Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Մանուկներուն առկայությունը. pdf
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
Առաքյալներ. pdf
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Էմանուել քահանա Նազարյանց. Պարզ քարոզներ...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Առակներ. Հավաքածու. pdf
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Արևագալի ժամերգություն 4
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Ս. Բարսեղ Կեսարացի «Պահոց գիրք». pdf
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Փառք ի բարձունս Աստուծոյ
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հնագիտական հայտնագործություն Օշականի Ս. ...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Հովեր երգչախումբ. Սուրբ Աստուած mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Աննա Մայիլյան. Ահեղ անվանն Աստուծո mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Р.М. Конь. Сектоведение. pdf
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
7-րդ օրվա ադվենտիստներ.pdf
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Երանելւոյն Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի. Ա...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
ՍԵՎԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԵՆԱՍՏԱՆԸ (ռեժիսոր`...
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 21 Եշ. ԼԹ. օր Մեծի Պահոց։

23.03.2013, 11:24
Եզեկիէլ 37 

Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։ 2Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։ 3Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»։ 4Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները։ 5Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ՚ Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ ե մ բերելու, 6ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը»։ 7Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին։ 8Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար։ 9Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կը կենդանանան՚«»։ 10Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան։ Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր։ 11Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են։ Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր յոյսը կտրուեց, ու մենք մեռանք»։ 12Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը։ 13Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ 14Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։ Ասացի ու կատարելու եմ՚«», - ասում է Տէր Աստուած։ 

Ա Տիմոթէոս 3 

14Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կը գամ։ 15Իսկ եթէ ուշանամ, դու կ՚իմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծու տան մէջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։ 16Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 318 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013