Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Խաչի քո Քրիստոս. mp3
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Աղանդները արյան մեջ
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ. 2012Թ. pdf
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Արևագալի ժամերգություն 4
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Տեր Հովհաննես. Հարբեցողության մասին
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Սատանիստներ mp4
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Առակներ. Հավաքածու. pdf
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Տեր Հովհաննես. Հեթանոսության մասին
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՊԱՐԱԳ...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Մանուկներուն առկայությունը. pdf
Нострадамус: Предсказания сбываются?. pd...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Առաքյալներ. pdf
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 23 Շբ. Յիշատակ Յարութեան Ղազարու։

23.03.2013, 11:30
Իմաստութիւն Սողոմոնի 10 

9Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։ 10Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ, ցոյց տուեց նրան Աստծու արքայութիւնը եւ սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը։ Յաջողութիւն եւ շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջեւ բազմացրեց նրա վաստակը։ 11Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան, 12աւելի հարստացրեց նրան եւ պահպանեց թշնամիներից։ Նրան զգուշացրեց դարանակալներիցեւ յաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպէսզի գիտենայ, թէ աստուածպաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից։ 13Իմաստութիւնը չլքեց վաճառուած արդարին, այլ մեղքերից փրկեց նրան, 14նրա հետ իջաւ փոսը եւ կապանքների մէջ չթողեց նրան, մինչեւ իսկ նրա ձեռքը թագաւորական գաւազան դրեց եւ նրան իշխանութիւն տուեց իրեն նեղողների վրայ, ցոյց տուեց, որ ստախօսներ էին իրեն բամբասողները, եւ յաւիտենական փառք տուեց նրան։ 15Իմաստութիւնը փրկեց սուրբ ժողովրդին եւ անարատ սերնդին՝իրեն նեղող ազգի ձեռքից։ 16Իմաստութիւնը մտաւ Տիրոջ ծառայի հոգու մէջ եւ հրաշագործութիւններով ու սքանչելիքներով դիմագրաւեց ահազդու թագաւորներին. 17սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղաւ, իսկ գիշերը՝ աստղալոյս։ 18Նրանց անցկացրեց Կարմիր ծովով եւ տարաւ նրանց առատ ջրերի միջով։ 19Ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ իրենց վերեւ հանեց անդնդի խորքերից։ 20Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին եւ օրհնեցին, Տէ՛ր, քո սուրբ անունը. քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։ 

Ա Թեսաղոնիկեցիներ 4 

12Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն։ 13Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ։ 14Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, 15որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. 16ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք։ 17Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով։ 

Յովհաննէս 11 

55Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն։ 56Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն։ 
12 Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել։ 2Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր։ 3Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով։ 4Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5«Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրուեց աղքատներին»։ 6Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում։ 7Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ։ 8Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք։ Ինձ միշտ ձեզ հետ չունէք»։ 9Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել։ 10Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 503 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013