Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Սահակ եպս. Մաշալյան Երջանկության մասին ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Վասն հիվանդաց. Հրաչ Բեգլարյան. pdf
Ուր ես, Մայր իմ,
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Աղանդները շարունակում են ծաղկել
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Ричард Бендлер. Время перемен. pdf
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 10 » Դատավորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

01:57
Դատավորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)


Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը և կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ և չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:
Ինչպես որ դարերի ու ժամանակների խորհուրդն է ահավոր ու մեծ, այդպես էլ Աղուհացի (Մեծ պահքի) խորհուրդը: Հինգերորդ կիրակին մեր հինգ զգայարաններին կյանքի մաքրության, սրբության ու արդարության դեղն է տալիս՝ հինգ շարահյուսված կիրակիները միմյանց հետ համադրելով:

ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ
(Ղուկ. ԺԸ 1-7)

«Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան»: Բարեխնամ և ամենագութ Աստված միշտ կամենում է ապրեցնել մարդկանց հոգիները և ոխ չի պահում մեր անօրենությունների պատճառով: Ուստի՝ այսօր Տերը մեր առջև է դնում դատաստանի ահը և պատմում գալիք արհավիրքների մասին: Նախ ասում է, որ պետք է աղոթել և չձանձրանալ: Ամեն ժամ աղոթելու համար Եկեղեցին սահմանել է ինն ընդհանրական աղոթքի ժամեր, և մնացած ժամանակն էլ մենք Աստծուն միշտ պետք է ունենանք մեր մտքում, գոհանանք Նրանից և մեր խնդրվածքները ստանալու համար հարատև աղոթենք:
«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Քաղաքը մարդն է, իսկ դատավորը՝ մարդու միտքը, որպեսզի միշտ քննի չարն ու բարին և չարից խուսափելով՝ ձգտի դեպի բարին, քանզի միտքն ազատ է և ծառա չէ:
Դատավորի գործն է լսել դատախազի խոսքը, քննել լսածը, փնտրել վկաներ, ապա վճիռ կայացնել: Սակայն մարդու միտքը, մանկությունից դաստիարակվելով չարի կողմից, առավել խնամք է տանում մարմնի, քան թե հոգու համար: Գործած մեղքերը հիմարացնում են միտքը, որի պատճառով սկսում է թյուրել դատաստանը, սրան ավելանում են նաև մեղսալից հաճույքները, որոնք կաշառքի նման փակում են նրա բերանը: Թեպետև միտքը գիտի Աստծու արդարության մասին, սակայն մարմնի նկատմամբ սերը նրան թույլ չի տալիս վախենալ Աստծուց և մարդկանցից ամաչել: Աստծուց չի վախենում նաև այն պատճառով, որ Աստված իրեն տեսանելի չէ, իսկ մարդկանցից չի ամաչում, որովհետև միտքը մարդկանց անտեսանելի է:
Երկյուղը մտքի սանձն է, որը հեռացնում է չարից, իսկ ամոթն առագաստ է, որով թաքնվում ենք մեղքից: Եթե սրանք չլինեն, ապա միտքը սանձարձակ կերպով կխաղա մեղքերի ոլորտում՝ զրկելով հոգուն և պարարտացնելով մարմինը:
«Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Մարդը կազմված է իմանալի հոգուց և գեղեցիկ մարմնից: Այստեղ այրին հոգին է, իսկ նրա ոսոխը՝ մարմինը՝ ըստ այս խոսքի. «Քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղատ. Ե 17): Հոգին մարմնի հետ միավորվելու պահից և՜ բազում բարիքներ է վայելում, և՜ բազում վտանգների ենթարկվում մարմնի կողմից: Այդ պատճառով Աստված միտքը իշխան ու դատավոր կանգնեցրեց հոգու և մարմնի վրա, որպեսզի անիրավությամբ միմյանց չզրկեն. ո՜չ հոգին՝ մարմնին, և ո՜չ էլ մարմինը՝ հոգուն: Այստեղ հոգին այրի է կոչվում, որովհետև մեղքի պատճառով բաժանվել է երկնային Փեսայից՝ Հիսուսից:
Դարձյալ՝ միտքն այր է երկու կանանց միջև՝ հոգու և մարմնի: Երբ մեկի ցանկությունները կատարվում են, մյուսն այրի է մնում: Այրին գալիս է դատավորի մոտ, երբ հոգին, խղճից մղվելով, առարկում է մտքին՝ նրան հիշեցնելով գործած մեղքերն ու անիրավությունները: Մտքի դատելն այն պիտի լինի, որ մարմնին տա միայն նրա բնության կարողության չափով և մարմնի վրա չհեղի կրքերի վայրագ ցանկություններ, իսկ հոգուն տա պատշաճ առաքինություն, որով հոգին և՜ կենդանի կմնա, և՜ մահացու մեղքեր չի կրի:
«Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում դատը տեսնել»: Որովհետև միտքը, մարմնական հաճույքներից թմրած, ննջում էր և չէր կամենում զգաստանալ: Բայց քանի որ Արարիչը մարդու մեջ խիղճը դրել է որպես անաչառ և անդուլ կշտամբիչ, որպեսզի դրանով մարդուն միշտ անհանգստացնի, և մարդը, գործած մեղքերի հիշողություններից գիշեր-ցերեկ տանջվելով՝ եթե ոչ Աստծու փառքի համար կամ էլ գութից մղված, ապա գոնե խղճի խայթոցներից ազատվելու համար, որոշի տեսնել հոգու դատը: Այսպես շատ մեղավորներ են ապաշխարում:
«Դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Սա այն դեպքում է լինում, երբ մարդը, խղճմտանքից տագնապահար, չդիմանալով նեղսրտությանն ու տրտմությանը, որոնք առաջանում են մեղքերը հիշելուց, դիմում է դեպի բարին: Լինում են և այնպիսիներ, ովքեր հուսահատությունից անձնասպան են լինում՝ չդիմանալով խղճի խայթոցներին: Այսպես զորավոր է հոգու թախանձելը:
«Լսեցե՜ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՜, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի»: Այս առակը խրատում է, որ պետք է անձանձրույթ աղոթել Աստծուն: Քանզի եթե անիրավ դատավորը, որ ոչ Աստծուց էր երկնչում և ոչ էլ մարդկանցից ամաչում, այրու տևապես հաճախելու և թախանձելու պատճառով նրա դատը տեսավ, որչափ ևս առավել Քրիստոս՝ Արդարության Արեգակը և Դատավորը, պիտի լսի նրանց աղաչանքներն ու պաղատանքները, ովքեր ամեն օր աղաչում և պաղատում են Իրեն:



Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1492 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Pahq, Datavori kiraki | Հեղինակություն: 5.0/18
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013