Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ուր ես, Մայր իմ,
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Վասն հիվանդաց. Հրաչ Բեգլարյան. pdf
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Աղանդները շարունակում են ծաղկել
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Ричард Бендлер. Время перемен. pdf
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Սահակ եպս. Մաշալյան Երջանկության մասին ...
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 9 » ՇԱԲԱԹԱՊԱՀՔ

02:40
ՇԱԲԱԹԱՊԱՀՔ


Շաբաթապահքը սահմանել է Մեծն Ներսեսը՝ Գրիգոր Լուսավորչի թոռը: Հայրապետները ժողովրդին ձանձրույթից հեռու պահելու համար Ծննդյան և Այլակերպության քառասունքները բաժանեցին մասերի ու տարածեցին ամբողջ տարվա մեջ՝ որպես շաբաթապահքեր, և այժմ կա տասնյոթ շաբաթապահք. դրանք են՝ Առաջավորաց, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Վերափոխման, Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի, Հիսնակի, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի, Ծննդյան և Մեծ պահքի յոթ շաբաթները:
Շաբաթապահքն ունի բազում նշանակություններ: Նախ՝ խորհրդանշում է արարչության շաբաթը, որը սրբության ու պահքի շաբաթ էր, մինչև վեցերորդ օրը՝ Ադամի ստեղծվելը, որից հետո պահքը լուծարվեց: Թեպետև մինչ Ադամը ստեղծվել էին տարբեր կենդանիներ ու գազաններ՝ լողացող ու թռչող, սակայն նրանք դեռևս չէին ստացել ուտելու հրամանը: Այնուհետև Աստված հրամայում է Ադամին. ՙԱհա ձեզ տվեցի ողջ երկրի վրա տարածված սերմանելի բոլոր պտուղների սերմերը և իրենց մեջ պտուղ սերմանելու բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը՝ երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների, բոլոր կենդանիների համար թող լինեն կեր՚ (Ծննդ. Ա 29-30):
Երրորդ՝ Դրախտից դուրս գալուց հետո նախաստեղծները հինգ օր անսվաղ սուգ պահեցին՝ առանց ուտելու և խմելու՝ հայտնվելով մահվան վիճակում, մինչև Տերը գթաց ու մի հրեշտակի հրամայեց մխիթարել նրանց ու խոստացավ Իր Միածնին առաքել նրանց փրկության համար՝ հրամայելով ուտել այդ վայրում եղող պտուղներից, և նրանք հուսադրվելով կերակուր ընդունեցին: Այս խոստումն է հիշեցնում Դավիթը՝ ասելով. «Հիշի՜ր քո ծառային տրված խոսքը, որի վրա էլ դրիր իմ հույսը» (Սաղմ. ՃԺԸ 49):
Երրորդ՝ կենդանիները տապանի դռան շուրջը հինգ օր շարունակ առանց ուտելու և խմելու մնացին մինչև անձրևի տեղալը, ապա մաքուր կենդանիներից յոթական մտան տապան ու փրկվեցին: Սա ցույց է տալիս հնգօրյա պահքի սրբությունը, որով մտնում ենք եկեղեցի ու փրկվում մեղքերի ջրհեղեղից:
Չորրորդ՝ Եգիպտոսից ելնելուց առաջ Աստված հրամայեց յոթ օր բաղարջ ուտել: Սա շաբաթապահքի խորհուրդն ունի, որով պահում ենք մեր հոգին ու մարմինը մեղքերի բոլոր խմորումներից ու ելնում մեղքի եգիպտական ծառայությունից:
Հինգերորդ՝ յոթ օր սահմանվեց բորոտների՝ բանակից դուրս մնալու և սրբվելու համար: Նույնը սահմանվեց նաև պղծություններին մոտեցածների համար: Այդպես և մեր հոգիներն են պղծվում մեղքերից, ինչ պատճառով էլ յոթօրյա պահքով եկեղեցուց դուրս ենք գալիս և սրբվում:
Վեցերորդ՝ Մովսեսը հրամայեց վեց քաղաք կառուցել ապաստանի համար, որպեսզի ակամա սպանողները մտնեն այնտեղ ու ազատվեն վտանգից: Սա խորհրդանշում է վեցօրյա պահքը, որը մեզ համար ապաստանի քաղաք է լինում, և մենք՝ ակամա մեղանչողներս, պետք է մտնենք այս պահքի մեջ ու արդարանանք:
Յոթերորդ՝ Աստված հրամայեց Իսրայելի ժողովրդին պահել Շաբաթների շաբաթը, որը խորհրդանշում է մեր շաբաթապահքը:
Ութերորդ՝ հինգ օր է Քավության տոնը, և այնուհետև՝ յոթ օր Տաղավարահարաց տոնը, որը խորհրդանշում է պահքի շաբաթի սրբությունը, որով լինում ենք տաղավար և բնակարան Աստծուն:
Սրանք օրինակներն են, իսկ ճշմարտությունն այն է, որ սրբում ենք մեր հինգ զգայարանները, որոնցով մեղանչում ենք: Նախ սրբվում ենք պահքով, ապա տոնում՝ սրբերին մեզ բարեխոս անելով: Այսպիսի խորհուրդ ունի շաբաթապահքը, որը պահում ենք ամբողջ տարում:


Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 646 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Shabatapahq, Pahq | Հեղինակություն: 5.0/26
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013