Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
ՍԵՎԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԵՆԱՍՏԱՆԸ (ռեժիսոր`...
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Հովեր երգչախումբ. Սուրբ Աստուած mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Հնագիտական հայտնագործություն Օշականի Ս. ...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Р.М. Конь. Сектоведение. pdf
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Մանուկներուն առկայությունը. pdf
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Առակներ. Հավաքածու. pdf
Երանելւոյն Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի. Ա...
Ս. Բարսեղ Կեսարացի «Պահոց գիրք». pdf
Արևագալի ժամերգություն 4
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
7-րդ օրվա ադվենտիստներ.pdf
Առաքյալներ. pdf
Աննա Մայիլյան. Ահեղ անվանն Աստուծո mp3
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Փառք ի բարձունս Աստուծոյ
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Էմանուել քահանա Նազարյանց. Պարզ քարոզներ...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Ապրիլի 3 Դշ. Դ. օր Զատ-կի:

01.04.2013, 13:56
Գործք 3 

22Մովսէսը մեր հայրերին ասաց. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի. 23եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի»։ 24Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին։ 25Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն»։ 26Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ իւրաքանչիւրիդ յետ դարձնելու համար ձեր չար գործերից»։ 
4 Եւ մինչ նրանք խօսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրայ հասան քահանաները եւ տաճարի իշխանաւորներն ու սադուկեցիները, 2զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին եւ, յանձին Յիսուսի, մեռելների յարութեան մասին էին պատմում։ 3Նրանց ձերբակալեցին եւ բանտարկեցին մինչեւ յաջորդ օրը, որովհետեւ երեկոյեան դէմ էր։ 4Իսկ խօսքը լսողներից շատերը հաւատացին, եւ հաւատացեալների թիւը հասաւ շուրջ հինգ հազարի։ 5Յաջորդ օրը Երուսաղէմում հաւաքուեցին նրանց իշխանաւորները, երէցներն ու օրէնսգէտները, 6Աննա քահանայապետը եւ Կայիափան, Յովհաննէսը, Ալեքսանդրոսը եւ բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։ 7Եւ առաքեալներին մէջտեղ կանգնեցնելով՝ հարցաքննում էին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դուք այդ բժշկութիւնը»։ 8Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցուած, ասաց նրանց. «Ո՛վ իշխանաւորներ ժողովրդի եւ երէցնե՛ր Իսրայէլի, 9օրինաւո՞ր բան է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդէպ եղած բարիքի համար, թէ ինչո՛վ նա բժշկուեց։ 10Թող յայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։ 11«Սա՛ է այն վէմը, ձեզնից՝ շինողներիցդ անարգուած,որ անկիւնաքար եղաւ»։ 12Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք»։ 

Յակոբոս 1 

Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։ 2Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։ 5Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, - որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, - եւ նրան կը տրուի։ 6Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ 7Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։ 9Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը. 11որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։ 12Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։ 

Ղուկաս 24 

36Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»։ 37Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում։ 38Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. 39տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք, 40ես ունեմ»։ 41Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը։ 42Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»։ 43Եւ նրանք տուին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ։ 44Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց. 45«Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»։ 46Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 433 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013