Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Նորադուզի խաչքարեր
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Կարինե Խոդիկյան, Օր 6-րդ
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
13.07.11 PS Հյուրը Տեր Վահրամ քահանա Մել...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Ավետիս Վարժապետ Պերպերյան. Պատմություն Հ...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Ժամագիրք. pdf
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգ...
Դպրության տվչության կարգ Երևանում (եկեղե...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Р.М. Конь. Сектоведение. pdf
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Եկեղեցի հաճախելու կանոները
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Մեկնություն Ժողով...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Օրհնության մի խաչքար է տեղադրվել Աբովյան...
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց Էջմիածին ...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Дворкин А.Л. Сектоведение. Тоталитарные ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Արծվիկ Դեմիրճյան. Մայր և կույս mp3
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 9 » Պահքի ժամանակը

22:57
Պահքի ժամանակը


Այժմ տեսնենք, թե ինչ պատճառով գարնանը նշանակվեց պահքը: Նախ՝ որովհետև սա վերազարթոնքի ժամանակն է, երբ կենդանանում է երկիրը, որ մեռած էր կարծվում: Սա նշանակում է, որ մենք՝ մեղքերում մեռածներս, ապաշխարության ու պահքի միջոցով վերստին կենդանանում ենք Քրիստոսի շնորհներով, որոնք իջնում են մեզ վրա:
Երկրորդ՝ ծաղկունքի ժամանակն է, որովհետև բույսերն ու ծառերն այս ժամանակ են կանաչում: Նույնպես և մենք այս ժամանակ ենք նորից դալարում և պարկեշտ վարքի կանաչությունը հագնում:
Երրորդ՝ սա նորոգման ժամանակն է, որովհետև երկիրը նորոգվում է բույսերով ու խոտերով, ծաղիկներով, ծառի տերևներով ու նորաբողբոջ ոստերով: Նույնպես և մենք՝ մեղքերով հնացածներս ենք նորոգվում պարկեշտ վարքով ու զարդարվում առաքինության զանազան ծաղիկներով, ինչպես առաքյալն է ասում. ՙՁեր մտքի նորոգությամբ նորոգվեցեք՚ (Հռոմ. ԺԲ 2):
Չորրորդ՝ սա հղիության ժամանակն է, և ինչպես այս ժամանակ կենդանիները ծննդաբերում են, այդպես էլ մենք ապաշխարության ու պահքի միջոցով հղանում ենք ու ծնում մեր հոգու փրկությունը՝ ըստ այս խոսքի. ՙՄենք, որ Քո սիրելին ենք, Տե՜ր, Քո երկյուղից հղացանք, երկունքով բռնվեցինք, ծնեցինք ու երկրի վրա ստեղծեցինք փրկության Քո ոգին՚ (Եսայի ԻԶ 17-18):
Հինգերորդ՝ ժամանակն է բույն շինելու, որովհետև այս ժամանակներում թռչունները բույն են շինում ու շտապում ձագուկներ ունենալ: Նույնպես և մարդկանցից սրբերը՝ բարձրաթռիչ մտքով ու հույսով չարչարվեցին՝ երկնքում բույն և բարության ձագեր ունենալու՝ ըստ Դավթի խոսքի. ՙԱյնտեղ երկնքի թռչունները ձագ կհանեն, և արագիլի բույնը նրանց ապաստարան կլինի՚ (Սաղմ. ՃԳ 17):
Վեցերորդ՝ մաքրության ու սպեղանու ժամանակն է, որովհետև այս ժամանակ է մաղձը սկսում գոյանալ, հետևաբար և այս ժամանակ է հեշտ այն մաքրել ու դուրս հանել: Նույնպես և մեր մեջ այս ժամանակ է մեղքերի ախտը սկսում գոյանալ՝ մղված աշխարհի ցանկություններից, ինչի պատճառով այժմ այն պետք է լուծարել զղջումով ու խոստովանությամբ և մեզանից իսպառ դուրս վանել:
Յոթերորդ՝ սա ժամանակն է շահի ու առևտրի. ինչպես այս ժամանակ հողի մշակներն ու ծովայիններն առևտրի են գնում, նույնպես և մենք ենք վարվում: Որովհետև ապաշխարության Քառասնորդաց պահքով արդարներն իսկապես առևտուր են անում և գնում ու շահում են Երկնքի արքայությունը:
Ութերորդ՝ ժամանակն է ճամփորդությունների և ուխտագնացությունների, որովհետև այս ժամանակ մարդիկ այցելում են եկեղեցիներ ու սրբերի շիրիմներին: Նույնպես և սրբերն այժմ մտքով երկրից երկինք են ելնում ու շտապում Դրախտ հասնել, ինչպես Դավիթն է ասում. ՙԵրանի այն մարդուն, որի օգնությունը Քեզանից է, և որը մտքում դրեց ելնել տրտմության հովտից այն վայրը, ուր ուխտ արեց՚ (Սաղմ. ՁԳ 6-7):
Իններորդ՝ սա ժամանակն է քաղհան անելու և ծառերն էտելու, այսինքն՝ այգիների ու ծառերի ավելորդը հատելու: Նույնպես և մենք պետք է մեր ավելորդ սովորությունները հատենք և ողորմությամբ մեր ունեցվածքն աղքատներին բաշխենք, ինչպես ասվում է. ՙԾաղիկները երևացին մեր երկրում, էտելու ժամանակը հասավ՚ (Երգ Բ 12):
Տասներորդ՝ սա ժամանակն է լալու և արտասվելու, որովհետև այս ժամանակ էտված այգիներն արտասուք են թափում: Ժամանակն է նաև մեր արտասուքի, որովհետև ապաշխարության ժամանակ պետք է զղջման արցունքներ թափել որպես արտասվող այգի, ինչպես Դավիթն է ասում. ՙԱմեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ, և իմ արտասուքով անկողինս թրջեցի՚ (Սաղմ. Զ 7):
Ժամանակն է սերմեր ցանելու և ոստեր պատվաստելու: Իսկապես Քառասնորդաց պահքը ժամանակն է քարոզության ու Կենաց Խոսքի սերմերը ցանելու և բարի, շիտակ խորհուրդներ մարդկանց սրտում պատվաստելու, որովհետև միայն այսպես կարող ենք բարի գործերի պտուղներ բերել, ինչպես Հակոբոսն է ասում. ՙԴեն գցելով ամենայն աղտեղություն ու չարիքի ավելցուկ՝ հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմացած խոսքը, որը կարող է փրկել ձեր հոգիները՚ (Հակոբ Ա 21):
Ժամանակն է ցողի և անձրևների, որովհետև այս ժամանակ ելնում են տարափաբեր աստղերը և ոռոգում երկիրն անձրևներով: Ժամանակն է պատգամների ու քարոզության ցողը սիրով ընդունելու մեր սրտի մեջ ու քաղցրապես ոռոգվելու: Ժամանակն է աստղերի անձրևներով, այսինքն՝ սրբերի օրինակով հողը, այսինքն՝ մեզ, մեր խղճմտանքով ոռոգելու՝ ըստ այն խոսքի, թե՝ ՙԻմ խոսքը թող ընկալվի իբրև անձրև, Իմ պատգամներն իջնեն իբրև ցող, իբրև սեզի վրա տեղացող անձրև ու խոտի վրա տեղացող տեղատարափ՚ (Բ Օրենք ԼԲ 2):
Դարձյալ՝ ժամանակն է գոհության ու օրհնության, որովհետև այս ժամանակ հավքերը, որ ձմռանն ասես մեռած էին, քաղցրաձայն երգում են ու դայլայլում: Եվ այժմ վայելչապես ժամանակն է հոգևոր երգերի՝ թողության հույսով, և խղճմտանքի մաքրության համար բերկրելու՝ հավքերի օրինակով երգելով ու դայլայլելով, ինչպես Եսային է ասում. ՙՑնծալու են քո առաջ, ինչպես հունձի ժամանակ են ուրախանում և կամ ավար բաժանելիս՚ (Եսայի Թ 3): Դարձյալ՝ հավքերը, այսինքն՝ հրեշտակները, ուրախ են լինում մեղավորի դարձի համար ու հրճվում, ինչպես ասում է Ղուկասը. ՙԱստծու հրեշտակների առջև այսպիսի ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է՚ (Ղուկ. ԺԵ 10): Պահքի օգուտը

Կերակրի պահքը բազում օգուտներ ունի, եթե սա սրբությամբ է կատարվում: Նախ՝ պահքով հաղթում ենք սատանային, ինչպես սովորեցնում է Ավետարանը. ՙԱյս տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով՚ (Մարկ. Թ 28): Երբ դիվահար պատանուն առաքյալների մոտ տարան, նրանք չկարողացան բժշկել: Ապա տարան Քրիստոսի մոտ, և Նա հարցրեց պատանու հորից, թե որքան ժամանակ է անցել այն օրից, երբ այդ նրան պատահեց: Եվ հայրը պատասխանեց, որ մանկությունից շատ անգամ չար ոգին պատանուն գցում էր կրակի ու ջրի մեջ, որպեսզի կործանի:
Սրանից իմանում ենք, որ երբ դևը նոր է մտնում մարդու մեջ և գործել տալիս մահացու մեղքեր, դեռևս կարելի է բժշկել, բայց երբ դևը մանկությունից է մարդու մեջ և սովորեցրել է նրան մեղքեր գործել, մարդը դժվարությամբ է բժշկվում, դրա համար էլ առաքյալները չկարողացան հանել դևին: Միայն աստվածային զորությամբ կարելի է այս դևին հանել, որը մարդուն գցում է ջուրը, այսինքն՝ խոնավ ցանկությունների մեջ, և կրակը, որը կործանարար բարկությունն է: Իսկ պահքով ու աղոթքով դուրս են ելնում թե՜ հին և թե՜ նոր դևերը: Որովհետև երբ անառիկ բերդում սպառվում են կերակուրները, բերդը հեշտությամբ հանձնվում է: Նաև երբ մեծ է հրդեհը, սակայն վառելանյութը քիչ է, կրակը մարում է:
Արդ՝ կարծեք սատանան մարդու սրտում մեղքերից շինված բերդ է, ուր վառվում է ցանկությունների սերը, սակայն երբ պահքով պակասեցնենք կրակը, նրան շուտով կհաղթենք: Վարդապետներն ասում են, որ ինչպես օձի թույնը մարդ է սպանում, այդպես էլ անոթի մարդու թուքն օձ է սպանում: Արդ՝ եթե մարդու թուքը սպանում է զգալի օձին, ապա որչափ առավել այն կսպանի իմանալի օձին՝ սատանային:
Պահքը նաև ողջախոհության օգնականն է, իսկ որովայնամոլությունը նպաստում է բղջախոհությանը: Բժիշկներն ասում են, որ բնությունը հույժ իմաստուն է, և երբ մարդ կերակուր է ընդունում, դրանով նախ մարմինն է սնվում, ապա ավելորդն ուղղվում է դեպի ծննդական անդամները և դրանք զորացնում: Դրա համար, երբ շատ ենք ուտում, շատանում է ծննդական մասում սնուցողական զորությունը, և այդժամ զորանում է բղջախոհությունը: Իսկ երբ քիչ ենք ուտում և պահեցող ենք, կերակուրը միայն բավականացնում է մարմինը սնելուն, որից բղջախոհությունը նվազում է:
Դրա համար ձմռանը թռչունները ողջախոհ և անծնունդ են, քանի որ կերակուրը քիչ է, իսկ գարնանը, երբ եղանակը տաքանում է, և կերը՝ շատանում, սկսում են բույն շինել ու ձագ հանել և այլևս ողջախոհ չեն: Ինչպես հուրը բորբոքվում է փայտից ու յուղից, այդպես ցանկությունները բորբոքվում են կերակուրներից: Եվ ինչպես այն առարկաներով, որոնցով ավելանում են կրակի բոցերը, կրակ մարելը հիմարություն է, նույնպես և հիմարություն է ցանկությունները որկրամոլությամբ մարելը:
Քանի դեռ Եվան պահքի մեջ էր, կույս էր, իսկ երբ կերավ արգելված պտուղը, կորցրեց իր կուսությունը: Հետևաբար պահեցողությունը նպաստում է կուսությանը, իսկ ուտելը՝ ցանկություններին:
Նաև կերակրից զանազան հիվանդություններ ու ցավեր են լինում: Երբ սկզբում՝ մինչև Նոյը, մարդիկ պահեցող էին, չէին ուտում միս և խմում գինի, այլ միայն պտուղներ, հույժ երկարակյաց էին և ապրում էին մոտ ինը հարյուր տարի, բայց հետո, երբ ավելացան կերակուրները, և հաց ու միս կերան ու գինի խմեցին, կարճ կյանք ունեցան: Մարդն ուտելով ելավ Դրախտից, իսկ պահքով Երկնքի արքայություն կգնա:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 916 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Pahqi jamanaky | Հեղինակություն: 5.0/29
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013