Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Տեսիլքներ և մարգարեություններ Հայոց մասի...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Մանուկներուն առկայությունը. pdf
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Ян Рейковский. Эмоции и познавательные п...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Կոմիտաս Վարդապետ. Հավիկ մի պայծառ. mp3
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Մանուկ Հիսուսը կերպարվեստում - Շողակաթ
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Խոսրով Անձևացի. Սուրբ Պատարագի մեկնութ...
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Սահակ եպս. Մաշալյան Անիրավ դատավորի առակ...
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Տեր Հովհաննես. Ավանդություններ
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
ԱԱԽ-ն քայքայիչ աղանդավորական շարժումների...
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց Էջմիածին ...
Տեր Հովհաննես. Սրբապատկերների մասին
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
Հնագիտական հայտնագործություն Օշականի Ս. ...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Հոգի Աստուծոյ. Կոմիտասյան Պատարագ. mp3
Իզաբել Բայրաքդարյան. Ամեն հայր սուրբ mp3
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Զորահանդեսին մասնակցեցին հոգևորականները
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Ապրիլի 1 † Բշ. Բ. օր Զատկի: Յիշատակ Մեռելոց:

01.04.2013, 13:49
Գործք 2 

22Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, 23Աստծու սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. 24նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան։ 25Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է.«Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ,որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. 26դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, 27որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելուեւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի. 28ինձ ցոյց տուիր կեանքի ճանապարհները,քաղցրօրէն լցրեցիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ»։ 29Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. 30բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, 31ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝«Նրա անձը գերեզմանում չթողնուեց,եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ»։ 32Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. 33Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. 34որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է.«Տէրն ասաց իմ Տիրոջը՝նստի՛ր իմ աջ կողմը, 35մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրեւ պատուանդան դնեմ»։ 36Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»։ 37Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ 38Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. 39որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը»։ 40Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»։ 41Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան։ 

Ղուկաս 24 

Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք։ 2Եւ քարը գերեզմանից գլորած գտան 3ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան։ 4Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ։ 5Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում։ 6Այստեղ չէ, այլ՝ յարեաւ։ Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. 7ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»։ 8Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը։ 9Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին։ 10Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին։ 11Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց։ 12Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային։ Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 529 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013