղես’ քեզ համար կասեն’ դու իմաստուն ես, դու ողորմած ես: Բայց եթե քաղես’ կասեն, որ քո ձեռքերը վայրագ են և քո սիրտը անողորմ: Թո’ղ վարդը իր թփին»:
Բանաստեղծը լռում է:
- Քո բանաստողծությունը ինձ դուր է գալիս, Հաֆիզ,- ասում է Լենկթեմուրը, բայց քո խորհուրդը ինձ համար չէ: Ես նրանցից չեմ, որոնք բավականության համար են վարդ քաղում:
Հաֆիզը բարձրացնում է ձեռքը և ցույց տալիս Շիրազը ու ասում,
- Հիշիր, հաղթողդ, որ այս քաղաքը Պարսկաստանի վարդն է:
Լենկթեմուրը շրթունքները կծում է: Նա սկզբում գրգռված էր երևում, բայց մի քիչ մտածելուց հետո, ձայն է տալիս իր զորքին,
- Մնացե’ք այստեղ, գիշերեցե’ք պատերի տակ:
Զորքը քաղաք չի մտնում:
Լենկթեմուրը միայն ինքն է մտնում քաղաք և այն առնում իր հպատակության տակ:
Շիրազն անվնաս է մնում, շնորհիվ բանաստեղծ Հաֆիզի:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1286 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Գեղեցկություն, Առակներ, Գեղեցկության գաղտնիքը | Հեղինակություն: 5.0/8
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013