Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՊԱՐԱԳ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց. Եկեղեցին...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Աղանդները արյան մեջ
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Արևագալի ժամերգություն 4
Առակներ. Հավաքածու. pdf
Տեր Հովհաննես. Հարբեցողության մասին
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Առաքյալներ. pdf
Սատանիստներ mp4
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Մանուկներուն առկայությունը. pdf
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ. 2012Թ. pdf
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Տեր Հովհաննես. Հեթանոսության մասին
Խաչի քո Քրիստոս. mp3
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 25 ԱՒԱԳ ԵՐԿՈՒ-ՇԱԲ-ԹԻ. Պահք։

24.03.2013, 16:46
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21 

18Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց։ 19Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ։ Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»։ Եւ նոյն պահին թզենին չորացաւ։ 20Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»։ 21Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի։ 22Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»։ 23Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ 24Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում։ 25Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»։ Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»։ 27Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»։ 28«Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր։ Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»։ 29Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց։ 30Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց։ Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»։ Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին։ 31Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»։ Նրանք ասացին՝ վերջինը։ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»։ 33«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր։ 34Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն։ 35Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները։ Եւ սրանց էլ նոյնն արեցին։ 37Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն։ 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք։ 39Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին։ 40Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»։ 41Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»։ 42Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է։ 43Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն։ 44Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»։ 45Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց։ 46Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան։ 
22 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. 2«Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց։ 3Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ։ 4Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»։ 5Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. 6ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին։ 7Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը։ 8Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին։ 9Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»։ 10Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով։ 11Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»։ Եւ նա պապանձուեց։ 13Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում. 14որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»։ 

ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ 1 

Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ 2Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ 3Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։ 4Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից։ 5Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին։ 6Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»։ Եւ եղաւ այդպէս։ 7Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից։ 8Աստուած տարածութիւնը կոչեց երկինք։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ։ 9Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»։ Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը։ 10Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ 11Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»։ Եւ եղաւ այդպէս. 12հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ 13Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ։ 14Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը։ Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, 15թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»։ Եւ եղաւ այդպէս։ 16Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր։ 17Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, 18ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ 19Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ։ 20Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»։ Եւ եղաւ այդպէս։ 21Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ 22Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»։ 23Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ։ 24Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»։ Եւ եղաւ այդպէս։ 25Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով։ Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են։ 26Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ 27Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։ 28Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ 29Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը։ Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, 30իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»։ Եւ եղաւ այդպէս։ 31Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։ 
2 Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք։ 2Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ։ 3Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել։ 4Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը։ Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, 5երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը, 6բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը։ 7Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ։ 8Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ 9Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը՝ բարու եւ չարի գիտութեան ծառը, տնկեց դրախտի մէջտեղում։ 10Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի։ 11Մէկի անունը Փիսոն էր։ Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ։ 12Այդ երկրի ոսկին ազնիւ է։ Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը։ 13Երկրորդ գետի անունը Գեհոն է։ Նա պատում է Եթովպացւոց երկիրը։ 14Երրորդ գետը Տիգրիսն է։ Սա հոսում է դէպի Ասորեստան։ Չորրորդ գետը Եփրատն է։ 15Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն։ 16Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, 17բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»։ 18Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։ 19Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց։ Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը։ 20Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական։ 21Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց։ Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց։ 22Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ։ 23Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից։ Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»։ 24Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին։ 25Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում։ 
3 Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր։ Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»։ 2Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։ 3Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»։ 4Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, 5որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»։ 6Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար։ Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան։ 7Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են։ Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին։ 8Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ։ 9Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ 10Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»։ 11Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես։ Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»։ 12Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»։ 13Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»։ 14Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ։ Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես։ 15Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։ 16Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները։ Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»։ 17Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով։ Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին։ 18Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես։ 19Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»։ 20Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը։ 21Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց։ 22Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը։ Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»։ 23Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր։ 24Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները։ 

Առակներ 1 

Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակները 2Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3ընկալել խօսքի բարդ դարձուածքները,հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, 5որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ,իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ։ 7Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է,որ բարի հանճար է բոլոր նրանց համար,ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է,բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։ 8Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատըեւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, 9որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխինեւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։ 

Եսայի 40 

«Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, - ասում է Աստուած, - 2դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։ 4Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ 5Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»։ 6Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ 7Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում,որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը։ Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ 8Խոտը չորանում է, ծաղիկը թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»։ 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 20 

17Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. 18«Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն 19ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 20Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում։ 21Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»։ 22Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։ Նրան ասացին՝ կարող ենք։ 23Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»։ 24Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ։ 25Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ։ 26Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. 27եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. 28ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 559 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013