Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Մանուկներուն առկայությունը. pdf
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Ս. Բարսեղ Կեսարացի «Պահոց գիրք». pdf
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
ՍԵՎԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԵՆԱՍՏԱՆԸ (ռեժիսոր`...
Փառք ի բարձունս Աստուծոյ
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Աննա Մայիլյան. Ահեղ անվանն Աստուծո mp3
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
Առաքյալներ. pdf
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Р.М. Конь. Сектоведение. pdf
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Երանելւոյն Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի. Ա...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Հովեր երգչախումբ. Սուրբ Աստուած mp3
Արևագալի ժամերգություն 4
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Էմանուել քահանա Նազարյանց. Պարզ քարոզներ...
7-րդ օրվա ադվենտիստներ.pdf
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Առակներ. Հավաքածու. pdf
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Հնագիտական հայտնագործություն Օշականի Ս. ...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 15 Ուր. ԼԳ. օր Մեծի Պահոց։

13.03.2013, 19:14
ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 10 

«Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Երկու քարէ տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը։ Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար, 2եւ ես այդ տախտակների վրայ կը գրեմ այն նոյն պատգամները, որ գրուած էին քո ջարդած առաջին տախտակների վրայ։ Դրանք կը դնես տապանակի մէջ»։ 3Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջինների պէս երկու քարէ տախտակներ կոփեցի եւ բարձրացայ լեռը։ Երկու տախտակներն իմ ձեռքին էին։ 4Նա նախկինում գրածի նման երկու տախտակների վրայ գրեց այն տասը պատուիրանները, որ Տէրը ձեզ հաղորդել էր լերան վրայ, կրակի միջից, եւ Տէրը դրանք տուեց ինձ։ 5Ես նորից իջայ լեռից ու տախտակները դրեցի տապանակի մէջ. եւ դրանք այնտեղ են մնում, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը։ 6Իսրայէլացիները Յակիմի որդիների Բերոթ բնակավայրից չուեցին դէպի Սադայի։ Ահարոնը մեռաւ այնտեղ ու այնտեղ թաղուեց։ Նրա որդի Եղիազարը քահանայ դարձաւ նրա փոխարէն։ 7Այնտեղից չուեցին դէպի Գադգադ, Գադգադից՝ դէպի Ետակա՝ ջրի վտակների երկիրը։ 8Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր։ 9Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց։ 10Քառասուն օր, քառասուն գիշեր ես մնացի լերան վրայ, եւ Տէրն ինձ լսեց այս անգամ էլ ու չուզեց կոտորել ձեզ։ 11Տէրն ինձ ասաց. «Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջեւից, որպէսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացայ տալ նրանց հայրերին»։ 12«Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ, 13պահես քո Տէր Աստծու պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի։ 14Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մէջ գտնուող ամէն ինչ պատկանում են քո Տէր Աստծուն։ 15Տէրը, սակայն, բարեհաճ գտնուեց ու սիրեց ձեր հայրերին եւ նրանցից յետոյ ընտրեց ձեզ՝ նրանց յետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպէս որ տեսնում էք մինչեւ այսօր։ 

Յոբ 19 

Յոբը խօսեց ու ասաց. 2«Մինչեւ ե՞րբ պիտ տանջէք իմ հոգին, խօսքերով պիտ ընկճէք իմ անձը։ 3Իմացէ՛ք, որ Տէրը ինձ հետ այսպէս վարուեց։ Բամբասում էք ինձ, յարձակւում վրաս, չէք էլ ամաչում։ 4Այո՛, արդարեւ ես մոլորուեցի (մոլորութիւնս իմ ներսում է հանգուցուել)՝ ասելով բաներ, որոնք արժան չեն։ Խօսքերս եւս մոլորութիւն են ու չեն պատշաճում մեր ժամանակին։ 5Մի կողմ թողնենք այն, որ դուք ինձ վրայ մեծ-մեծ խօսում էք, յարձակւում վրաս նախատինքներով։ 6Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել։ 7Ահա ծաղրւում եմ նախատինքներով՝ բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ։ 8Շրջապատուած եմ՝ չեմ կարող խոյս տալ։ Խաւարն է չոքել համակ ինձ վրայ։ 9Մերկացրել է ինձ փառքերից բոլոր, հանել իմ գլխից պսակը նաեւ։ 10Պաշարել է ինձ բոլոր կողմերից, ու կործանուած եմ. յոյսս կտրել է յաւէտ՝ ծառի պէս։ 11Սաստիկ բարկութեամբ է վարուել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ։ 12Գնդերը նրա, բոլորը մէկտեղ, հասել են վրաս. դարանակալներ կտրել են բոլոր ճանապարհներս։ 13Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առաւել՝ օտարներին են ճանաչել նրանք։ 14Բարեկամներս անողորմ դարձել, անգոսնել են ինձ մերձաւորներս, իսկ ծանօթներս անունս անգամ արդ մոռացել են։ 15Հիւրընկալուածներն իմ յարկի ներքոյ, աղախիններն իմ համարել են ինձ լիովին օտար. մի այլազգի եմ թուացել նրանց։ 16«Ծառա՜յ» եմ կանչել, բայց նա չի լսել. 17ես իմ բերանով կնոջս աղաչում, աղերսում էի։ Պաղատանքներով կանչում էի ես որդներին իմ բոլոր հարճերի, 18յաւէտ ուրացել են նրանք էլ ինձ. հէնց վեր եմ կենում՝ բամբասում են ինձ։ 19Զզուել են ինձնից իմ ծանօթները. ում սիրում էի՝ իմ դէմ են ելել։ 20Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մէջ իմ ոսկորներն եմ պահում սեղմելով։ 21Ո՛վ բարեկամներ, ողորմեցէ՛ք ինձ, ողորմեցէ՛ք ինձ, զի Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս։ 22Տիրոջ պէս ինչո՞ւ էք ինձ հալածում. մի՞թէ իմ մարմնով չէք յագեցել դուք։ 23Ի՜նչ կը լինէր, որ կարողանայի ես գրել խօսքերս, յաւիտենական մի մատեանի մէջ գրանցել դրանք՝ 24երկաթէ գրչով կապարի կամ թէ վէմերի վրայ փորագրելով, 25քանի որ գիտեմ՝ յաւերժական է Նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ՝ 26յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ։ Տիրոջ կողմից են հասել բոլորը, 27որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը։ Այդպէս ամէն ինչ իմ ծոցում հանգաւ։ 28Իսկ թէ հարցնէք՝ «Ինչի՞ մասին մենք խօսենք իր առաջ, ինչպէ՞ս գտնենք մենք արմատը գործի», - 29դո՛ւք էլ վախեցէք մթին գործերից։ Զի բարկութիւնն է անօրէնների վրայ հասնելու. ապա կ՚իմանան, թէ ո՛ւր է իրենց բուն էութիւնը»։ 

Եսայի 45 

Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն։ 2Ես կ՚ընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը։ 3Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կը բացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը։ 4Իմ Յակոբի համար եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ եւ ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, 5որ ես եմ Տէր Աստուածը,եւ չկայ մէկ ուրիշը։ 6Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ։ 7Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը։ 8Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի։ Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»։ 9Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կ՚անի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ։ 10Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։ 11Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. «Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին եւ իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ։ 12Ես ստեղծեցի երկիրը, եւ մարդուն՝ նրա վրայ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տուեցի բոլոր աստղերին։ 13Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի,եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կը կառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած ժողովրդին յետ կը բերի՝ առանց կաշառքի եւ առանց ընծաների», « ասում է Զօրութիւնների Տէրը։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 381 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013