Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Խոսրով Անձևացի. Սուրբ Պատարագի մեկնութ...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Տեր Հովհաննես. Ավանդություններ
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
ԱԱԽ-ն քայքայիչ աղանդավորական շարժումների...
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
Էմանուել քահանա Նազարյանց. Պարզ քարոզներ...
Հնագիտական հայտնագործություն Օշականի Ս. ...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Իզաբել Բայրաքդարյան. Ամեն հայր սուրբ mp3
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց Էջմիածին ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Մանուկ Հիսուսը կերպարվեստում - Շողակաթ
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Մանուկներուն առկայությունը. pdf
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
Հոգի Աստուծոյ. Կոմիտասյան Պատարագ. mp3
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Սահակ եպս. Մաշալյան Անիրավ դատավորի առակ...
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
Տեր Հովհաննես. Սրբապատկերների մասին
Կոմիտաս Վարդապետ. Հավիկ մի պայծառ. mp3
Տեսիլքներ և մարգարեություններ Հայոց մասի...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Զորահանդեսին մասնակցեցին հոգևորականները
Ян Рейковский. Эмоции и познавательные п...
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 18 Բշ. ԼԶ. օր Մեծի Պահոց:

17.03.2013, 10:57
Դանիէլ 7 

2նա նրանց վրայ կարգեց երեք հրամանատարներ, որոնցից մէկը Դանիէլն էր, որպէսզի նրանք նախարարներին հրաման տան, եւ թագաւորը չծանրաբեռնուի։ 3Դանիէլը առաւելութիւն ունէր նրանց վրայ, որովհետեւ նրա մէջ աւելի բարձր հոգի կար, 4ուստի թագաւորը նրան նշանակեց կառավարիչ իր ողջ թագաւորութեան վրայ։ Հրամանատարներն ու նախարարները նախանձում էին եւ առիթ էին փնտռում մեղադրելու Դանիէլին։ Բայց ոչ մի առիթ, յանցանք եւ մեղք չէին գտնում, որովհետեւ նա հաւատարիմ էր։ 5Հրամանատարներն ասացին. «Մենք Դանիէլի դէմ ոչ մի այլ բանում առիթ չենք գտնի, բացի նրա Աստծու օրէնքներից»։ 6Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագաւորի առաջ եւ ասացին նրան. «Դարե՛հ արքայ, թող կեանքդ յաւիտեան լինի. 7քո թագաւորութեան մէջ գտնուող բոլոր զօրավարներն ու նախարարները, իշխաններն ու կուսակալները խորհուրդ արին արքունական համաձայնութեամբ հաստատելու եւ ամրացնելու մի ուխտ, որ, եթէ մինչեւ երեսուն օր որեւէ մէկը որեւէ բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛յ, կը նետուի առիւծների գուբը։ 8Արդ, արքա՛յ, հաստատի՛ր ուխտը եւ հրամա՛ն գրիր, որպէսզի չանտեսուի մարերի եւ պարսիկների օրէնքը»։ 9Այն ժամանակ Դարեհ արքան պատուիրեց գրել հրամանը։ 10Դանիէլը երբ իմացաւ, որ հրաման է եղել, մտաւ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացուած էին դէպի Երուսաղէմ։ Օրական երեք անգամ նա ծնրադրում էր եւ աղօթում, գոհութիւն էր յայտնում իր Աստծուն, ինչպէս առաջ էր անում։ 11Այն ժամանակ այդ մարդիկ գաղտնի դիտեցին եւ տեսան Դանիէլին, որ աղօթում էր եւ աղաչում իր Աստծուն։ 12Եկան եւ ասացին թագաւորին. «Արքա՛յ, դու ուխտ չհաստատեցի՞ր, թէ իւրաքանչիւր մարդ, որ մինչեւ երեսուն օր բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից՝ արքայից, կը նետուի առիւծների գուբը»։ Եւ արքան ասաց. «Ճշմարիտ է այդ խօսքը. մարերի ու պարսիկների հրամանը օրինական չէ խախտել»։ 13Այն ժամանակ պատասխանեցին թագաւորին եւ ասացին. «Դանիէլը, որ Հրէաստանի գերեվարուածներից մէկն է, չհնազանդուեց քո հրամանին, արքա՛յ, եւ օրական երեք անգամ բան է խնդրում իր Աստծուց»։ 14Այն ժամանակ, երբ թագաւորը լսեց այս խօսքը, շատ վշտացաւ Դանիէլի համար եւ ջանում էր փրկել նրան։ Մինչեւ երեկոյ մտածում էր փրկել նրան։ 15Այն ժամանակ այդ մարդիկ ասացին թագաւորին. «Իմացի՛ր, արքա՛յ, որ օրինական չէ խախտել պարսիկների ու մարերի հրամանը եւ ամէն ուխտ ու դաշինք, որ արքան է հաստատում»։ 16Այն ժամանակ թագաւորը հրամայեց, եւ Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը։ Արքան ասաց Դանիէլին. «Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»։ 17Եւ բերեցին մի քար, դրեցին գբի վրայ, եւ թագաւորը կնքեց այն իր մատանիով եւ մեծամեծների մատանիներով, որպէսզի այլ բան չպատահի Դանիէլին։ 18Թագաւորը գնաց իր տուն, պառկեց առանց ընթրիքի, խորտիկ չմատուցեցին նրան, եւ նրա քունը փախաւ։ Աստուած փակեց առիւծների բերանը, եւ նրանք չյօշոտեցին Դանիէլին։ 19Այն ժամանակ արքան առաւօտեան լուսաբացին ելաւ, շտապ եկաւ առիւծների գուբը 20եւ, երբ մօտեցաւ գբին, բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, կենդանի Աստծու ծառա՛յ, քո Աստուածը, որին դու յաճախ աղօթում էիր, կարողացա՞ւ արդեօք քեզ փրկել առիւծների բերանից»։ 21Եւ Դանիէլը ասաց արքային. «Արքա՛յ, թող կեանքդ յաւիտեան լինի. 22իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին եւ փակեց այս առիւծների բերանները, եւ նրանք չյօշոտեցին ինձ, որովհետեւ ես արդար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ մի մեղք չեմ գործել»։ 23Այն ժամանակ թագաւորը ներքնապէս ուրախացաւ, հրամայեց, որ Դանիէլին հանեն գբից։ Դանիէլը հանուեց այդ գբից, եւ վէրք բոլորովին չգտնուեց նրա վրայ, որովհետեւ նա հաւատաց իր Աստծուն։ 24Թագաւորը հրամայեց, եւ բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, եւ նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց եւ մանրեցին նրանց բոլոր ոսկորները։ 25Այն ժամանակ Դարեհ արքան հետեւեալը գրեց բոլոր ազգերի, ժողովուրդների եւ լեզուների մարդկանց, որ բնակւում էին ամբողջ աշխարհում. 26«Թող շատանայ ձեր խաղաղութիւնը. իմ կողմից արուեց այս հրամանը իմ թագաւորութեան բոլոր իշխանութիւններին, որպէսզի երկնչեն եւ դողան Դանիէլի Աստծուց, որովհետեւ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան. նրա արքայութիւնը չի կործանուի, եւ նրա տէրութիւնը կը մնայ մինչեւ վերջ։ 27Նա է, որ օգնական է լինում եւ փրկում, հրաշքներ է գործում երկնքում եւ երկրում, նա է, որ Դանիէլին փրկեց առիւծների բերանից»։ 

Ա Կորնթացիներ 12 

Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք։ 2Գիտէք, որ, մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ։ 3Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ «Նզովեալ է Յիսուս». եւ ոչ ոք չի կարող ասել՝ «Յիսուս Տէր է», եթէ ոչ՝ Սուրբ Հոգով։ 4Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։ 5Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ 6Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ 7Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 405 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013