Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
ՍԵՎԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԵՆԱՍՏԱՆԸ (ռեժիսոր`...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Կաթոլիկ եկեղեցուց ծագած բողոքական ուղղու...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Մեկնություն Ժողով...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Բաց դուռը սրտիդ. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Почему христиане борются с ересями Питан...
Լուսինե Զաքարյան Խորհուրդ խորին
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Աղոթք
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Ինչպե՞ս դիմակայել աղանդների ազդեցությանը...
Շարականների ուսուցում
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Կանայք Հայ Եկեղեցում
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Հաբրբան mp3
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Ուխտագնացություն դեպի Դսեղ գյուղի Սուրբ ...
7-րդ օրվա ադվենտիստներ.pdf
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
Գլխավոր էջ » Նյութ » Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 4 Բշ. ԻԲ. օր Մեծի Պահոց։

01.03.2013, 12:53
Երեմիա 32 

19խորհուրդներով մեծ ես եւ գործերով՝ զօրաւոր։ Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տէր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրայ՝ իւրաքանչիւրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի եւ ըստ իր գործերի արդիւնքի։ 20Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաեւ մինչեւ այժմ՝ Իսրայէլում ու ողջ աշխարհի մարդկանց մէջ, քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կայ առ այսօր. 21Իսրայէլի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզօր ձեռքով ու յաղթ բազկով եւ մեծամեծ տեսիլքներով։ 22Նրանց տուեցիր այս երկիրը, ինչպէս երդուել էիր իրենց հայրերին՝ տալ նրանց մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ 23Նրանք մտան եւ ժառանգեցին այն, բայց ականջ չդրին քո ձայնին եւ չընթացան ըստ քո հրամանների, եւ այն ամէնը, ինչ պատուիրեցիր նրանց անել, չկատարեցին, այլ արեցին այնպէս, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։ 24Եւ ահա զօրքն այս քաղաքի վրայ է հասել, որպէսզի այն գրաւի, ու քաղաքը մատնուել է քաղդէացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահուան միջոցով։ Ինչպէս ասել էիր, այդպէս էլ եղաւ. դու ինքդ էլ տեսնում ես։ 25Իսկ դու, Տէ՛ր, ասում ես ինձ, թէ՝ «Արծաթով քեզ համար ագարակ գնիր»։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի եւ վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնուեց քաղդէացիների ձեռքը»։ 26Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. 27«Ահա ես բոլոր մարմնաւորների Տէր Աստուածն եմ. միթէ որեւէ բան ինձնից կարո՞ղ է թաքուն մնալ»։ 28Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այդ քաղաքը պիտի մատնուի քաղդէացիների ձեռքը եւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրաւի դա։ 29Պիտի գան քաղդէացիները, որպէսզի պատերազմեն այդ քաղաքի դէմ եւ հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստուածներին, որպէսզի ինձ դառնութիւն պատճառէին։ 30Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ իրենց մանկութիւնից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Իսրայէլացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, - ասում է Տէրը։ - 31Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչեւ այսօր այն գոյութիւն ունեցաւ ինձ բարկացնելու եւ զայրացնելու համար. 32իմ աչքի առաջ պէտք է ջնջել դա այն բոլոր չարիքների համար, որ ինձ դառնացնելու նպատակով կատարեցին իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ, իրենք, իրենց թագաւորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները, Յուդայի երկրի տղամարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները։ 33Նրանք իրենց թիկունքնե՛րը դարձրին ինձ եւ ոչ թէ երեսները։ Սկզբից եւեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։ 34Իրենց պղծութիւնները դրեցին այն Տան մէջ, որը կրում է իմ անունը։ 35Իրենց աղտեղութիւնների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց տղաներին ու աղջիկներին նուիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատուիրել նրանց, եւ ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծութիւնը՝ Յուդայի երկիրը յանցանքի մէջ մեղադրելու համար»։ 36Արդ, այսպէս է ասում Տէր Աստուած Իսրայէլի այդ քաղաքի վերաբերմամբ, որի մասին դու ասացիր, թէ մատնուեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերութեան։ 37«Ահա ես նրանց կը հաւաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիւ տուեցի նրանց իմ բարկութեամբ, զայրոյթով ու մեծ ցասումով. նրանց կը վերադարձնեմ այս վայրերը, յոյսով կը բնակեցնեմ նրանց, 38նրանք ինձ համար ժողովուրդ կը լինեն, իսկ ես նրանց համար կը լինեմ Աստուած։ 39Եւ ես կը տամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից ի բարօրութիւն իրենց, իսկ իրենցից յետոյ՝ ի բարօրութիւն իրենց որդիների։ 40Նրանց հետ կը կնքեմ յաւիտենական ուխտ, որից չեմ հրաժարուի՝ բարութիւն անելով նրանց, եւ իմ երկիւղը կը դնեմ նրանց սրտերի մէջ, որպէսզի նրանք չապստամբեն իմ դէմ։ 41Բարութիւն անելու համար այցի կը գնամ նրանց, հաւատով, իմ ամբողջ սրտով եւ իմ ամբողջ հոգով նրանց կը տնկեմ այս երկրում»։ 42Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս որ այդ ժողովրդի վրայ բերեցի այս բոլոր մեծամեծ չարիքները, այնպէս էլ նրա համար կը բերեմ բարիքներ, ինչպէս ասել էի դրանց մասին։ 43Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թէ թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնուել են քաղդէացիների ձեռքը։ 44Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն եւ վկաներ կարգեն Բենիամինի երկրում եւ Երուսաղէմի շրջակայքում, Յուդայի երկրի քաղաքներում եւ լերան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում եւ Նագեբի քաղաքներում, որովհետեւ նրանց պիտի վերադարձնեմ գերութիւնից», - ասում է Տէրը։






Բաժին: Ընթերցումներ Սբ. Գրքից | Ավելացրեց: Անյուտա | Պիտակ: Աստվածաշունչն այսօր
Դիտում: 461 | Բեռնում: 0
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013