Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Աղանդները շարունակում են ծաղկել
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Վասն հիվանդաց. Հրաչ Բեգլարյան. pdf
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Սահակ եպս. Մաշալյան Երջանկության մասին ...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Ուր ես, Մայր իմ,
Ричард Бендлер. Время перемен. pdf
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 23 » Աստծո արդարության հաստատումը

21:45
Աստծո արդարության հաստատումը


Սիրեցիր արդարությունն ու ատեցիր անօրինությունը: Սաղմ. 44; 8
Եթե մեր բարոյական անկման (որն էլ հենց միակ իրական չարիքն է) սկիզբն Աստված չէ եւ չի էլ կարող լինել. «Մաքուր է Քո աչքը չարիքներ տեսնելուց» (Ամբ. 1; 13), ապա լիովին ճշմարիտ է, որ բոլոր աղետները, որոնք առաջ են գալիս երկրորդական պատճառներից` ըմբռնելի կամ անըմբռնելի, ինչ կերպ էլ որ պատահեն, տեղի են ունենում Աստծո կամքով եւ ուղարկվում Նրա զորեղ աջով` ըստ Նրա հայեցողության ու նախախնամության:
Աստվա՛ծ պարզեց Իր ձեռքը քեզ հարվածելու համար, Աստվա՛ծ շարժեց քեզ վիրավորողի կամ զրպարտողի լեզուն` քեզ նախատելու կամ զրպարտելու, Աստվա՛ծ զորացրեց անիրավին` քեզ տապալելու: Աստված Ինքն է Եսայի մարգարեի բերանով հաստատում սա` ասելով. «Ես եմ Տերը, եւ չկա ուրիշը.... Ես եմ հաստատել լույսն ու ստեղծել խավարը, Ես եմ խաղաղություն անում եւ չարը հաստատում: Ե՛ս` Տե՛րս եմ անում այս ամենը» (Ես. 45; 5, 7): Ավելի հստակորեն հաստատում է սա Ամովս մարգարեն. «Կա՞ մի չարիք քաղաքում, եւ Տե՛րը չի արել դա» (Ամովս 3; 6). ասես ասում է` չկա մի աղետ, որը չի լինում Աստծո կամքով, որը թույլ է տալիս չար մտադրությունը, իսկ դրա իրագործման համար ցույց տալիս միջոցն ու տալիս կարողություն:
Շատ լավ է արտահայտել այս միտքը երանելի Օգոստինոսը` ասելով. «Այս կերպ` չար մարդկանց միջոցով Աստված խրատում է բարի մարդկանց»:
Ոչ հազվադեպ Աստծո արդարությունը նաեւ գործածում է անիրավ թագավորներին եւ չար իշխաններին որպես գործիքներ, որպեսզի արդարներին սովորեցնի համբերություն եւ անիրավներին պատժի իրենց անօրինությունների եւ հանցանքների համար: Ահա օրինակներ. Աստված Եսայի մարգարեի միջոցով սպառնում է, որ Իսրայելի բարոյազրկված ժողովրդին կկործանի եւ ասորեստանցիների միջոցով կամայացնի Պաղեստինը: «Վա՛յ ասորեստանցիներին. (իսրայելացիների հանդեպ) Իմ բարկության ու սրտմտության գավազանը նրանց ձեռքին է: Որովհետեւ բարկությունս կարձակեմ անօրեն ազգի վրա եւ կհրամայեմ, որ Իմ ժողովրդին թալանեն ու գերեվարեն, քաղաքներն ավերեն եւ փոշի դարձնեն: Սակայն ասորեստանցին այսպես չմտածեց եւ իր ներսում այսպես չհամարեց, այլ մտադրվեց ոչնչացնել ոչ սակավ ազգերի» (Ես. 10;5-7): Այստեղ Աստված հստակ ցույց է տալիս, որ ոչ թե ասորեստանցիների թագավորի, այլ Ի՛ր սուրբ կամքն է կատարվում ասորեստանցիների միջոցով: Նա նրանց կոչում է իսրայելացիների անօրինությունների հանդեպ Իր բարկության գործիքն ու Իր սրտմտության գավազանը եւ հետեւաբար Իրեն է վերագրում նրանց պատիժը: «Ես եմ նրանց ուղարկել,- ասես ասում է,- նրանց ունեցվածքն ավար առնելու եւ Ինձ անհնազանդներին ու իրենց մտքում հպարտացողներին խոնարհեցնելու համար. նրանք մերժել են միակ Աստծո հանդեպ հավատը եւ անմիտ ու դաժան ծեսերով ու զոհերով պատվել հեթանոսական կուռքերին: Իսկ Ասորեստանի արքան, Իմ կամքն իրագործելով, ուրիշ կերպ է մտածելու. կարծելու է, թե իր սեփական կամքով է դա անում, եւ չի խրատվելու, այլ ձգտելու է սպանությունների եւ ժողովուրդների վերջնական բնաջնջման, սակայն ծառայելու է Իմ կամքին: Երբ ասորեստանցիների պատերազմով պատժեմ Իմ ժողովրդին, խրատեմ նրանց, այն ժամանակ վա՜յ այդ գավազանին, վա՜յ ասորեստանցիներին. նրանց բոլորին` իբրեւ անպիտան գործիք, կգցեմ կրակը` այրելու»:
Հռոմի կայսր Տիտոսը, Երուսաղեմը գրավելիս, անձամբ շրջելով նրա պատերի մոտով եւ տեսնելով մեռած մարդկանցով լի փոսերն ու այլանդակված, հոշոտված մարմիններից հոսող արյունը, ծանր հոգոց հանելով եւ աչքերն ու ձեռքերը դեպի երկինք պարզելով, ասում է. «Ողորմա՛ծ Աստված,սա իմ ձեռքի գործը չէ»:
Մեկը կարող է հարցնել մեզ. «Եթե ճիշտ է, որ բոլոր դժբախտությունները մեզ հասնում են Աստծո կամքով, ապա անտեղի՛ ենք հակառակում Նրա սուրբ կամքին, հիվանդության պարագայում իզո՛ւր ենք դեղեր գործածում, ի՞նչ կարիք կա զորքեր հանելու հարձակվող թշնամու վրա, եւ ինչո՞ւ կամավորապես չհանձնենք նրան մեր բերդերի բանալիներն ու հոժարակամորեն թույլ չտանք նրան մտնել մեր հայրենիք` մեզ կորստյան մատնելու: Ինչո՞ւ չենք նմանվում երանելի հայրապետ Լուպպոսին, ով Ատտիլեսին դիմավորեց հետեւյալ խոսքով. «Ողջո՛ւյն քեզ, Ատտիլե՛ս, մտրա՛կ Աստծո»:
Պատասխանում եմ հարցնողներին: Որ ավերիչ պատերազմներն ու այլ դժբախտություններ տեղի են ունենում ո՛չ առանց Աստծո կամքի, դա պարզ բան է, ինչպես արդեն ցույց ենք տվել, սակայն այստեղից չի հետեւում, որ ոչ պետք է դիմակայել թշնամիներին, ոչ մեր հիվանդությունները բուժել` սա Աստծո կամքին հակառակություն համարելով: Բացատրենք հիվանդության օրինակով: Ինչ ուղղակի պատճառից էլ սկսվի այն, չկա կասկած (ինչպես վերեւում նշվել է արդեն), որ Աստված է այդպես կամեցել: Սակայն հիվանդին հայտնի չէ Աստծո մտադրությունն իր հիվանդության շարունակության ընթացքի մասին, ուստիեւ հիվանդին չի արգելվում դիմել զանազան միջոցների` հիվանդությունից ազատվելու համար: Եվ երբ նա, բազմաթիվ բուժամիջոցների դիմելուց հետո, չառողջանա, ապա կարող է վստահ լինել, որ Աստծո կամքն է դա, որ նա շարունակական ու ծանր հիվանդություն կրի: Հիվանդությունից տառապո՛ղ եղբայր, խոնարհաբար մտածիր, որ Աստված կամենում է դեռեւս պահել քեզ հիվանդ վիճակում: Սակայն քանի որ դու հաստատ չգիտես, որ Աստված մտադիր է, որ դու տառապես մինչեւ մահ, ապա մեղք չես գործի, եթե դիմես բժշկության միջոցների` հիվանդությունից ազատվելու կամ գոնե այն թեթեւացնելու համար: Բժշկական միջոցների դիմելու անմեղությունն ապացուցվում է նաեւ նրանով, որ եթե Աստված հարմար չի գտնում քեզ առողջություն պարգեւել, ապա Նա կարող է ցանկացած միջոց զրկել բժշկական զորությունից: Այսպես էլ պետք է մտածել թշնամիների եւ պատերազմների մասին: Աստված բազմաթիվ անգամ թույլ տվեց թշնամիներին ստրկացնել իսրայելացիներին, որպեսզի այդ ժողովուրդն անօրեն կյանքով չապրեր ու իր Աստծուն չմոռանար, եւ իսրայելացիները, քանի դեռ չէին հասկանում, որ այդ ամենում Աստծո կամքը կար, դիմադրում էին իրենց թշնամիներին: Սակայն նրանք այլ կերպ վարվեցին, երբ Երեմիա մարգարեն նրանց հայտնեց Աստծո կամքը, որ հանձնվեն Նաբուքոդոնոսոր թագավորին: Այդպես նաեւ եթե սկսված հրդեհը, չնայած մարդկանց ու հրշեջների խմբի բոլոր ջանքերին, հնարավոր չեղավ հանգցնել, ապա պարզ է, որ Աստծո դատաստանը որոշել էր, որ տունը ոչ միայն կրակի մատնվի, այլեւ լիովին այրվի` Աստծո բարեկամների համբերությունը փորձելու եւ թշնամիներին պատժելու համար: Այսպես է պետք մտածել նաեւ մեր կյանքի մյուս բոլոր իրադարձությունների պարագայում:

Սյունյաց Կանթեղ. N-37






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 500 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Աստծո արդարության հաստատումը, Astco ardarautyan hastataumy | Հեղինակություն: 5.0/5
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013