Հոգևոր կայքէջ | Գլխավոր էջ
Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
-
Միացիր մեզ
Օրացույց
«  մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մուտքի եղանակը
Էլ-հասցե:
Ծածկագիր:
Կարծիք կայքի մասին

Գնահատեք կայքը
Բոլոր պատասխաննրը: 2408
Կայքի այցելուներ

Երբեմն Եկեղեցու գիրկը նոր դարձած մարդիկ, Սուրբ Երրորդության մասին լսելով, հարցնում են. «Ինչպե՞ս թե, ստացվում է, որ մենք պետք է պաշտենք երեք աստվածների»: Կրոններ կան, որոնց միաստվածությունը հասկանալի է նույնիսկ երեխային, մինչդեռ ըստ քրիստոնեության սխալ է Աստծուն որպես պարզ մեկություն պատկերացնելը: Քրիստոնեության` ճշմարիտ կրոնի մեջ Աստված բարդ մեկություն է` Սբ. Երրորդություն, մեկ Աստված, մեկ կամք, բայց երեք տարբեր անձեր` Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին տարբեր բնություններ չեն, այլ աստվածային մեկ բնություն ունեցող երեք Անձեր: Եկեղեցական հեղինակները մարդկային մտքին Սուրբ Երրորդության և մեկ աստվածության գաղափարը հասանելի դարձնելու համար բացատրում էին ավելի պարզ օրինակներով. ջրի բնությունը մեկ է, սակայն ջուրն ունի երեք հատկություններ, ինչպես օրինակ` աղբյուր, գետ և ծով, լիճ կամ օվկիանոս, ծաղիկը մի է, բայց գույնը և հոտը նրանից են: Ինչպես արեգակը անհնար է, որ առանց լույսի և ջերմության լինի, այդպես էլ անհնար է, որ Հայրը առանց Որդու և Սուրբ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 42 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: Вчера


Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ և բազում ուխտավորներ:

Համբարձման տոնին տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Մինչ մաղթանքի արարողությունն օրվա խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայել Սրբազանը: Նախ անդրադարձ կատարելով Տիրոջ Համբարձման տոնին` Սրբազան... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 155 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 17.05.2012


Մայիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակար• և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:

Հանդիպմանը Նորին Սրբությունը •ոհունակություն հայտնեց երկու երկրների միջև համագործակցության առավել սերտացման նպատակով ձեռնարկվող քայլերի համար` վստահություն հայտնելով, որ այդ գործակցությունից փոխադարձ դրական արդյունքներ կարձանագրվեն: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ճապոնիայի ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև անցյալ տարի ողջ աշխարհը ցնցած ողբերգությանը` Ճապոնիայի երկրաշարժին և դրա սոսկալի հետևանքներին: Այս առնչությամբ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` դժվարին այդ օրերին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու սրտակցության, ինչպես նաև ի հիշատակ զոհվածների կազմակերպված աղոթքի արարողության համար:

Նորին Սրբությունը մաղթեց, որ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 17.05.2012


Մայիսի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները: Ժողովի ընթացքում քննության առնվեցին թեմական, կալվածական, ծիսական և կարգապահական խնդիրներ:

Ժողովին անդրադարձ կատարվեց օրերս Վրաստանում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնց ընթացքում զոհվեցին Վրաստանի քաղաքացիներ: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ցավակցություն հայտնեցին վրաց ժողովրդին, Վրաստանի իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:

Ցավով արձանագրվեց նաև այդ ընթացքում Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատան փլուզման փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց Սուրբ Նշան եկեղեցու վթարային վիճակի և այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
<... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 60 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 15.05.2012


  Երբ դուք որևէ տեղ հյուր եք, և ձեզ ընտանեկան լուսանկարներ են ցույց տալիս, անհրաժեշտ է որոշ լրացուցիչ մեկնաբանություններ լսել, որոնք օգնում են ճիշտ կողմնորոշվել, թե ովքե՜ր են պատկերված անձինք: Չէ՞ որ ընտանեկան արխիվը տվյալ ընտանիքի հարստությունն է. այնպես որ կողմնակի մարդն այդ ամենի մեջ ինքնուրույն կողմնորոշվել չի կարող:

   Աստվածաշունչը գրվել էր ընտրյալ ժողովրդի համար, որի ժառանգորդը Տիրոջ և Փրկչի աշխարհ գալուց հետո դարձավ Աստծո ժողովուրդը, այսինքն` Քրիստոսի Եկեղեցին: Աստվածաշունչը Եկեղեցու գիրքն է: Ուստի այն հարկավոր է հասկանալ այնպես, ինչպես հասկանում է այն ընտանիքը, որին պատկանում է գիրքը, այսինքն` Եկեղեցին:
  
  Սակայն սկզբում ահա թե ինչի մասին խորհրդածենք: Այսօր ցանկացած մարդ կարող է Աստվածաշունչ ձեռք բերել, բացել այն և սկսել ընթերցել: Սակայն ի՞նչ է հարկավոր, որպեսզի այդ ընթերցանությունը դրական արդյունք բերի, փրկարար դառնա: Եվ կարելի՞ է արդյոք Աստվածաշունչը կարդալ այնպես, ինչպես սովո... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 100 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 15.05.2012


Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի Իրան կատարած այցի ժամանակ Հայ Եկեղեցու թեմական կառույցների պատասխանատուների եւ այցը լուսաբանող լրատվամիջոցների կողմից Արամ Ա-ի պարագային գործածվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել եւ այսկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական եւ հանրային կյանքում:

Հարկ է, որ թեմական կառույցների պատասխանատուները եւ իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները վերապահ մնան նման անընդունելի քայլերից եւ հարգեն եկեղեցական սրբազան նվիրապետությունը»,- նշել է Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Աղբյուր ՝ news.am, Մայիս 14, 2012
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 80 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 14.05.2012


Մայիսին ամուսնանալու վախը հայ հասարակությունից դեռ չի վերացել: Tert.am-ի հետ զրույցում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց, որ մայիսին ամուսնանալ ցանկացողների թիվը չի աճում:

«Նույնն է մնացել, սնոտիապաշտությունը թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ իրենց մեջ համարձակություն գտնեն և գան մայիսին պսակվելու: Շաբաթվա մեջ մեկ կամ երկու զույգ լինում է, որ պսակադրվեն եկեղեցում: Բոլորը սպասում են, որ մայիսը վերջանա և հաջորդ օրվանից արդեն պսակադրվեն»,-ասաց քահանան:

Նա հայտնեց, որ մինչ այսօր այս ամսին 2 պսակադրություն են կատարել: Ըստ նրա՝ մայիսին մարդիկ խուսափում են ամուսնանալ «մայիս-վայիս» հայտնի արտահայտություն պատճառով: Թե երբվանից է սկիզբ առել այս սովորությունը, քահանան դժվարացավ հիշել, բայց նշեց, որ իր տեղեկություններով, միշտ այդպես է եղել: Հնում, նրա խոսքով, մայիսին չէին ամուսնանում, որովհետև այն համարվում էր աղքատ ամիս:

«Մայիսը աղքատիկ ամիս է եղել: Ժամանակին մայիսին չէին պսակադրվում, քանի որ այդ ժամանակ սկսվում էին դաշտային ա... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 54 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 14.05.2012


Մայիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի ՙՕրինակելի մայր՚ հիմնադրամի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանըª ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների:

Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրեց Շեյխայի այցելության նպատակըª նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներումª օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանըª ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է Քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ: Ապա խոսելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասինª Նորին Սրբությունը ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 39 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 14.05.2012


  Հավատը հուսացված բաների հաստատումն է եւ չերեւացող բաների ապացույցը: Այսպես է սահմանում հավատը Պողոս առաքյալը: Բոլոր մարդիկ էլ ունեն հավատ, որովհետեւ բոլորն էլ հույս են տածում եւ հույսը դնում են նաեւ չերեւացող բաների վրա, այդ տեսանկյունից անհավատ մարդիկ պարզապես չկան: Ուրեմն, ինչու՞ ենք ընդհանրապես ասում «անհավատ մարդ»: Խնդիրը իրականում ոչ թե ինքնին հավատին, այլ հավատի առարկային է վերաբերում: Մարդիկ հավատում են տարբեր բաների.իրենց ուժերին, կարողություններին, հաջողությանը, անգամ՝ տարբեր աստվածների, այս վերջին պարագայի մասին Պողոս առաքյալը ասում է. «Թեպետեւ, այսպես կոչված, աստվածներ կան թե՜ երկնքում, եւ թե՜ երկրի վրա.արդարեւ կան բազում աստվածներ եւ բազում տերեր» Ա Կորնթ.8;5՝ դրանով ոչ թե հաստատելով եւ խրախուսելով բազմաստվածության երեւույթը, այլ պարզապես շեշտելով այդ «աստվածների»՝ մարդկային հավատի առարկա լինելու փաստը: Իսկ իր խոսքի շարունակության մեջ նա ուղղակի հռչակում է միակ Ճշմարիտ Աստծո հավատը՝ ցանկանալով պարզ դարձնել այն գաղափ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 69 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.05.2012


 Մայիսի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավունքի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտներին` գլխավորությամբ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պաշտոնեության:

Հանդիպման սկզբում Ռ. Միրզախանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց համալսարանի շրջանավարտներին` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը երիտասարդ մասնագետներին` հետագա հաջող գործունեության համար:

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց Մանկավարժական համալսարանի ռեկտորին` Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելելու նախաձեռնության համար, որը գեղեցիկ առիթ է երիտասարդ մանկավարժների համար` ստանալու համայն հայ ժողովրդի նվիրական սրբավայրի օրհնությունը, հաղորդակցվելու նրա խորհրդին և վերանորոգելու իրենց ուխտը:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ պատմության ուսուցիչների կարևոր ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 68 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 12.05.2012

1 2 3 ... 103 104 »
Որոնում կայքում
-
Բածանորդագրվի՛ր

Պիտակներ
-



LiveRSS: Каталог русскоязычных RSS-каналов Armenian Directory

Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0

Copyright MyCorp © 2012