Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Ուր ես, Մայր իմ,
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Սահակ եպս. Մաշալյան Երջանկության մասին ...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Աստուածածին երկնային. Հովեր երգչախումբ....
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Վասն հիվանդաց. Հրաչ Բեգլարյան. pdf
Ричард Бендлер. Время перемен. pdf
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Աղանդները շարունակում են ծաղկել
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 9 Շբ. ԻԷ. օր Մեծի Պահոց։ Սրբոց Մանկանցն քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան:

06.03.2013, 11:13
Իմաստութիւն Սողոմոնի 3 

Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց։ 2Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, 3բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։ 4Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, 5ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն։ 6Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց։ 7Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով։ 8Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։ 

Նաւում 2 

Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով. 2քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։ 3Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։ 4Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։ 

Եսայի 43 

Արդ, այսպէս է ասում Տէր Աստուածը, որ արարեց քեզ, Յակո՛բ, եւ ստեղծեց քեզ, Իսրայէ՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես։ 2Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի.եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի. 3քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ։ Եգիպտոսն ու Եթովպիան որպէս փրկագին տուի քեզ համար եւ Սուհէնը քեզ հետ փոխանակեցի։ 

Եփեսացիներ 6 

10Եւ վերջապէս, զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. 11եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. 12որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ 13Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. 14եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ 15ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ։ 16Եւ այս բոլորի վրայ, առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ 17Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը։ 18Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք Հոգով. եւ այդ բանի մէջ հսկեցէ՛ք անխոնջ յարատեւութեամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար, 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13 

43Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 44«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է։ 45Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց։ 47Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին։ 49Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին։ Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն 50ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»։ 51Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»։ Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր։ 52Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 400 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013