Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Սահակ եպս. Մաշալյան Երջանկության մասին ...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վասն հիվանդաց. Հրաչ Բեգլարյան. pdf
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Ричард Бендлер. Время перемен. pdf
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Ուր ես, Մայր իմ,
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 9 » Մեծ պահք (Քառասնորդաց պահք)

21:41
Մեծ պահք (Քառասնորդաց պահք)


Պահքերից առաջինն ու մեծը սուրբ Քառասնորդացն է, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաև Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց: Պահքը սկսվում է Բարեկենդանին և ավարտվում Զատկին, և այն ՙՔառասնորդաց՚ է կոչվում, որովհետև պահոց երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր: Եվ սա ունի բազում խորհուրդներ:
Նախ՝ որովհետև այս քառասունը սատանայի փորձությունների ժամանակն է, որովհետև Քրիստոս քառասնօրյա պահքով հաղթեց փորձող սատանային: Նույնպես և մենք քառասնօրյա պահքով հաղթում ենք սատանայի փորձությունները, և նա հեռանում է մեզանից, ինչպես ասում է Ավետարանը. ՙԱյդ տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով՚ (Մարկ. Թ 28):
Երկրորդ՝ այս քառասունը ժամանակն է մարտերի ու պատերազմների, և չարչարելով ու մեր մարմինը զրկելով՝ պատերազմում ենք ընդդեմ ախտերի ու հաճույքների: Պահքով, ծոմով ու ծարավով չարչարում ենք մեր մարմինը և ողորմություն տալով՝ հաղթում աշխարհին, իսկ խոնարհությամբ հաղթում սատանային, ինչպես սաղմոսն է ասում. ՙՉարչարվեցի և սաստիկ կորացա, մռնչացի սրտիս հեծությունից՚ (Սաղմ. ԼԷ 9):
Երրորդ՝ այս քառասնօրյա պահքն օրհնվեց և սրբվեց Աստծուց ու մարգարեներից, որովհետև գրված է. ՙԵղիան քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու Քորեբ լեռը՚ (Գ Թագ. ԺԹ 8): Սա ցույց է տալիս, թե ովքեր սրբությամբ պահում են այս քառասուն օրերը, համարձակապես պիտի ժամանեն Աստծու լեռը՝ երկինք՝ Քրիստոսի մոտ:
Մովսեսը քառասուն ցերեկ ու քառասուն գիշեր պահեց և Տիրոջից Օրենքը ստացավ: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր սրբությամբ պահում են այս քառասուն օրերը, Աստծու օրենքներն ու պատվիրաններն են ընդունում:
Իսրայելի ժողովուրդը անապատում քառասուն տարի մնալուց հետո միայն հասավ պարգև ստացած երկիրը: Սա այն է խորհրդանշում, որ եթե քրիստոնյա ժողովուրդը քառասնօրյա պահքով Աստծուն երկրպագի, ապա կհասնի Դրախտ՝ Վերին Երուսաղեմ: Այսպես օրհնված ու սրբված է այս քառասունքն Աստծուց և մարգարեներից:
Հին ու Նոր Կտակարաններում այս պահքի օրերի քառասուն թվի վերաբերյալ բազում վկայություններ կան, ինչպես օրինակ՝ տապանի և տաճարի չափերում, նաև Սողոմոնի պալատի չափերում (տե՜ս Գ Թագ. Է 38), ինչպես նաև ջրհեղեղի օրերի, Մովսեսի ու Սամվելի կյանքի, Դավթի ու Սողոմոնի թագավորության տարիների թվում:
Այս պահքը կոչվում է նաև ՙԱղուհացից՚, որովհետև նախկինում այս պահքի կերակուրն աղ ու հաց է եղել: Այսպես պահել են հավատացյալներն առաքյալների ու առաջին հայրապետների ժամանակներում, երբ դեռ ջերմեռանդ էին քրիստոնեական հավատի մեջ, իսկ այնուհետև թուլանալով` աստիճանաբար սկսեցին ուտել նաև այլ կերակուրներ: Եվ թեպետ մենք նման չենք մեր նախնիներին ո՜չ պահքով և ո՜չ էլ այլ սրբություններով, սակայն նրանց այս պահքը մեզ զանազան խրատներ է տալիս: Նախ՝ որ ուտում էին ժամանակին ու աղոթքով և տասներորդ ժամից ոչ շուտ, այն էլ օրական մեկ անգամ և չէին հագեցնում իրենց մարմինը զանազան խորտիկներով, որն ավելորդ է և միայն մարմինն է պարարտացնում, այլ միայն հաց, ջուր և բանջար էին ուտում, այն էլ` չափավոր` ո՜չ հագենալու համար, և քաղցով ու ծարավով ճնշում էին իրենց մարմինը:
Այս օրերին Եկեղեցին ծածկում է խորանը վարագույրով և արգելում Ավետարանի համբուրումը, որովհետև մենք մի ամբողջ տարի մեղքեր գործեցինք՝ ապրելով սխալական կյանքով ու տկար մարմնով, ինչպես Ադամին մեղքից հետո Տերը զրկեց Դրախտից ու Կենաց ծառից: Ադամին հրամայվեց ուտել բոլոր ծառերից և միայն մի ծառից չուտել, իսկ մեզ համար օրինադրվեց ուտել միայն Բարեկենդանի ու Զատկի օրերին և նրանց միջև եղած օրերին պահք պահել:
Ադամն ուտելով մեղավոր դարձավ ու արտաքսվեց Դրախտից, իսկ մենք մեղավոր եղանք և՜ կերակրի, և՜ մեր գործերի պատճառով, ուստի երկուսի համար էլ պահում ենք: Որպեսզի, ինչպես Քրիստոս Իր մահով նախաստեղծներին հանեց դժոխքից և Դրախտ հրավիրեց, նույնպես և մեզ ազատի մեր խղճմտանքից՝ իբրև դժոխքից, մտցնի Եկեղեցի և տա Կյանքի կերակուրը՝ Իր Մարմինն ու Արյունը:
Մարդը երկակի բնույթ ունի՝ մարմնավոր ու հոգևոր, և մարմնավորը հաճախ է ենթարկվում կերակրի հարկադրանքին, մինչդեռ Մեծ պահքի օրերին բազմանում է հոգևոր կերակուրը, որպեսզի հոգին չմեռնի:
Արդ՝ այս պահքը սուրբ Քառասնորդաց պահք է ասվում նաև, որովհետև Բուն բարեկենդանից մինչև վեցերորդ շաբաթվա ուրբաթ օրը՝ քառասուն օր է, որը Ղազարոսի հարության օրն է: Սա հույժ խորհրդավոր օր է, քանզի, ինչպես ասում են իմաստունները, Տերն Ադամին արարումից քառասուն օր հետո միայն դրեց Դրախտում, և մեզ՝ պահքը պահողներիս, հարություն է տալու Ղազարոսի օրինակով և Ողոգոմյան (Ծաղկազարդի) տոնին ներս է մտցնելու Եկեղեցի:
Քրիստոս քառասնօրյա պահքը տվեց մեր հողաթավալ հոգու և մարմնի համար, և փոխանակ Դրախտի՝ Քրիստոսի խաչելությամբ մտնում ենք Եկեղեցի, որը երկինք է երկրի վրա:
Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ (տե՜ս Ծննդ. Է 17). եթե մարդիկ ապաշխարեին, ապա չէր լինի քառասնօրյա անձրևը: Ջրերի քառասուն օր հորդելն օրինակն է քառասնօրյա պահքի: Պահքի ՙջրերը՚ մարում են հոգու մեղսալից կրակն ու այն մաքրում հեղձուցիչ ախտերից:
Աբրահամը քառասուն օր ու քառասուն գիշեր պահեց, որովհետև ուխտեց ոչինչ չուտել առանց հյուրերի, քանի որ ողորմած էր, և դրանով եղավ Աստծուն հաճելի և արդարների հայր: Սատանան, այս իմանալով, փակեց ճանապարհները, և քառասուն օր ոչ մի հյուր չեկավ Աբրահամի մոտ, մինչև Հորից Միածինն առաքվեց երկու հրեշտակներով հանդերձ, ովքեր փոխանակ հյուրերի՝ տվեցին Որդու ավետիսը (տե՜ս Ծննդ. ԺԸ 1): Եվ եթե մենք էլ պահենք ըստ կարողության, ապա Աստված մեզ մոտ ևս կգա՝ Իր Որդով ու Սուրբ Հոգով և բոլոր հրեշտակներով:
Մովսեսը քառասուն օր՝ գիշեր ու ցերեկ, պահեց և արժանացավ Աստծու տեսությանը և երկու քարեղեն տախտակներին՝ ի տարբերություն մահմեդականների, ովքեր միայն ցերեկն են պահում և գիշերն ուտում:
Քառասնորդական պահքը երեք անգամ պահեց նաև Հեսուն, որոնցից երկուսը՝ Մովսեսի հետ, իսկ մեկը՝ հետո, և աշակերտելով Մովսեսին՝ հասավ Ավետյաց երկիրը: Նույնն անելով՝ մենք ևս Աստծու որդի ենք դառնում և արժանանում Վերին Երուսաղեմին:
Իսրայելի որդիներն անապատում քառասուն տարի շարունակ կերան մանանան, իսկ մենք պահքի օրերին վայելում ենք Աստվածային Գրքերի իմաստությունը, որովհետև Քառասնորդացից հետո ստանալու ենք մի երկիր, ուր բխում է կաթ ու մեղր, ինչպես և նրանք ստացան:
Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին, և քառասնօրյա պահքով էլ մեր մարմինը, հոգին և միտքը կթագավորեն պես-պես ստահակ ցանկությունների վրա, որոնք կործանում են մեր անձերը:
Ըստ Օրենքի՝ քառասուն անգամ մահակով հարվածում էին հանցավորին, իսկ մենք, հանցավոր լինելով, Քրիստոսի օրենքով քառասնօրյա պահքով ենք տանջվում և սրբվելով մտնում եկեղեցի՝ բարի գործերով:
Փրկիչը երեք անգամ, քառասուն օրերի միջոցով, մեզ Աստծու առջև կանգնեցրեց: Եվ այս երեք քառասուններով մեր երեք ծնունդներն են խորհրդանշվում, որոնցից առաջինը մարմնավոր ծնունդն է մորից, երկրորդը՝ հոգևոր ծնունդը՝ Ավազանից, երրորդը՝ հարությամբ ծնունդը՝ գերեզմանից: Տերը երեք անգամ մեզ ստեղծեց, որպեսզի լինենք առաջին ստեղծվածի նման:
Գրիգոր Աստվածաբանն ասում է. ՙՄեր երեք ծնունդներն էլ Քրիստոս Իրենով պատվեց՝ Իր ծննդյամբ, մկրտությամբ ու հարությամբ՚: Նախ՝ Տերն Իր քառասնօրյա հասակում տաճար մտնելով՝ մեզ մաքրեց անեծքից ու ծննդական աղտեղություններից և մտցրեց տաճար՝ ընծայելով Հորը: Եվ մենք քառասնօրյա պահքով սրբվում ենք հոգու պղծություններից, ոչ թե տատրակներով, այլ Հիսուսի քաղցր խոսքով, և ընծայվում Տիրոջը: Տիրոջ՝ քառասնօրյա հասակում տաճար գալստյամբ՝ բոլոր հավատացյալներս ընծայվում ենք Հորը, ինչպես մարմնի անդամները միանում են գլխին՝ ըստ առաքյալի խոսքի. ՙԱմբողջ մարմինն իրար ամրորեն միացած՝ զանազան հոդերով, գլխին է միացած, որը Քրիստոս է՚ (հմմտ. Եփես. Դ 15-16): Իսկ մենք քառասնօրյա պահքով մանկանում ենք չարի մեջ և մաքրված կանգնում Աստծու առաջ:
Երկրորդ՝ մկրտությունից հետո Տերը սատանայի դեմ մարտնչեց քառասնօրյա պահքով՝ որպես կցորդություն խաչի վրա կրած Իր չարչարանքների, որով ավազակը վերստին Դրախտ մտավ Նրա հետ, և թշնամին կործանվեց: Մենք նույնպիսի պահքով ենք հաղթում թշնամուն՝ նրան, ով կերակրի միջոցով մեզ հեռացրեց Կենաց ծառից: Հիսուսի մկրտությունից հետո քառասնօրյա պահքը նշանակում է նաև մեր վերստին ծնունդից մինչև մահ՝ տաժանելի կյանքի բոլոր օրերը մեծ սգով և տառապանքով անցկացնելը:
Երրորդ՝ հարությունից քառասուն օր հետո, առանց պահքի, քառասնօրյա վայելումով Տերը համբարձվեց, որպեսզի մենք քառասնօրյա պահքով սովորենք մտքով բարձրանալ և հարություն առնելով իբրև հարսանքավորներ՝ Նրա հետ նստենք երկնքում, ուր մտավ մեր Կարապետը և մեզ համար Աստծու առջև կանգնելով՝ մեզ էլ Իր հետ Աստծու առջև է տանում: Հարությունից քառասուն օր անց համբարձումը նշանակում է նաև հարությունից հետո մեր համբառնալն ամպերով՝ Տիրոջն ընդառաջ՝ ըստ Պողոսի խոսքի (տե՜ս Ա Թեսաղ. Դ 16):

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1361 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Mec pahq | Հեղինակություն: 5.0/32
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013