Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Մանուկներուն առկայությունը. pdf
Սատանիստներ mp4
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Խաչի քո Քրիստոս. mp3
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց. Եկեղեցին...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ. 2012Թ. pdf
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Տեր Հովհաննես. Հեթանոսության մասին
Առակներ. Հավաքածու. pdf
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՊԱՐԱԳ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Աղանդները արյան մեջ
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Արևագալի ժամերգություն 4
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Առաքյալներ. pdf
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Нострадамус: Предсказания сбываются?. pd...
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 22 » Խաչի նշանի զորությունն ու խորհուրդները

21:32
Խաչի նշանի զորությունն ու խորհուրդները


Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք, բայց քանի որ Աստվածաշունչն արգելում է բացի Աստծուց որևէ առարկայի պաշտամունք, երկրպագություն մատուցելը, պետք է իմանանք, որ խաչ ասելով` մենք միշտ նկատի ունենք Խաչը Խաչեցյալ, բայց միևնույն ժամանակ նաև Հարուցյալ Քրիստոսի հետ միասին, և մեր խաչապաշտությունը հենց քրիստոսապաշտությունն է: Այս իմաստով խաչը` որպես Քրիստոսի խորհրդանիշ, գործածվում է հատկապես եկեղեցիների շինարարության ժամանակ, երբ եկեղեցու գմբեթին խաչ են հաստատում: Գմբեթի խաչը Քրիստոսի և Եկեղեցու միասնությունն է ցույց տալիս, նաև Քրիստոսի` Եկեղեցու գլուխ լինելը:
Եկեղեցական Կանոնագիրքը կարևորում է նաև տարբեր նյութերից պատրաստված փոքրիկ խաչերի հանդեպ հարգանք ունենալը: Ըստ կանոններից մեկի` եթե հավատացյալը տեսնում է անհավատի ձեռքին այդպիսի մի խաչ անարգվելիս, պետք է ամեն գնով այն ետ վերադարձնի, այլապես նզովյալ կհամարվի: Սա նաև հիշեցնում է Քրիստոսի խաչափայտի գերվելն ու դրա ետ վերադարձվելը յոթներորդ դարում: Հետաքրքրական է, որ ըստ ութերորդ դարի մեր Կաթողիկոսներից Հովհան Օձնեցու համապատասխան կանոնի` հատուկ հարգանքի արժանի են միայն օրհնված և օծված խաչերը, որովհետև նրանց վրա կա Սուրբ Հոգու զորությունը, և դրանք մարդկանց պահպանություն և մարմնի ու հոգու ախտերի բժշկություն են բերում: Եվ նույնիսկ այսպիսի խաչի պաշտպանության համար հեթանոսներից սպանվածները մարտիրոսներ են համարվում: Նաև չարի ազդեցությունից պաշտպանվելու փրկարար զորություն ենք ունենում, երբ մեզ վրա խաչի նշանն ենք անում, այսինքն` երբ խաչակնքվում ենք:
Հնում շատ էին կախարդությամբ զբաղվողները, որոնք չարի զորությամբ տարբեր կախարդություններ էին անում: Կային կախարդներ, որ հրաժարվելով իրենց չար ընթացքից, դառնում էին քրիստոնեության: Այս պատճառով էլ հատուկ եկեղեցական կանոններ սահմանվեցին այսպիսի անձանց համար, որոնցից մեկի համաձայն կախարդությունից դարձածներին պետք է ընդունել ապաշխարության համար խիստ կանոններ չսահմանելով, որպեսզի այդ խստությունից զարհուրած նորից նույն չարիքին չդառնան, սակայն պետք է խաչանիշ դրոշմ դնել այդպիսի անձանց ճակատին, ուսերին, ձեռքերին և ծնկներին:
Խաչի նշանն ենք անում նաև ուտելիս` աղոթքով գոհանում ենք Աստծուց մեզ կերակուր պարգևելու համար և խաչակնքվում ենք: Չար մարդիկ կարող են իրենց ատելիներին կերակրի միջոցով թունավորել: Նաև պարարտ կերակուրները աշխուժացնում են մարմնի շարժումները, որով մարմնական մեղքի հակումն է առաջ գալիս: Եվ ուտելուց առաջ խաչի նշանն ենք անում, կամ քահանան խաչաձև օրհնում է սեղանին դրված կերակուրները, որպեսզի պարարտ կերակուրները մեղքի չտանեն մարդուն: Դրա համար Եկեղեցու Սուրբ Հայրերը բղջախոհության դեմ պայքարելու համար պահեցողությունն են սահմանել:
Աղ ու հաց կիսելու մեջ ևս խաչի խորհուրդը կա: Վերնատանը Քրիստոս հացը խաչաձև կիսեց, նաև հացն այսպես կիսեց Հարությունից հետո: Եվ սրանից հետո քրիստոնյա ժողովուրդների մեջ տարածվեց աղ ու հաց կիսելու սովորույթը` իբրև բարեկամության, հյուրընկալության նշան, որի հիմքում ընկած է խաչի խորհուրդը: Նաև նոր կառուցված եկեղեցու դուռը դրոշմում են խաչի նշանով և բացում մտնում, ինչը խորհրդանշում է, որ Խաչով բացվեցին Երկնքի Արքայության դռները:
Հին Կտակարանի հայտնի դեպքերը նախօրինակներն են Նոր Կտակարանի իրադարձությունների: Մովսեսը խաչանիշ գավազանով բացեց Կարմիր ծովը (Ելք 14.21), և ժողովրդին առաջնորդեց դեպի տասներկու աղբյուրները և յոթանասուն արմավենիները, որեղ ժողովուրդը հանգըստացավ (Ելք 12.27): Նմանապես Քրիստոս Խաչով մարդկությանը ազատեց մեղքի իշխանությունից, տասներկու առաքյալները զովացրին հավատացյալներին Սուրբ Ավետարանի քարոզությամբ, որոնց հետ նաև յոթանասուներկու առաքյալները, աշխարհի տարբեր կողմերում նստելով իբրև եպսիսկոպոսներ, իրենց հոգեշահ գործունեությամբ մարդկանց պարգևեցին հանգստություն, հոգու խաղաղություն, որի բաշխումը այժմ էլ շարունակում է Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված Ճշմարիտ Եկեղեցին:
Աստվածաշնչում խաչի այլ խորհրդանշաններ ևս կան: Անապատում Մովսեսը պղնձե օձ բարձրացրեց գավազանի վրա, և օձերից խայթվածները բժշկվում էին` նայելով այդ պղնձե օձին (Թվեր 21.9): Նույնպես երբ նայում ենք մեր փրկության համար խաչի վրա գամված Քրիստոսին, այսինքն` երբ մեր սրտերում ընդունում ենք Քրիստոսի զոհագործությունը և հավատում Նրան, արժանանում ենք փրկության: Քրիստոս Ինքը համեմատություն արեց Իր և անապատում վեր բարձրացված օձի միջև Հովհաննու Ավետարանում (3.14-15): Անառակ որդու առակի մեջ զղջացած որդին վերադառնում է չար ճանապարհից հոր մոտ, և հայրը գրկում է նրան (Ղուկ. 15.20): Ողջագուրման մեջ խաչի նշանը կա, որովհետև այդ ժամանակ երկու մարդկանց ձեռքերը այդ գործողությամբ խաչի նշանն են պատկերում: Դա նշանակում է, որ զղջալով` մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ այն ճանապարհով, որ բացված է խաչի շնորհիվ:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1259 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Խաչ, Xach, Xachi xorhurdy, Խաչի խորհուրդը | Հեղինակություն: 5.0/5
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013