Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան Խորհուրդ խորին
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Շարականների ուսուցում
Կաթոլիկ եկեղեցուց ծագած բողոքական ուղղու...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Մեկնություն Ժողով...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Կանայք Հայ Եկեղեցում
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Почему христиане борются с ересями Питан...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Բաց դուռը սրտիդ. pdf
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Կոմիտաս Ասլամազյան. Հաբրբան mp3
ՍԵՎԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԵՆԱՍՏԱՆԸ (ռեժիսոր`...
7-րդ օրվա ադվենտիստներ.pdf
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Ինչպե՞ս դիմակայել աղանդների ազդեցությանը...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Ուխտագնացություն դեպի Դսեղ գյուղի Սուրբ ...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Ապրիլի 4 Եշ. Ե. օր Զատ-կի:

01.04.2013, 14:00
Գործք 4 

13Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութեանն ի տես եւ վերահասու լինելով, թէ նրանք տգէտ եւ անուս մարդիկ են, զարմացան, որովհետեւ ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. 14եւ տեսնում էին նաեւ բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ եւ չէին կարողանում որեւէ պատասխան տալ։ 15Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմեանց հետ եւ ասացին. 16«Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէմի բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, եւ մենք չենք կարող ուրանալ։ 17Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլեւս չխօսեն»։ 18Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով ամենեւին չխօսել եւ չուսուցանել։ 19Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին եւ ասացին նրանց. «Եթէ Աստծու առաջ արդար է առաւել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք։ 20Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել»։ 21Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց՝ ոչ մի միջոց չգտնելով, թէ ինչպէ՛ս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետեւ բոլորը փառաւորում էին Աստծուն՝ կատարուած բաների համար, 22քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր։ 23Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները։ 24Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դո՛ւ, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, 25Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր.«Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները,եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. 26երկրի թագաւորները իրար մօտ եկան,եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ»։ 27Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ, 28անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի։ 29Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. 30եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»։ 31Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին։ Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում։ 

Յակոբոս 1 

13Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ 14Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ 15Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։ 16Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք, 17քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր։ 18Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը։ 19Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ. 20որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծու արդարութիւնը չի կատարում։ 21Ահա թէ ինչու, դէ՛ն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։ 22Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ. 23քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը։ 24Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը։ 25Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կը գտնի։ 26Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը։ 27Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից։ 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5 

Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 4- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ 5- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ 7- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ 8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։ 10- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 11- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 558 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013