Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Խաչի քո Քրիստոս. mp3
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Մանուկներուն առկայությունը. pdf
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց. Եկեղեցին...
Աղանդները արյան մեջ
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Առաքյալներ. pdf
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ. 2012Թ. pdf
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Տեր Հովհաննես. Հարբեցողության մասին
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Տեր Հովհաննես. Հեթանոսության մասին
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Нострадамус: Предсказания сбываются?. pd...
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Սատանիստներ mp4
Արևագալի ժամերգություն 4
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Առակներ. Հավաքածու. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 8 Ուր. ԻԶ. օր Մեծի Պահոց։

06.03.2013, 11:08
ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 9 

11Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։ 12Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք արդէն շեղուել են այն ուղուց, որ պատուիրել էիր նրանց, եւ իրենց համար ձուլածոյ կուռքեր են պատրաստել»։ 13Տէրն ինձ ասաց. «Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ՚Տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է։ 14Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են՚։ 15Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով։ 16Տեսնելով, որ մեր Տէր Աստծու առջեւ մեղք էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց, որ Տէրն էր պատուիրել, 17վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր արեցի»։ 18Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քաւութեան համար, որովհետեւ մեր Տէր Աստծու առջեւ չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։ 19Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ էլ լսեց ինձ Տէրը։ 20Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար, 21ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մէջ։ 22Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի մէջ։ 23Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. «Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծու խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել։ 

Յոբ 16 

Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ։ 3Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։ 4Ես էլ ձեզ պէս կը խօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր։ 5Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով։ 6Գուցէ իմ բերանում ուժ ունենայի, ու ես չզլանայի շրթունքներս շարժել, 7քանզի թէ խօսեմ՝ չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ՝ աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես։ 8Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած։ 9Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ։ Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս։ 10Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ։ Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ։ 11Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս։ 12Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ։ 13Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք։ 14Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել։ Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ. 15ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով։ Վրաս են թափուել զօրաւորները, 16եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք։ 17Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս։ 18Անիրաւութիւն չկար իմ ձեռքին,եւ անարատ էր աղօթքն իմ հոգու։ 19Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ։ 20Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են։ 21Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն։ 22Երանի մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը։ 23Իմ տարիները հաշուուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին»։ 
17 «Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։ 2Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու։ Գողացան օտարներն ինչքերս։ 3Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի։ 4Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի Դու նրանց։ 5Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր։ Աչքերս որդոցս համար հալուեցին։ 6Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ։ 7Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից։ 

Եսայի 43 

22«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ։ 23Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։ 24Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրէնութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու։ 25Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւններըեւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու։ 26Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես։ 27Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ։ 28Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի»։ 
44 «Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ։ 2Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. Մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ։ 3Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ։ 4Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ։ 5Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»։ 6Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի թագաւորը եւ նրա փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ։ 7Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատմի ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է. մինչեւ գալը թող պատմեն ձեզ։ 8Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից»։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 354 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013